ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այս պատերազմի հիմնական թիրախը ՌԴ-ն է և մեր հարևան Իրանը. Նահապետյան 10/28/2020 21:37 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արցախյան պատերազմն ունի աշխարհաքաղաքական վեկտոր, որի հիմնական թիրախը ՌԴ-ն է և մեր հարևան Իրանը, իսկ հրահրողները՝ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիան։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ նշելով, որ մեծ խաղում Թուրքիան եւս գործիք է։
Նշենք, որ Արցախում ադրբեջանաթուրքական տանդեմի հրահրած պատերազմն արդեն մեկ ամիս է, ինչ ընթանում է, իսկ հրադադարի բոլոր փորձերը Ադրբեջանի կողմից մատնվում անտարբերության։
Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրեց, որ այլևս փաստ է՝ Թուրքիան ոչ միայն ռազմատեխնիկական աջակցություն է ցույց տալիս Ադրբեջանին՝ մասնագիտական, խորհրդատվական, այլև՝ կառավարում է պատերազմն Ադրբեջանի փոխարեն։ Բացի դա՝ կան անհերքելի փաստեր, որ թուրքական F16 ինքնաթիռները ևս մասնակցում են և դա նշանակում է, որ Թուրքիայի զինտեխնիկան և վերջինիս օդաչուները ևս մասնակցում են, այսինքն՝ Թուրքիան պատերազմի կողմ է, որը ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, որի հրամաններ արձակողը ԱՄՆ-ն է։ Ավելին՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները և Իրանը հայտնել են, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում այս պատերազմում մասնակցում են Սիրիայից եկած վարձկան ահաբեկիչներ, փաստ է նաև, որ Ադրբեջանի ԶՈՒ-երը կետային հարվածներ են հասցրել ՀՀ տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Այլ կերպ ասած՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվում է ագրեսիա։ Այս իրողությունների ֆոնին ՀՀ-ն՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, որպես ՌԴ հետ երկու ձևով ՝ 102-րդ ռազմաբազայի և հայ-ռուսական համատեղ զորամիավորման պարտավորություններ վերցրած երկիր պարտավոր է դիմել ՌԴ-ին՝ ահաբեկչական խմբավորումների առկայության և ագրեսիայի հիմքով, մինչդեռ նման դիմում առ այսօր չկա։
«Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձինք՝ ներառյալ նաև պետդումայի պրոֆիլային հանձնաժողովի նախագահներ դրա մասին բարձրաձայնել են, որ Հայաստանը չի դիմել։ Միակ պատասխանը, որը ի պաշտոնե այդ քննարկմանը մասնակցած ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տվել է՝ այն է, որ այնտեղ չկա կոնսենսունս» ,- նշեց Նահապետյանը՝ հավելելով, որ դիվանագիտական առումով առաջինը դա պետք է արվի, որից հետո ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածը կաշխատի։ Բացի դա՝ սկզբունքորեն Հայաստանը կարող է դիմել ՌԴ-ին՝ առանց ՀԱՊԿ-ի, որը նույնպես չի արվում։
Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, փորձագետը նշեց, որ կան տարածքային կորուստներ՝ հիմնականում հարթավայրային՝ Արաքսի գոտում, մարտեր են ընթանում Մարտակերտի, Հադրութի, Մարտունու շրջաններում, իսկ Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր էլ հրթիռակոծվում և հրետակոծվում են, ինչը խաղաղ բնակչության նկատմամբ ցեղասպանության փորձ է, ուստի՝ Հայաստանը կարող է նաև այս հիմքով դիմել միջազգային կառույցներին։ Նահապետյանն ընդգծեց, որ այն, ինչ պլանավորել էին Թուրքիայի ԳՇ և իրենց հովանավորյալ արևմտյան մի քանի պետությունների ռազմական ոլորտի մասնագետներ, ձախողվեց, քանի որ կայծակնային հարձակում-հաղթանակ չեղավ և, թեև ունենք նահանջ, հակառակորդին չհաջողվեց իրականացնել իր երկրորդ պլանը՝ խուճապ-ճեղքումը։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին՝ ռազմական փորձագետն արձանագրեց, որ իրականում Թուրքիան ևս կատարողի դերում է և այն գործառույթը, որը դրված է Թուրքիայի վրա աշխարհաքաղաքական առումով, դրված է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից, հիմնական կուռացիան անում է Մեծ Բրիտանիան ինչպես նախկինում, երբ Թուրքիան որպես Օսմանյան Կայսրություն օգտագործվում էր Ռուսաստանի դեմ՝ տարբեր պատերազմներում և այսօր էլ նույնն է արվում։ Փորձագետը պատահական չհամարեց, որ այսօր Ղազախստանում Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը ռազմական և ռազմատեխնիկական պայմանագիր կնքեց՝ հաշվի առնելով, որ Ղազախստանը նաև ՀԱՊԿ անդամ պետություն է։ Բացի դա՝ հոկտեմբերի 29-ին Բաքվում փորձ է արվում կյանքի կոչել «պանթյուրքական բանակ» ծրագիրը, այն է՝ ռազմական-քաղաքական դաշինք, որի մեջ ներգրաված են ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Միջին ասիական Հանրապետությունները։ Փորձագետն ընդգծեց, որ Թուրքիայի առջև դրված է շատ մեծ խնդիր՝ Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և Միջին Ասիայում ունենալ նաև զինական ներկայություն, ուժ ազդեցություն, որն արևմտյան մի քանի տերությունների՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի համար կապահովի այդ տարածաշրջանի վրա Թուրքիայի միջոցով ազդեցությունը՝ և քաղաքական, և ռազմական առումով, և նավթամուղների, գազամուղների տարանցիկ ճանապարհների, ինչպես նաև այն երկրների համար, որոնք ունեն նման ռեսուրսներ։
«Արցախի հարցը՝ որպես կիզակետ, պետք է նայել շահերի բախման համատեքստում և ակնկալել, որ Թուրքիայի հովանավորող, պլանավորող պետությունները փորձեն պատերազմը կանգնեցնել կամ արդարացի լուծում տալ հարցին, առնվազն մանկամտություն է։ Եթե չասենք, որ քաղաքական գործիչը կամ փորձագետն այս ամենը գիտի և հակառակն է ասում, ապա դրան այլ անվանում կարելի է տալ՝ սեփական ժողովրդին մոլորեցնելու համար, այն էլ՝ ռազմական դրության պայմաններում։ Կարծում եմ՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը պետք է աշխատի»,- ասաց Նահապետյանը։
Ինչ վերաբերում է հրադադարի պարտադրմանը, փորձագետը նախ հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները փորձեցին մարդասիրական հրադադար հաստատել՝ առաջինը ՌԴ-ն, երկրորդը՝ Ֆրանսիան, ապա՝ ԱՄՆ-ն, որոնք մերժվել են Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, ավելին՝ առաջին հրադադարի մասին բարձրաձայնելու ժամանակ մերժումը եղել է ոչ թե Ալիևի, այլ՝ Էրդողանի շուրթերով, այսինքն՝ Էրդողանը հայտարարեց, որ այդ պատերազմն իր պատերազմն է և Ադրբեջանն ընդամենը գործիք է։ Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանը պետք է այնքան լծակ ունենա Թուրքիայի վրա, որ կարողանա ստիպել, որ վերջնս կանգնեցնի պատերազմը։
«Բայց այս պատերազմը չեն սկսել նրա համար, որ շատ արագ կանգնի։ Արագությունը կախված է Ռուսաստանի կողմից՝ գործիք երկրների՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի, նրանց հովանավորների և կառավարիչների՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նկատմամբ համապատասխան ռազմական և քաղաքական ճնշումներ օգտագործելուց »,- ասաց նա՝ հավելելով, որ ճնշումները կան, բայց բավարար չեն և առաջին պայմանը, որը պետք է կիրառի Ռուսաստանը՝ պատերազմը կանգնեցնելու կասեցնելու պարտադրանք։
Բացի այդ, ըստ նրա, գործնականում Ռուսաստանն օժանդակում է հայկական կողմին, երբ Սիրիայից ահաբեկչական խմբավորումները, որոնք պետք է տեղափոխվեն Արցախյան ճակատ, օդատիեզերական ուժերի կողմից ոչնչացվում են և դա այն գործնական՝ երևացող օժանդակությունն է, որտեղ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորություններն իրականացնում է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և ԱՄՆ-ին, Նահապետյանը նշեց, որ առերևույթ ցույց են տալիս, որ շահագրգիռ են պատերազմի կանգնեցման հարցում, ինչը քարոզչական հնարք է և մարդկանց մանիպուլացնելու համար է արվում։ Նահապետյանի խոսքով՝ եթե ՆԱՏՕ-ի ղեկավար երկիր ԱՄՆ-ն, որն ունի 8 բազա Թուրքիայում, հսկայական ազդեցություն Թուրքիայի վրա, համարժեք ճնշում գործադրի Թուրքիայի վրա, ապա Թուրքիան այս պատերազմից ետ կկանգնի, սակայն որևէ ճնշում՝ բացի կիսատ-պռատ հայտարարություններից, չկա։
Նահապետյանն ընդգծեց, որ այս պատերազմի հիմնական թիրախը ՌԴ-ն է և մեր հարևան Իրանը, որովհետև պատերազմն ունի աշխարհաքաղաքական վեկտոր, հետո՝ տարածաշրջանային, հետո արդեն՝ Արցախի կարգավիճակի որոշման կամ տարածքների ազատագրման, քանի որ այդ նույն տարածաշրջանային վեկտորն ուղղված է նաև Իրանի դեմ և Իրանը ևս շահագրգիռ է, որ պատերազմը դադարեցվի։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ