ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանցի ռազմագերին պատմել է՝ Իսրայելից ու Թուրքիայից ձեռք են բերել հրթիռային համակարգեր, ԱԹՍ-ներ, իսկ թուրք զինվորականները մարզել են իրենց 10/27/2020 14:16 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հրապարակել է ադրբեջանցի ռազմագերիի հարցաքննության կադրերը։
Վերջինս պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ին կամ 5-ին Ադրբեջանի հանրապետությունում հայտարարվել է զորահավաք։ Սույն թվականի ամռանը անցկացվել են լայնածավալ զորավարժանքներ, որոնք ավարտելուց հետո Թուրքիայի բանակից եկած զինվորական կազմը մնացել է Ադրբեջանում։ Նաև տեղեկացել են, որ պատերազմը սկսվելու ժամանակ զինվորներին պետք է օգնեին նաև Պակիստանից ժամանած զինծառայողները։
«Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետները մեր դասակի հետ մարտական պատրաստականության դասընթացներ են անցկացրել 3-ից 5 օր, որի նպատակը եղել է լեռներում մարտ վարելու ձևերին տիրապետելը։ Զինվորականները միայն մեզ հետ չեն անցկացրել, այլ ծառայության բերումով տեսել եմ մյուս ստորաբաժանումների հետ նշված՝ Թուրքիայից եկած զինվորականներն անցկացրել են դասընթացներ։ Մեր զորամասի ողջ անձնակազմի հետ՝ 10-15 օր են անցկացվել այդ դասընթացները։
Թուրքերը, երբ մեր զորամաս են ժամանել, մեզ ասել են, որ պատրաստվենք , որ լեռներում մարտական պատրաստվածության դասընթացներ պետք է անցկացվեն։ Մեզ ասել են, որ պատրաստվենք պատերազմի, քանի որ պատերազմական գործողություններ են լինելու, պետք է հարձակում գործենք մեր միակ թշնամու՝ հայկական դիրքերի ուղղությամբ»,- պատմել է ռազմագերին։
Թուրքիայից ժամանած զինվորականները եղել են զինվորական համազգեստով, բայց համազգեստին կոչումներ չեն եղել փակցված։
«Մենք նրանց դիմել ենք ոչ անունով, ոչ ազգանունով, ուղղակի դիմել ենք՝ հրամանատար»։
2020 թվականի սեպտեմբերի 20-21-ը զորամասի գումարտակով դուրս են եկել զորամասից և Կամազ, Ուրալ մակնիշի ավտոմեքենաներով շարժվել են դեպի Գյուլիստանի ուղղությամբ։
«Իմ անմիջական հրամանատար Ահմադ Հանիֆաևը ասել է, որ թշնամու՝ հայկական դիրքերը դատարկ են՝ 5-7 զինծառայողներ կլինեն։ Հրաման է տրվել նրանց էլ ոչնչացնել, գրավել և տեղակայվել հայերի մարտական դիրքերում»։
Ռազմագերին ասում է, որ հրաման էր տրվել՝ որքան շատ գրավեին, այդքան լավ կլիներ։
Իրենց պետությունը բանակի համար Իսրայելից , Թուրքիայից, ձեռք են բերել հրթիռային արկեր, ԱԹՍ-ներ, որոնք կառավարվում էին թիկունքից։
«Քաղաքացիական բնակչության տների բակերում տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ։ Կան տան բակեր, որտեղ ծառերը շատ են և բնակավայրերի ներսում՝ տների բակերում, որտեղ ապրում են բնակիչներ, տեղադրվել են հրթիռահրետանային միջոցներ, որոնք կիրառվել են մարտական գործողությունների ընթացում։ Այդ բնակավայրերում քաղաքացիական բնակիչները շարունակել են ապրել, բնակվել»,- պատմել է ռազմագերին։
Ռազմագերին նաեւ հավաստել է, որ իրեն նորմալ է զգում, լավ է։ «Օրվա ընթացքում ինձ երեք անգամ կերակրում են, ջուր են տալիս։ Առողջական վիճակս լավ է։ Այստեղ ինձ նորմալ են վերաբերվում, բռնություն չեն կիրառում, խոշտանգումներ չկան։ Ձախ ոտքիցս վիրավորել են, ամեն օր վերքս մշակվում, վիրակապս փոխվում է», - այս մասին ադրբեջանցի ռազմագերին է պատմել հարցաքննության ժամանակ։
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից