ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Չպահպանելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զբաղվել գերիների փոխանակման խնդրով». Արցախի նախագահի մամուլի խոսնակ 10/26/2020 16:33 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Հրադադարի հերթական պայմանավորվածությունն այսօր ադրբեջանական կողմը խախտել է հիմնականում հարավ- արևելյան ուղղությամբ։ Այս պահի դրությամբ հակառակորդն օգտագործում է ամենատարբեր միջոցներ՝ և՛ դիվերսիոն գործողություններ, և՛ հարձակողական տարբեր միջոցներ, կիրառում է հրետանի՝ «Սմերչ» համակարգեր, ավիացիա»,- այս մասին քիչ առաջ «Փաստինֆո» լրատվականին հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հավելելով, որ առավոտվանից հարվածի տակ է Մարտունի քաղաքը, վնասի չափերը ճշտվում են։
Խոսելով հայկական կողմի գերիների և նրանց հետագա ճակատագրի մասին, Վահրամ Պողոսյանը նկատում է՝ քանի դեռ պատերազմական գործողությունները չեն ավարտվել, գերիների վերաբերյալ որևէ տեղեկություն տրամադրել չի կարող.«Միայն կարող եմ ասել, որ խնդրով պայմանավորված մենք պատրաստակամ ենք ամբողջ ծավալով աշխատել Կարմիր խաչի հետ, բայց, ցավոք, այդպիսի հնարավորությունը մեզ չի ընձեռում ադրբեջանական կողմը՝ ոչ մի կերպ չպահպանելով հրադադարի ռեժիմը և, փաստորեն, հնարավորություն չտալով զբաղվել գերիների փոխանակման և հարակից այլ հարցերով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում փոխանցում է Արցախի նախագահի խոսնակը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ հանդիպմանը վերահաստատել են իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:
Հումանիտար հրադադարն ուժի մեջ պետք է մտնել 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին, սակայն Ադրբեջանը կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ժամը 08:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիս-արևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, իսկ 09:10-ի սահմաններում թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը`արձակելով հինգ հրետանային արկ: Ավելի ուշ՝ ժամը 11-ի մոտակայքում,հակառակորդը թիրախավորել է նաեւ Մարտունի քաղաքը՝ կիրառելով ռազմական ավիացիա։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` սա հումանիտար հրադադարի երրորդ փորձն է. առաջին երկրորդ փորձերը` հոկտեմբերի 10-ին ու 18-ին ձախողվել են, քանի որ Ադրբեջանը դրանք խախտել է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ