ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եվ այսպես, ինչ ունենք Ղարաբաղում՝ արյունալի պատերազմի 30-րդ օրը. Լապշին 10/26/2020 17:50 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Եվ այսպես, ինչ ունենք Ղարաբաղում՝ արյունալի պատերազմի 30-րդ օրը, որը սանձազերծել են Թուրքիան և Ադրբեջանը՝ Սիրիայի գրոհայինների աջակցությամբ, ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության։ Ունենալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով բոլոր տանկերի ու զրահամեքենաների 80% - ից, ավիացիայի 90%-ից և բոլոր անօդաչուների մոտ 60% - ից՝ Ադրբեջանն այդպես էլ չկարողացավ հաղթել 120-հազարանոց Հանրապետությունը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ճանապարհորդ և հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներխուժել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն ծայրահեղ հարավում՝ Արաքսի հովտի շրջանում։ Այնտեղ հարթավայրային տեղանք է, որտեղ Ադրբեջանը կարող էր լիարժեք օգտագործել իր առավելությունները՝ որպես կենդանի ուժի և տեխնիկայի քառապատիկի գերազանցություն։ Եվ ինչպես ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ առավ՝ լեռներում, որտեղ չեն կարող գործել տանկերը, շատ սահմանափակ է հրետանին, և քիչ արդյունավետ են անօդաչու թռչող սարքերը.ադրբեջանցիները լռվել են։
Ալիևը հիմա փորձում է գործել դիվերսիոն խմբերով, որոնք ամեն օր փաստացի սպանդի է ուղարկում Ղարաբաղ։ Մարտեր լեռնային տեղանքում, որտեղ հայերը պահպանում են նախապես պատրաստված դիրքերը, իսկ ադրբեջանցիները դատարկ տեղում փորձում են առանց տանկերի եւ անօդաչուների աջակցության այդ դիրքերը վերցնել՝ դատապարտված են անհաջողության:
Շատ կոպիտ հաշվորկներով՝ պատերազմի 30 օրվա ընթացքում Ադրբեջանը այդպիսով կարողացավ վերահսկողության տակ վերցնել Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող տարածքի մոտ 15 տոկոսը։
Բայց, փաստացի, այս պահին պրոֆեսիոնալ զինվորականներն ինձ ուղղեինց. սկզբնամասերում առաջ անցնելը և տարածքը վերահսկելը՝ նույն բանը չէ։ Այսօր ադրբեջանցիները ներխուժել են Ղուբաթլի գյուղ, դա գրեթե 100 կմ խորքն է Ղարաբաղի, և այս պահին նրանք գտնվում են նաև Զանգիլանի և Ջեբրաիլի շրջանում։ Ինչու է նրանց հարկավոր Կուբաթլի ավանը, որը գտնվում է ադրբեջանցիների համար շատ ոչ շահավետ վայրում, լեռներով շրջապատված փոքր հովտում, որտեղից նրանց թիրախավորում են հայկական ստորաբաժանումները։ Բանն այն է, որ հենց այդտեղ է Լաչինի (Բերձորի) ճանապարհը, որտեղով անցնում է Հայաստանի և Ղարաբաղի միջև կարևոր ճանապարհը։ Նրանք փորձում են ճեղքել այդ ճանապարհը։ Բայց ինչպե՞ս են նրանք դա անում:
Փաստորեն, Ադրբեջանի տարածքի հետ կայուն կապից (եւ զինամթերքի մատակարարումներից) կտրված եւ անջատված Ալիեւի զորքերը մարտեր են մղում հակառակորդի տարածքի խորքում: Կարելի է ասել, որ նրանք շրջապատված են և այն, ինչ տեղի է ունեցել երեկ և այսօր գիշերը դա կոչվում էր ադրբեջանական բանակի առաջավոր մասերի բաժանում իրենց թիկունքից և ջախջախում՝ այն զորախմբի, որը շատ հեռու է գնացել և կտրվել յուրայիններից։
Ի՞նչ է լինելու հետո: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 8-ին ուժի մեջ է մտնում հերթական հրադադարը, որը թվով երրորդն է։ Նախորդ բոլորն Ադրբեջանը կոպտորեն խախտել է՝ շարունակելով մարտական գործողությունները։ Ես ռազմական փորձագետ չեմ, բայց ինձ թվում է, որ իրադարձությունների զարգացման երկու տարբերակ կա.
1. Մինչև զինադադարի սկիզբը հայկական կողմը կարող է շատ ռիսկային հարձակում ձեռնարկել լեռներից (որտեղ նրանք լավ են զսպում հակառակորդի հարձակումը) Արաքսի երկայնքով և կտրել Զանգելանի և Կուբաթլայի ուղղությամբ ճեղքված ադրբեջանական զորքը։ Հենց այդպես է ժամանակին վարվել գեներալ Արիել Շարոնը՝ Իսրայելի կառավարության ապագա ղեկավարը։ Չնայած Եգիպտոսի կողմից կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի գերակշռությանը, նա զինադադարից մեկ օր առաջ հանկարծակի մի քանի տասնյակ տանկերից եւ մի քանի հարյուր զինվորներից կազմած խումբ է իջեցրել Սուեզի ջրանցքի եգիպտական կողմը:
Հակառակորդի դիրքերի խորքում։ Եվ հետո այդ փոքրիկ խումբը կտրել է Սինայում գտնվող Եգիպտական դիվիզիայի ուժեղացմումը և զինամթերքի առաքումը։ Նրանք պարզապես շարժվում էին թշնամու թիկունքում և կրակում էին Եգիպտացիների ավտոշարասյունների վրա, որոնք զինամթերք էին տեղափոխում ջրանցքի այն կողմ։ Այսպիսով, եգիպտական զորքերի հսկայական խմբավորումը հանկարծակի մնացել է առանց վառելիքի եւ հրետանու արկերի:
Ռիսկը մեծ էր. Եգիպտացիները կարող էին խախտել հրադադարը եւ հեշտությամբ ջախջախել իսրայելական տանկերի եւ զինվորների մի փոքր խումբ, որոնք վայրէջք էին կատարել Սուեզի ջրանցքի եգիպտական կողմը: Բայց, առաջին հերթին, իսրայելցիներն այնտեղ ոչ ոք չէր սպասում, և նրանց հարվածելու համար պետք էր այնտեղ զորքեր ուղարկել, Դա կխլեր մոտ կես օր։ Երկրորդ՝ հրադադար էր։ Գեներալ Շարոնը գնաց վա-բանկ և հաղթեց։ Հրադադար է տեղի ունեցել, և եգիպտացիները ստիպված են եղել խոստովանել, որ իրենց դիվիզիաները Սինայում շրջապատված են և առանց զինամթերքի։ Հրադադարը թույլ է տվել շրջապատված եգիպտացիներին նահանջել դեպի Եգիպտոս ջրանցքով։ Իսրայելցիները վերադարձել են ջրանցք՝ իրենց կողմը:
Այս ամենը հանգեցրել է նրան, որ զինադադարի կնքման պահին 20-օրյա մարտերի արդյունքը եղավ այն, որ մոտ 15 հազար զինվոր կորցնելով, ավելի քան 2 հազար տանկ ու ամբողջ ավիացիայի կեսը նույնպես՝ Եգիպտոսը չկարողացավ գրավել Իսրայելի վերահսկողության տակ գտնվող Սինայի ոչ մի միլիմետր։ Եթե գեներալ Շարոմը չհամարձակվեր գնալ վա-բանկ և վայրէջք չկատարեր ջրանցքի եգիպտական ափ, ապա հրադադարը տեղի կունենար այն պայմաններում, երբ Եգիպտոսը փաստացի վերահսկում է Սինայի մի մասը, ինչն անընդունելի էր իսրայելցիների համար։
Վերադառնանք 2020թ-ի Լեռնային Ղարաբաղի օրինակին։ Ինձ համար դժվար է՝ ճակատում օպերատիվ իրավիճակի մասին դատել։ Բայց եթե մինչև հրադադարը հայերը ռիսկի դիմեն և զորքեր գցեն Արաքսի հովիտ, որպեսզի կտրեն Ադրբեջանի առաջավոր մասերը Կուբաթլիից, ապա կարելի է ասել, որ հաղթանակը հայերի կողմն է։ Ադրբեջանցիները հայտնվելու են Կուբաթլիում և Զանգելանում և ստիպված են լինելու այնտեղից նահանջել։ Բայց ռիսկը շատ մեծ է։ Ալիևը երեք անգամ խախտել է հրադադարը, և եթե այս անգամ էլ խախտի, ապա հեշտությամբ կոչնչացնի հայկական զորքերի խմբին, որը ռիսկի կդիմի իջնել Արաքսի հովիտ։
2. Եթե հայկական կողմը վերը նկարագրված որևէ բան չձեռնարկի, և եթե ռազմական գործողություններն այս անգամ իսկապես ավարտվեն, ապա Ալիևն իր վերահսկողության տակ կպահպանի Լեռնային Ղարաբաղի ծայրահեղ հարավն ու Իրանի հետ սահմանը՝ ներառյալ Խուդաֆերինյան ՀԷԿ-ը։ Դա թույլ կտա նրան հավաստիացնել, որ Ղարաբաղի մի մասը «վերադարձրել է»։ Փոքր մասը, ընդամենը տարածքի մոտ 15% - ը: Բայց նա դա կբացատրի նրանով, թե իբր հայերի համար կռվել են Ռուսաստանի Դաշնությունն ու առասպելական քրդերն ու Աֆրիկացիները Կոնգոյից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից