ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արցախցի երգչուհի Լիլիթի առաջնեկը կծնվի Աբովյանում՝ ամուսինն առաջնագծում է, երեք եղբայրները՝ վիրավոր 10/23/2020 19:05 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Երգչուհի Լիլիթ Շեկյանն իր կյանքն արցախում առանց մշակույթի չէր պատկերացնում։ Ապրում էր Շուշիում, ամուսնացավ ու տեղափոխվեց Արցախի կրթության, մշակութային կենտրոն` Ստեփանակերտ։ Երիտասարդներին ներգրավում էր քաղաքի մշակութային կյանքին, կազմակերպում համերգներ, շրջագայում գյուղերում ու փորձում հետաքրքիր դարձնել շրջանների բնակիչների առօրյան։ Լիլիթը կատակով ասում է՝ ամուսինը մշակույթի հետ կապ չունի։ Լիլիթն էլ մի քիչ մշակույթ տարավ զորամաս ու գտավ երկրորդ կեսին։
«Մենք շատ էինք շրջագայում գյուղերով, նաև զորամասեր էինք գնում։ Հետագայում ամուսինս պատմում էր, որ ինձ տեսել է երգելիս ու միանգամից սիրահարվել։ Ծառայում էր պաշտպանության բանակում։ Մեկ տարի անց նշանվեցինք, հիմա սպասում ենք մեր առաջնեկին։ Տղա է՝ անունը որոշել ենք Մարկ դնել»,- «Փաստինֆո»-ին պատմում է Լիլիթը։
Թշնամին կրակի տակ առավ Արցախի՝ օրեցօր զարգացող կյանքն ու թիրախավորեց անգամ մշակույթի կենտրոնները։ Լիլիթը հիշում է ՝ինչպես լսեց առաջին կրակոցը, ամուսինը խաբեց՝ վախենալու ոչինչ չկա, որ 9 ամսական հղի կինը չանհանգստանա։
«Կրակոցներ լսեցինք, ամուսինս ասաց ամպրոպ է։ Այդ օրը երկինքն էլ էր զգում վտանգը։ շատ ցուրտ էր, բայց տան դուռը թակեցին ու հայտարարեցին՝ շտապ իջնել ապաստարաններ։ Մեկ օր մնացինք Ստեփանակերտում, ապա սկեսուրիս հետ եկանք Աբովյան։ Տղամարդիկ մնացին առաջնագծում։ Երեք եղբայրներս մարտի դաշտում վիրավորվել են, բայց հիմա ամեն ինչ կարգին է»։
Տանից դուրս գալուց բոլորի նման միանգամից հասցրել է շոր ու փաստաթղթեր վերցնել։ Երեխայի համար հագուստ դեռ չէր հասցրել գնել։ Աբովյան քաղաք հասնելուց հետո միանգամից հիվանդանոց է գնացել, բայց փոքրիկը դեռ ծնվել չի պատրաստվում, ասում են՝ հայրիկին է սպասում։ Պատերազմը փշրեց հեռու ու մոտ բոլոր պլանները։ Երեխայի ապագայի համար մեծ պլաններ էր կազմել։
«Շատ լավ ապագա էի մտածել երեխայի համար, բայց այս պայմաններում չգիտեմ ինչ է լինելու։ Որդիս մեծանա՝ հաստատ կծառայի, հույս ունեմ երբ մեծանա, բանակի կարիք էլ չի լինի»։
Լիլիթը Չգիտի` Ստեփանակերտի իրենց տունը կա, թե կիսավեր է, մի բան գիտի ՝ հետ կգնան, երբ ականներից քաղաքը մաքրվի։ Կգնա՝ մշակույթը զարգացնելու նոր պլաններով։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ