ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրանի համար չափացանց կարևոր է Նախիջևանի հետ սահմանային հատվածը, սադրանքների դեպքում՝ Իրանը կտրուկ գործողությունների կդիմի. իրանագետ 10/23/2020 19:47 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Իրանցիների համար կարմիր գծեր կան, որոնք, կարծես թե, Ադրբեջանի կողմից խախտվել են։ Այս պահին, իհարկե, իրանական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ տեղի ունեցած հրետանային հարվածների մասին տեղեկատվությունը չափազանց սակավ է, բայց եթե իրականում դրանք եղել են, ուրեմն, հավանաբար, ահաբեկիչները փորձ են կատարել հատելու Արաքս գետը՝ դեպի իրանական կողմ կամ որոշակի գործողություններ են ձեռնարկել, որը խաթարել է Հայաստան – Իրան սահմանի անվտանգությունը, - այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը և հավելեց, - երկու դեպքում էլ իրանական կողմը վստահաբար հարված կհասցներ Ադրբեջանին և, հավանաբար, հենց այդ երկու դեպքերից մեկն է տեղի ունեցել, որը ստիպել է Իրանին դիմել անդրսահմանային գործողությունների»։
Հարցին, եթե հրետանային հարվածի մասին լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա ի՞նչ հետևանքներ սա կարող է ունենալ կամ արդյո՞ք Իրանը կմտնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների մեջ՝ իրանագետն արձագանքեց հավանաբար իրանցիներն այս պահին կխուսափեն լայնածավալ ռազմական գործությունների մեջ մտնելու մտքից, իհարկե, եթե չլինի այն վտանգը, որ Ադրբեջանից ներմուծված ահաբեկիչները Արաքս գետի անցումով չփորձեն հատել Իրանի սահմանները.«Իրանի համար չափացանց կարևոր է նաև Նախիջևանի հետ սահմանային հատվածը և, եթե, հանկարծ նախիջևանյան հատվածից ևս սադրանքներ լինեն, ապա Իրանը կտրուկ գործողությունների կդիմի»։
Արդյո՞ք այս ամենով Ադրբեջանը փորձ չի անում սադրել իրանական կողմին։ Վարդան Ոսկանյանը կարծում է՝ այստեղ իրականության մեծ բաժին կա. «Անշուշտ ադրբեջանական կողմը չի ցանկանա, որպեսզի Իրանը ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրանական կողմի մուտքը հակամարտության մեջ Ադրբեջանին զգալի դժվարությունների առաջ կկանգնեցնի, եթե չասենք, որ այն կարող է նաև կործանարար լինել թուրք – ադրբեջանական դաշինքի համար»,- նկատեց իրանագետը։
Վարդան Ոսկանյանն ընդգծեց՝ իրանցիները վտանգ են զգում.«Իրանը տևական ժամանակ պայքար է մղել Մերձավոր Արևելքի ահաբեկչության դեմ՝ սկսած Սիրիայից, Իրաքից և այլուր։ Հիմա ստացվում է այնպես, որ այդ ահաբեկիչները փաստացիորեն հայտնվել են Իրանի հյուսիսային սահմանի զրոյական կետերում և սա իրական վտանգ է իրանական կողմի համար»։
Հարցին՝ արդյո՞ք արցախա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ստեղծված իրավիճակը կարող ենք հանգեցնել Իրան – Հայաստան լայնամասշտաբ համագործակցության հեռանկարին, իրանագետ Վարդան Ոսկանյանը նկատեց՝ Իրանը Հայաստանի հետ այս պահին էլ համագործակցության մեջ է, բայց որպեսզի այդ համագործակցությունն ավելի լայն մասշտաբներ գրանցի, այլ կերպ ասած՝ հարաբերությունները դաշնակցական բնույթ կրեն, պետք էր այդ մասին ավելի վաղ մտածել։ Իրանագետն, այնուամենայնիվ, հույս է հայտնում ՝ այս պատերազմից հետո այդ բացը կլրացվի։
Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին, այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը մտել էր այդ պետության օդային տարածք։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը, որից հետո, Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել ադրբեջանական դիրքերին: Կողմերից որևէ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկատվությունը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ