Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Միայն Ադրբեջանն ավելի քան 10.000 զոհ ունի, հազարավոր դիակներ դուրս չեն բերվում առաջնագծից, սանիտարական սարսափելի վիճակ է. Դավիթ Բաբայան 10/22/2020   20:15  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

«Ադրբեջանն իր պահվածքով, փաստորեն, բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես ինստիտուտի ու կառույցի։ Իհարկե, հիմա ամեն ինչ արվում է, որպեսզի տարածաշրջանում վերահսկվի խաղաղությունը և դադարեցվեն պատերազմական գործողությունները։ Այնուամենայնիվ, այսպիսի պահվածքն այս ամենից հետո չի կարող անպատասխան մնալ։ Այս պահին, իհարկե, բնական է, որ շեշտը պետք է դրվի խաղության և կայունության վերականգնման վրա,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը խախտող Ադրբեջանի վարքագիծը ու ավելացնում. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրորդ երկրի՝ Ֆրասիայի հրադադարի կոչն արհամարհելուց հետո, Ադրբեջանի ուղղությամբ պետք է ավելի կոշտ պատասխանի սպասել։

«Կարող է այդ կոշտ միջամտությունը նույնիսկ տեսանելի չլինի, որովհետև նման իրավիճակներում կոշտ պատասխանն ամեն ձևով էլ կարող է դրսևորվել, ասենք նրանով, որ Ադրբեջանը համաձայնի գալ բանակցային սեղանի շուրջ»,- ասում է Դավիթ Բաբայանը։

Խոսելով ադրբեջանական կողմի՝ պատերազմական իրավիճակում դրսևորվող վարքագծի մասին, Արցախի նախագահի խորհրդականը նկատում է՝ պատերազմական գործողությունները պետք է արագ դադարեցվեն մի պարզ պատճառով, որովհետև տարածաշրջանում մարդասիրական աղետ է.«Միայն Ադրբեջանն ավելի քան 10.000 զոհ ունի, հազարավոր դիակներ դուրս չեն բերվում առաջնագծից։ Տեղ - տեղ նույնիսկ սանիտարական սարսափելի իրավիճակ է ստեղծվել։ Լավ, ի՞նչ անենք, ասեք... Հետևաբար, այս պահի դրությամբ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի պատերազմական գործողություններն ավարտվեն։ Այլ տարբերակ պարզապես չկա։ Հակառակ դեպքում, եթե պատերազմը շարունակվում է, առաջին հերթին շատ մեծ զոհեր ենք գրանցում, երկրորդ հերթին՝ կամա թե ակամա, այս պատերազմին տարածաշրջանային այլ խոշոր երկրներ կարող են ներգրավվել, ինչի արդյունքում՝ գլոբալ պատերազմի վտանգն անխուսափելի կդառնա»։

Անդրադառնալով այսօր նախագահ Ալիևի կողմից արված այն հայտարարությանը, որով վերջինս դեմ է արտահայտվում Արցախում հանրաքվե անցկացնելու հեռանկարին, Դավիթ Բաբայանը նկատում է՝սրանով Ալիևը ևս մեկ ավելորդ անգամ հաստատում է, որ ինքը ագրեսոր է, միաժամանակ հաստատելով նաև այն, որ ինքը, փաստորեն, հույս ունի, որ կարող է ցեղասպանություն իրականացնել Արցախում, ուրիշ ոչինչ։

Ի՞նչ պետք սպասի հայկական կողմն այս օրերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական այցերից, որի ընթացքում բազմավեկտոր հանդիպումների ընթացքում քննարկվում է արցախա- ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմի հրահրած ռազմական ագրեսիայի առաջացրած հետևանքները, մասնավորապես այս ենթատեքստում կարևորելով վերջինիս Բրյուսելյան այցը, որտեղ նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ. «ՆԱՏՕ-ից մենք առաջին հերթին պատեք է որոշ չափազանց կարևոր հարցերի պատասխաններ ստանանք,- ասում է Դավիթ Բաբայանը և մանրամասնում,- օրինակ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է և ակնհայտ կերպով մտել է պատերազմական գործողությունների մեջ։ ՆԱՏՕ-ն այդ մասին իմացե՞լ է, թե՞ ոչ։ Եթե իմացել է՝ հավանություն տվե՞լ է նման հարձակմանը, թե՞ չի տվել։ Եթե տվել է իր համաձայնությունը, ի՞նչ հիմնավորմամբ է տվել այն։ Ընդ որում, Եթե ՆԱՏՕ-ն տվել է իր համաձայնությունը, սա այլ խնդիր է, իսկ եթե չի տվել, նշանակում է, որ Թուրքիան արհամարհում է ՆԱՏՕ-ին։ Եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի կարծիքը հաշվի չի առնում, կամ պարզապես թաքուն ձևով է պատերազմ սկսում, այս դեպքում ի՞նչ է ստացվում, որ ՆԱՏՕ-ն այնքան թույլ կառույց է, որ Թուրքիան իրեն կարող է նման վա՞րք թույլ տալ և սա անպատասխա՞ն է մնալու Թուրքիայի համար։ Մենք պետք է հասկանանք՝ կարո՞ղ է ՆԱՏՕ-ն սանձազերծել իր անդամ երկրներից մեկին, ով տարածաշրջանում բացահայտ ահաբեկչությամբ է զբաղվում՝ չափազանց վատ հարված հասցնելով այդ կազմակերպության վարկանիշի»,- նկատում է պարոն Բաբայանը։

Խոսելով մոտ մեկ ամիս ձգվող աննախադեպ պատերազմական գործողությունների վերաբերյալ միջազգային հանրության որդեգրած վերաբերմունքի մասին, Արցախի նախագահի խորհրդականը նշում է.«Արդեն ժամանակն է, պահը չափացանց բարդ է, առանց հապաղելու մենք պետք է հարցին այլևս հասուն մոտենանք՝ ի՞նչ միջազգային հանրություն, ինչի մասին է խոսքը ... Թուրքիային կարող են համարժեք պատասխան տալ միայն 2-3 երկիր։ Մեր արտաքին քաղաքականությունը պետք է դադարեցի այն գործելաոճը, թե նայեք՝ մենք սրանց հետ էլ լավ ենք, նրանց հետ էլ լավ ենք...Հերիք է, սա չի աշխատում։ Արդեն ակնհայտ է՝ միջազգային հանրությունն ի վիճակի չէ միասնական կարծիք հայտնելու, դա անհնարին բան է։ Մենք պետք է աշխատենք այն երկրների հետ, որոնք ի վիճակի են և որոնց հետ մենք բնական դաշնակցային կապեր և ընդհանուր շահեր ունենք։ Մենք պետք է դասակարգենք երկրները՝ կա եղբայրական երկիր, որն ամենաբարձր կատեգորիան է, կան դաշնակիցներ, հարևաններ և կան երկրներ, որոնց հետ պարզապես պետք է շփում ապահովել, ըստ այդմ էլ՝ մեր ակնկալիքները պետք է համապատասխանեն այս դասակարգմանը։ Ի վերջո մենք պետք է հասկանանք, որ, երբ այս ամենն իրար ենք խառնում, շատ վատ վիճակի մեջ ենք հայտնվում։ Ինչ վերաբերում է Արցախի միջազգային ճանաչման հարցին՝ կան երկրներ, որոնք երբեք չեն ճանաչելու Արցախի անկախությունը։ Այդ երկրները մեծամասնություն են կազմում, մենք պետք է իրատես լինենք և մեր հարաբերությունները բարեկամ երկրների հետ ճիշտ կառուցենք»։

Հարցին՝ ի՞նչը կարող է դադարեցնել արդեն մոտ մեկ ամիս ձգվող պատերազմական գործողությունները, Դավիթ Բաբայանը մեկ հստակ պատասխան ունի՝ այս պահին պատերազմը կանգնեցնելու միայն մեկ ճանապարհ կա՝ եղբայրական Ռուսաստանի հետ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել, այլ ուղի չկա, մոռանանք մնացյալ ամեն ինչ, ամեն տեսակի պատրանք, նշում է Արցախի նախագահի խորհրդականը։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքական արտադրության հերթական «Բայրակթարն» է ոչնչացվել
19:53 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցի հրամանատարներն առաջնորդվում են թուրք զինվորականների ցուցումներով. պատմել է ռազմագերին
19:35 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թեժ մարտեր են մղվում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում
18:07 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մերօրյա հերոսները պետական պարգևների են արժանացել
17:56 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մի հատ լավ փռշտացող լինի՝ թուրքերը կփախնեն. Եթե բեսպիլոտնիկը չլիներ, մեր տղերքը հասել էին մինչև Քուռ ու Արաքս. Դեդո Բորիկ
17:22 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ավստրիայի խորհրդարանը դատապարտել է ԼՂ կոնֆլիկտում Թուրքիայի ներգրավվածությունը
17:14 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված հայորդիների ևս 40 անուն
17:00 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական Եվլախի օդանավակայանում հայտնաբերվել է թուրքական Bayraktar TB2 հարվածային եւ իսրայելական Hermes 900 հետախուզական ԱԹՍ-եր
16:40 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում հրադադարի մասին պայմանավորվածությունները չեն կատարվում
16:11 22/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Դաժանագույն պատերազմ է՝ հրետակոծում են վերևից, առավոտից երեկո խփում են, բայց մեր տղաները երկաթի պես կանգնած են». Պարգև սրբազան

Արխիվ

[]