ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք մեր հողը պաշտպանում ենք, դրա կարիքը չունենք, բայց մենք ասելիք ու պահանջ ունենք ԱՄՆ-ին.արցախցի կանանց ակցիան՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց 10/22/2020 11:43 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Մենք չենք եկել ԱՄՆ դեսպանատուն՝ ասելու, որ գան մեր տունը պաշտպանեն։ Մեր տները, մեր հողը պաշտպանում են մեր եղբայրները, մեր հայրերը, ամուսինները։ Մենք մեր հողը պաշտպանում ենք, դրա կարիքը չունենք, բայց մենք ասելիք ու պահանջ ունենք ԱՄՆ-ին, որովհետև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն պատասխանատվություն է կրում այս ամենի համար»։ Այս մասին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի ընթացքում ասաց թուրք-ադրբեջանական և վարձկան ահաբեկիչների կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով Արցախից տեղահանված կանանցից մեկը՝ Սիրանուշ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ԱՄՆ գործընկեր Թուրքիան պատերազմ է տանում մեր դեմ՝ Արցախի հողում և դա արվում է ԱՄՆ հանցավոր լռության պայմաններում։ Նրա խոսքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ և հենց ամերիկյան վերլուծական կայքերում են տեղեկություններ հայտնվում, որ ամերիկյան զինատեսակները, որոնք վաճառված են Թուրքիային, հայտնվում են մեր երկրի տարածքում։
«Ըստ ամերիկյան օրենսդրության՝ զենքի մասին օրենսդրության, որևէ ամերիկյան զինատեսակ իրավունք չունի առանց այդ երկրի թույլտվության հայտնվել մի ուրիշ երկրի տարածքում։ Իր գործընկերը, այսօր այդ զինատեսակներն օգտագործելով խաղաղ բնակչության դեմ, ավիրելով մեր տները, մեր քույրերին ու եղբայրներին սպանելով, հենց ամերիկյան օրենսդրությունն է խախտում և սա իրենք շատ լավ գիտեն, լուռ համաձայնում են այս ամենին»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ ապրիլյան պատերազմից հետո կան ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ տրամադրվող գումարները, որոնցով զինվորական կրթություն են ստանում ադրբեջանցի զինծառայողները, այդ նույն Ամերիկայում ամերիկյան գումարներով կրթություն ստացած զինվորականներն են կռվում Արցախի դեմ։ Բացի դա՝ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ ՀՀ բացի, չճանաչելով ԱՀ-ն, անմիջական և ուղիղ ֆինանսավորում է անում Արցախին և այդ գումարները ծախսվում են ականազերծման համար և այժմ քննարկվում է այդ գումաները հանելու հարցը։
«Մեր լոբբիստական ընկերությունների բողոքի ալիքից հետո իրենք հայտարարում են, որ այդ գումարները կտան, բայց խաղաղասիրական ծրագրերի շրջանակներում։ Եկել են ինձ ու իմ սերնդակիցներին, որ երեք պատերազմ են տեսել ու, որ միայն խաղաղություն են ուզում, եկել են խաղաղասիրության ծրագիր են ուզում սովորեցնել։ Մենք կարող ենք աշխարհին խաղաղասիրություն սովորեցնել»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ