ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի. ռազմական գործողություններն այս պահին այլընտրանք չունեն. արտակարգ և լիազոր դեսպան 10/22/2020 15:44 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Դիվանագիտությունը մշտապես պետք է աշխատի՝ անկախ նրանից խաղաղությո՞ւն է, թե՞ պատերազմ, հրադադա՞ր է, թե՞ ռազմական գործողություններ են տեղի ունենում,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է արտակարգ և լիազոր դեսպան, դոցենտ Արման Նավասարդյանը՝ վերլուծելով վերջին ամսվա ընթացքում Արցախի դեմ ագրեսոր ադրբեջանա- թուրքական տանդեմի հրահրած պատերազմի դիվանագիտական կողմի անելիքները՝ կարծիք հայտնելով, որ մեր դիվանագիտությունը վատ չաշխատեց վերջին ամսվա ընթացքում։
«Մեր դիվանագիտական կորպուսին հաջողվեց լավագույն կերպով պրոպագանդել, ավելի շուտ՝ աշխարհին պարզաբանել այն, ինչ տեղի է ունենում արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին օրերի մեր դիվանագիտական ձեռքբերումներից ամենակարևորն իմ կարծիքով այն է, որ շատ ակտիվ կերպով սկսեց աշխատել հանրային դիվանագիտությունը, որի հիմնական ռեզերվն ու ուժը Սփյուռքն է։ Այստեղ մենք գործ ունենեք փափուկ ուժի դիվանագիտության հետ, որն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչ է կատարվում այստեղ, այն, որ Հայաստանը երեք ուժերի կողմից ագրեսիայի է ենթարկվել։ Մյուս ձեռքբերումն, իհարկե, այն է, որ հիմա շատ ակտիվ կերպով բանակցություններ են ընթանում գերտերությունների հետ՝ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ։
Այս պրոցեսն ինքնին շատ կարևոր է։ Թե ինչ հետևանքներ սա կարող է ունենել, իհարկե այս պահին հստակ ասել հնարավոր չէ, որովհետև մեծ մասամբ նման միջազգային կազմակերպությունների որոշումները կամ խորհրդատվությունները միշտ չէ, որ կարող են պրակտիկ նշանակություն ունենալ, որովհետև նմանատիպ իրավիճակում, որում հիմա մենք ենք հայտնվել, հարցն առաջին հերթին լուծում է գտնում միայն և միայն ռազմի դաշտում։ Մեզ հիմա օդի և ջրի պես ռազմական ձեռքբերումներ են պետք,, որոնցով մենք կնստենք բանակցային սեղանի շուրջ»,-արձանագրում է պարոն Նավասարդյանը։
Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ դիվանագետը միակ հնարավոր և արդյունավետ գործուն մեխանիզմն է առաջարկում.«Ես հիմա առաջ եմ քաշում այսպիսի պարադիգմա՝ մեր կողմից միշտ հնչեցվել է «Խաղաղությունն այլընտրանք չունի» թեզը։ Ես հիմա կփորձեմ ապացուցել հակառակը՝ ռազմական գործողություններն այս պահին այլընտրանք չունեն, որովհետև դա իրոք այդպես է։ Ինչքան էլ հիմա մենք ասենք, որ մենք խաղաղություն ենք ուզում, բանակցային սեղան ենք ուզում, բայց փաստ այն է, որ մեր հակառակորդը դա չի ցանկանում և չի գնում այդ ճանապարհով։ Անգամ այս պատերազմական գործողություններից առաջ Ալիևը վերցրեց և հայտարարեց՝ ի՞նչ բանակցություն, մենք հարցը կլուծենք ռազմի դաշտում։ Դրա համար մենք հիմա պարտավոր ենք լինել շատ ուժեղ, կարողանանք ձեռք բերել նոր ռազմական նվաճումներ, որովհետև միայն ուժեղների հետ են նստում բանակցելու»։
Հարցին՝ հաշվի առնելով այսօրվա դրությամբ մեր ունեցած ռազմական նվաճումներն ու կորուստները, ո՞ր կետից պետք է սկսել բանակցությունները, արտակարգ և լիազոր դեսպանը պատասխանում է.«Սկսենք նրանից, որ մեզ համար տարածքների հանձնումն ընդունելի բանակցային տարբերակ չէ։ Մենք հանձնելու տարածք չունենք և չենք էլ հանձնի։ Նորից եմ կրկնում՝ մենք պետք է կարողանանք հասնել այնպիսի ռազմական լուծումների, որից հետո նրանք կգան՝ մեզանից հրադադար և բանակցային սեղան խնդրելու։ Ես, իհարկե, կողմնակից եմ հրադադարի հաստատմանը, բայց բանակցային սեղան այսօր նստել պետք չէ, հակառակ դեպքում մենք հետ կգանք մեր նախկին կետին՝ այնտեղ, որտեղից սկսել ենք, որով նրանց նորից հնարավորություն կտրվի կրկին հարձակվել մեզ վրա։ Խնդիրն այս պահին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հարցն է, այլ թուրք – ադրբեջանական ռազմական կլիկը, որը նպատակ է դրել վերացնելու Հայաստանը։ Սրա մասին է խոսքը, որը կյանքի և մահու հարց է և մենք չենք կարող չանել այն, ինչի մասին արդեն ասվեց»,- եզրափակում է թեման Արման Նավասարդյանը։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից