Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Արցախյան օրակարգ. աստված եւ պատերազմ. Րաֆֆի Հովհաննիսյանի հոդվածը՝ New York Post-ում 10/22/2020   14:36  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 21-ին հոդված է հրպարակել New York Post  պարբերականում, որը վերնագրված է «Թուրքիան նոր գազանություններ է իրականացնում հայերի նկատմամբ»:

Ստորեւ ներկայացնում ենք հոցվածի հայերեն թարգմանությունը.

«Աշխարհի հեռավոր մի անկյունում` չճանաչված հանրապետությունում, որը շատ քարտեզների վրա չես գտնի, երկու շաբաթ առաջ եկեղեցի է ռմբակոծվել։

Հայկական եւ ադրբեջանական ուժերն այժմ անդադրում պատերազմի 25-րդ օրն են թեւակոխում՝ մի երկրի համար, որը հայերը կոչում են Արցախ, իսկ ադրբեջանցիները վաղուց Ղարաբաղ են կոչել, ինչը նշանակում է «սեւ այգի»։

Մինչ հրադադարը ձախողվում է, հայկական եւ ադրբեջանական զորքերն ու խաղաղ բնակիչները միակը չեն, որոնք զոհվում են հինավուրց լեռներում եւ փախչում Եդեմ հիշեցնող այս դաշտերից։ Այստեղ ցրված են սիրիացի վարձկանների ծվենները, իսրայելական անօդաչու թռչող սարքերի, թուրքական ուղղաթիռների եւ ռուսական ռումբերի բեկորները, որոնց պայթյուններից սկիզբ է առնում անկանխատեսելի տարածաշրջանային պատերազմ։

Կան նաեւ այլ գործող ուժեր։ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը ռմբակոծվելուց ժամեր անց կրկին ենթարկվեց ռմբակոծության։

Եկեղեցու ռմբահարումը նույն բանը չէ, ինչ` ռազմահենակետինը։ Եկեղեցու ռմբահարումը նույնը չէ, ինչ` հիվանդանոցինը կամ, նույնիսկ, մանկապարտեզինը: Նման դեպքեր եւս տեղի ունեցան վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Ադրբեջանը սկսել էր համընդհանուր, անօրինական կասետային հրետակոծումներն ընդդեմ Արցախի բոլոր քաղաքների հայ բնակչության։

Եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ եւ հիշողություն ունի։ Ռմբակոծված սրբավայրն այնպիսի փոշի է բարձրացնում, որը հողմ է դառնում եւ, անգամ, ամենաարդիական մտածողությամբ հային քշում է ավելի քան մեկ դար հետ` դեպի 1915 թվական։

Դա այն տարեթիվն է, երբ Օսմանյան Թուրքիայի կառավարությունը սկսել էր համակարգված տեղահանումը, հավատափոխության փորձը եւ, ի վերջո, միլիոնուկես քրիստոնյա հայերի կոտորածը։

«Թուրքիայի քրիստոնյաները վտանգի տակ են»,- ահազանգում էին «The New York Times»-ի 1915-ի խորագրերը։ «Հայաստանում կատարված սարսափի պատմությունը»։ «Հայաստանի մահը»։ Այն համաշխարհային իրադարձություն էր դարձել. աշխարհի առաջին քրիստոնյա ժողովրդի ահասարսուռ ջարդը։ Ժամանակակից պատմության առաջին ցեղասպանությունը` ծավալված Արարատի խոժոռ հայացքի ներքո, աստվածաշնչյան լեռներում, որտեղ Նոյի տապանն էր հանգրվանել։

Ապաեւ մեկ այլ խորագիր` «Թուրք պաշտոնյան հերքում է դաժանությունները»։

Մինչ հայերը մատաղացու գառների պես սպանդի էին ենթարկվում, Թուրքիայի կառավարությունն արդեն իսկ սկսել էր նույն էջերում Հայոց ցեղասպանությունը ժխտելու քաղաքականությունը։ Եվ երկրի ամբողջ արեւելյան դաշտում ոչնչացնում էր այն ամենը` ներառյալ հարյուրավոր եկեղեցիներ, որոնք հայերի հոգեւոր ու ֆիզիկական գոյակերպի առհավատչյան էին։

Հայաստանի մի փոքրիկ պատառը հրաշքով վերապրեց Ցեղասպանությունը` նախ որպես անկախ հանրապետություն, իսկ հետո,- քանզի պատմությունը երբեք առատաձեռն չէ,- իբրեւ խորհրդային Հայաստան։ Մի քանի տարի անց Հայաստանն էլ ավելի բզկտվեց։

Իոսիֆ Ստալինի գաղափարով Լեռնային Ղարաբաղի հայկական տարածքը շնորհվեց խորհրդային Ադրբեջանին։ Այն մնաց «եղբայրական»Ադրբեջանի սահմաններում որպես կիսաինքնավար տարածք, իսկ հայերը շարունակեցին բնակչության մեծամասնությունը կազմել` չնայած մոլեգնող զանգվածային ջարդերին:

Երբ լուծարվում էր Խորհրդային Միությունը, ինչպես Հայաստանի ու Ադրբեջանի, այնպես էլ Արցախի համար բնական ցանկությունն էր` քվեարկել հանուն ինքնիշխանության։ Հասկանալի էր նաեւ, որ տարածքի տիրապետումը գրեթե մեկ դար վայելած Ադրբեջանը հակված չէր հրաժարվել այդ «համեղ պատառիկից»։ Ահա թե ինչպես սկիզբ առավ առաջին պատերազմը։

Այդ պատերազմն ինձ շատ ծանոթ է։ Երբ 1991-ին Հայաստանը հայտարարեց Խորհրդային Միությունից իր անկախությունը, ես ծառայեցի որպես նոր Հանրապետության առաջին արտգործնախարար եւ պատիվ ունեցա սկսելու դիվանագիտական հարաբերություններ աշխարհի ժողովուրդների հետ, բանակցելու ՄԱԿ-ին, ԵԱՀԽ-ին եւ միջազգային այլ կազմակերպությունների Հայաստանի անդամակցության հարցի շուրջ։ Երբ Արցախում պատերազմ ժայթքեց, ես ունեի խաղաղ բանակցությունների հիմքերը դնելու պատասխանատվություն։

Այդ օրերին, ինչպես այժմ տեղի ունեցող հրադադարի բանակցություններում, դիվանագիտական հանրությունը ջանում էր հակամարտությունը տեղավորել միջազգայնորեն ճանաչված, սակայն փոխբացասող արտահայտություններում, որպիսիք էին` «ազգերի տարածքային ամբողջականությունը» եւ «ժողովուրդների ինքնորոշումը»։ Մինչդեռ քաղաքական վերլուծաբանները նախընտրում էին հետգաղութային ձեւաչափերը կամ «ռեալ-պոլիտիկի» ձեւակերպումները։ Այս ուժերը արձագանք չստացան։

1994 թվականին, երբ հայերը ստանձնեցին Արցախի վերահսկողությունը,

միջնորդավորված հրադադարի պայմանակարգ հաստատվեց։ Բայց պատերազմն իրականում ավարտ չունեցավ։ Որպես համերաշխության քայլ եւ ապագայի խոստում, Ադրբեջանի ավագ դաշնակից Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը` միջազգային իրավունքի համաձայն պատերազմական գործողության պատճառաբանմամբ։ Եվ հետագա տասնամյակները նվիրեց ոչ միայն Հայոց ցեղասպանությունը ժխտելուն, այլ նաեւ այլատյաց բռնապետության վերածվելուն։ Նույնը արեց Ադրբեջանը։

Նախագահ Իլհամ Ալիեւի թվիթերյան գրառումն էր՝ «Հայաստանը նույնիսկ գաղութ չէ։ Այն նույնիսկ արժանի չէ ծառա լինելուն»։

Եվ ահա 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, Թուրքիայի ֆինանսավորմամբ, նրա զինամթերքով ու առաջնորդությամբ, հարձակում գործեց Արցախի վրա։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չփորձեց անգամ թաքցնել իր գործուն միջամտությունը պատերազմին։ Այս տարվա սկզբին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ նա հայերին կոչեց «kılıç artığı», ինչը նշանակում է «թրի մնացորդներ»։

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ Ստեփանակերտը, Շուշին եւ Արցախի բոլոր քաղաքները համընդհանուր կերպով հրթիռակոծվում էին, մենք չէինք ուզում ընդունել այն, թե ինչ նա նկատի ուներ «թրի մնացորդներ» ասելով։

Այո, եկեղեցի ռմբակոծելն առանձնահատուկ իմաստ ունի։ Եկեղեցու ռմբակոծումը հարյուրամյա պատմության ակնթարթային վերհուշն է, որում իրապատումների, արտահայտությունների, ձեւաչափերի ու ձեւակերպումների բազմությունը ճանապարհ է հարթում դեպի մեկ ակնհայտ ճշմարտություն։

Նույնիսկ հիմա, երբ մոլորակը աշխարհիկ մոտեցում ունի նման աղերսների հանդեպ, քրիստոնյաները կրկին վտանգի տակ են։ Ցեղասպանության ուրվականը կրկին պաշարել է «սեւ այգին»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:38 18/06/2020  |  ԼՐԱՀՈՍՐաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում ելույթ է ունեցել եւ անդրադարձել Արցախի խնդրին
09:39 08/10/2019  |  ՄամուլՎտանգ է զգացել. Կուսակցությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ձեռքից տանում էին. «Իրատես»
09:23 23/09/2018  |  Ընտրական իրավունքՔաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը
18:11 20/08/2018  |  ԼՐԱՀՈՍ«Ժառանգություն»-ը Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը
10:33 14/04/2017  |  ՄամուլՎարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը հեռանում են քաղաքականությունից. «Ժամանակ»
09:04 15/01/2014  |  Մամուլ«Ժառանգություն»-ը կղեկավարի Արմեն Մարտիրոսյա՞նը
21:20 19/04/2013  |  ԼՐԱՀՈՍՁևավորվում է «Նոր Հայաստան» քաղաքացիական շարժումը
18:59 29/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՐաֆֆի Հովհաննիսյանը կդադարեցնի հացադուլը
21:49 22/02/2013  |  ԼՐԱՀՈՍ Րաֆֆի Հովհաննիսյան. Շարժումը չի մարելու, մենք գնալու ենք դեպի հաղթանակ
21:42 21/02/2013  |  ԼՐԱՀՈՍԿԸՀ-ն մերժեց Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի դիմումը

Արխիվ

[]