ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, իսկ ֆեյսբուքյան գրառումները՝ պաշտոնական հայտարարություն, որոնց հերքելն արգելվում է. Ոստիկանություն 10/21/2020 19:43 | ԼՐԱՀՈՍ
ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող հրապարակումներն արգելվում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն, իսկ հոկտեմբերի 8-ին Կառավարության որոշմամբ որոշակի խստացումներ են կատարվել՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ՝ արգելելով քննադատությունը։ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»,- նշվում է կառավարության որոշման մեջ:
Կանոնների խախտելու համար նախատեսվել են վարչական ու քրեական ներգործության միջոցներ, իսկ պահպանման նկատմամբ հսկողությունը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը։ «Փաստինֆո»-ն հոկտեմբերի 13-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արդյո՞ք կան սահմանված չափորոշիչներ, թե ինչ ասել է «ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններ», ինչն է համարվում քննադատություն, արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ, հրապարակումներ»։
Հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողություններին հավաքական իմաստով կարող ենք ծանոթանալ ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածում, «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ գլուխներով նախատեսված իրավակարգավորումներում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշմամբ սահմանված դրույթներում։ Ինչ վերաբերում է «քննադատություն», «արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումներ» կամ «հրապարակումներ» հասկացությունների չափանիշներին, ապա ոստիկանությունից հայտնել են. «գտնում ենք, որ իրավակիրառողի կողմից դրանց էությունը լուսաբանելիս ելակետային պետք է լինեն իրավունքի մեկնաբանման ձևերը (տրամաբանական, նպատակային, լատեռալ, համակարգային)»։
Նշենք, որ ռազմական դրության պայմաններում տարբեր պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ սոցիալական ցանցերում հայտարարություններ, գրառումներ են կատարում, որոնք երբեմն կարող են նաև հակասել միմյանց։ Հիշենք՝ օդային տագնապի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ԱԻՆ-ը հայտարարեց է, որ տագնապ է եղել Կապանում, ՊՆ-ն հայտնեց, որ Սյունիքում հակառակորդի ԱԹՍ է խոցվել, իսկ նախարարություններից մեկի հանրային կապերի պատասխանատուն ֆեյսբուքում գրառում կատարեց, թե օդային տագնապը եղել է ուսումնական։
Ուստիեւ «Փաստինֆո»-ն խնդրել էր ոստիկանությանը պարզաբանել ֆեյսբուքյան գրառումները, մեկնաբանությունները համարվո՞ւմ են պաշտոնական ելույթ, հայտարարություն, թե ոչ։ ««Սոցիալական ցանցում(այդ թվում՝ ֆեյսբուք, թվիթեր) կատարվող գրառումները նույնպես համարվում են ելույթներ, հրապարակումներ, այդ թվում նաև այն գրառումները, որոնք կատարվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անունից կամ պաշտոնատար անձանց կողմից»։
Մեկ այլ հարցով «Փաստինֆո»-ն խնդրել էր հստակեցնել պաշտոնատար անձանց ցանկը՝ գրավոր հարցմամբ հետաքրքրվելով. «Ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձինք»։ Բացի այդ նկատի ունենալով, որ օրինակ ԱԺ-ում ներկայացված են տարբեր խմբակցությունների պատգամավորներ, այդ թվում ընդդիմադիր, ուստի խնդրել էինք ոստիկանությանը պատասխանել, թե արդյոք ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա է տարածվում թիվ 1655-Ն որոշմամբ նախատեսված կարգավորումը։ Այն է՝ արդյոք արգելվա՞ծ է քննադատել ԱԺ բոլոր պատգամավորների ելույթները, մեկնաբանությունները։
ՀՀ ոստիկանությունը չի հստակեցրել պաշտոնատար անձանց ցուցակը, սակայն ընդգծել է, որ ԱԺ պատգամավորներից ոչ մեկի ելույթը քննադատել չի կարելի։ «ԱԺ բոլոր պատգամավորները համարվում են պաշտոնատար անձ, հետևապես՝ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի 1586-Ն որոշման 2-րդ կետով սահմանված հավելվածի 9.1-ին կետի իմաստով՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգությանն առնչվող գործողությունները, այդ թվում՝ ելույթները, հրապարակումները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումները նույնպես արգելվում է»,- նշված է ոստիկանության պատասխանի մեջ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ