Թեմաներ
Շաբաթ 01 / 18 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ 01/18/2025   11:25 Ալեն Սիմոնյանը այցելել է վիրահատությունից հետո կազդուրվող Կնյազ Հասանովին, հուշամեդալ հանձնել նրան 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   10:59 Դատախազությունը կքննարկի Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք ներկայացնելու հարցը 01/18/2025   10:55 Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը 01/18/2025   10:48 Հրաչյա Ռոստոմյանը որոշել է այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու 01/18/2025   10:30 Ադրբեջանը զիջումների տեսքով փաշինյանական իշխանությունից նվերներ ստանալով՝ ռազմական հանցագործության փաթեթ է պատրաստում նաև անձամբ Փաշինյանի դեմ. Աբրահամյան 01/18/2025   10:24 Իրավիճակը ավտոճանապարհներին 01/18/2025   10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել 01/18/2025   08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ» 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ» 01/18/2025   08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ» 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ» 01/18/2025   08:09 Ինչու են արտախորհրդարանական ուժերը ԱԺ հրավիրվել. «Ժողովուրդ» 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   08:02 Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը մեկնել Իրան. «Փաստ» 01/17/2025   23:59 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 01/17/2025   23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից 01/17/2025   23:32 Հանրապետության մի շարք հասցեներում 1 օրից ավելի կդադարեցվի ջրամատակարարումը 01/17/2025   23:23 Բաքվում «դատապարտվում» և նվաստացվում է մեզանից յուրաքանչյուրը․ Արտակ Բեգլարյան
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/16/2025   19:41 Տավուշից սահմանազատումը շարունակելը նշանակում է, որ ունենալու ենք բազմաթիվ բարդ խնդիրներ. Քարտեզագիր 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/16/2025   18:24 Իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են,այդ փաստաթղթերն իրականում գոյություն չունեն. Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից հայտնել է կիրառված ճնշումների մասին 01/16/2025   17:11 Կառավարությունը որոշել է նոր վարկեր վերցնել թե ԱԶԲ-ից, թե Վերականգնման վարկերի բանկից. ընդ որում՝ վերջինս կազատվի նաեւ հարկերից 01/16/2025   23:45 Գրիգոր Իսկանդարյանը դատի է տվել Տիգրան Ավինյանի հորը 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները 01/16/2025   22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/16/2025   20:40 ԱՄՆ-ի համար երկու ստրատեգիական դաշնակից կա՝ Թուրքիան և Իսրայելը. Բայդենյան վարչակարգը ինչու փաստաթուղթը ստորագրեց՝ 99.9%-ով իշխանությունը լքելու ժամանակ. Կարապետյան (տեսանյութ)

Աննա Հակոբյանը նամակներ է ուղարկել տարբեր երկրների առաջին տիկնանց 10/21/2020   14:09  |  Մեկնաբանություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում նամակ է հրապարակել՝ նշելով, որ այն ուղարկել է իր լավ բարեկամ՝ Բրազիլիայի առաջին տիկին Միշել Բոլսոնարոյին.

«Հասկանում եմ, որ խնդրանքս հեշտ իրագործելի չէ, ավելին՝ չափազանց մեծ կամք, խիզախություն եւ արդարության կողմը կանգնելու վճռականություն է պահանջում:

Մինչ Բրազիլիայի բարեկամ ժողովուրդն ու կառավարությունը կվերլուծեն իրավիճակը, այս խնդրանքը այսօր արդեն ուղղում եմ բոլոր առաջին տիկիններին, առաջին հերթին նրանց ում հետ հասցրել եմ անձամբ շփվել.

Մելանյա Թրամփին (ԱՄՆ)

Բրիջիտ Մակրոնին (Ֆրանսիա)

Սոֆի Գրեգորի Թրյուդոին (Կանադա)

Նադյա Չամին Աունին (Լիբանան)

Հո Չինին (Սինգապուր)

Դիանա Նաուսեդիենեին (Լիտվա)

Ֆաբիոլա Անդրեա Յանեզին (Արգենտինա)

Թրան Նյուգետ Թուին (Վիետնամ)

Կիմ Սիմփլիս Բարոունին (Բելիզ)

Սիրելի՛ Առաջին տիկին, իմ հարազա՛տ ընկեր,

Հիշո՞ւմ ես՝ խոսում էինք խաղաղությունից և հավատում, որ հենց կանայք և մասնավորապես մենք՝ առաջին տիկնայքս կարող ենք նշանակալից դերակատարում ունենալ մեր երկրներում ու աշխարհում խաղաղություն հաստատելու գործում:

Ավելի քան տաս օր է՝ իմ ժողովուրդը պարտադրված պատերազմի մեջ է: Գուցե գիտես, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի աջակցությամբ, պատերազմ սկսեց արդեն ավելի քան երեսուն տարի սեփական ակնախությունը հռչակած, բայց դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ:

Այս պատերազմը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ է, այլ ամբողջ հայ ժողովրդի, քանի որ Թուրքիան նպատակ ունի սրա միջոցով ավարտին հասցնելու հարյուր տարի առաջ սկսած հայերի բնաջնջման իր ծրագիրը՝ Հայոց ցեղասպանությունը:

Այս պատերազմը ոչ միայն հայ ժողովրդի դեմ է, այլ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, ինչպես նաև ազատության, ժողովրդավարության և խաղաղության դեմ, քանի որ Ադրբեջանի և Թուրքիայի երկու բռնապետները Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից վարձկան ահաբեկիչների են ներգրավել տարածաշրջանի խաղաղ բնակչությանը ոչնչացնելու համար:

Հրթիռակոծվում են մեր քաղաքներն ու գյուղերը, օգտագործվում են արգելված զինատեսակներ խաղաղ բնակչության դեմ: Այս պահին մենք ունենք հարյուրավոր զոհեր՝ զինվորականներ, քաղաքացիականներ և երեխաներ:

Իմ ժողովուրդը չի կարող միայնակ դիմակայել այս արհավիրքի դեմ, մենք ընկերների կարիքն ունենք, ու ես դիմում եմ քեզ իմ ամենանվիրական խնդրանքով. որ քո երկիրը ճանաչի խաղաղ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Հավաստիացնում եմ, որ այս քայլով դուք խաղաղություն կբերեք այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին, այդ թվում Ադրբեջանի ժողովրդին, որի անմեղ զավակները՝ այդ երկրի բռնակալ եւ տեռորիստ իշխանության գործողությունների պատճառով, մեր զավակների հետ միասին զոհվում են այսօր մարտի դաշտում:

Սիրելի՛ Առաջին տիկին,

Ուզում եմ` հիշես մեր խոսակցությունը, հիշես իմ աչքերը: Ես այսօր խնդիր ունեմ նայելու մեր զոհված զինվորների մայրերի աչքերի մեջ և բացատրելու, թե ինչու նրանց որդիներն իրենց կողքին չեն: Միայն վերջնական խաղաղության հաստատումն է կարող արդարացնել այդ չափազանց թանկ գինը, որ վճարում են մեր մայրերը, մի ամբողջ ժողովուրդ:

Ուզում եմ, որ իմանաս՝ իմ որդին, Աշոտը, հենց այս պահին (հոկտեմբերի 8-ին), երբ նամակ եմ գրում քեզ, իր հասակակիցների հետ միասին զինվորական ավտոբուսով շարժվում է դեպի առջնագիծ: Եվ ուզում եմ՝ իմանաս, որ իմ որդու կյանքը նույնպես դրված է հանուն խաղաղության:

Ճանաչելով Լեռնային Ղարբաղի Հանրապետության անկախությունը` ձեր երկիրը ոչ միայն կլինի խաղաղության այն աղավնին, որ կկանխի հետագա արյունահեղությունները մեր տարածաշրջանում, այլև կվերականգնի մարդկության հավատը թե՛ սեփական ուժերի, թե Աստծո զորության նկատմամբ:

Ես մինչև իմ կյանքի վերջը երախտապարտ կլինեմ քեզ ու քո ժողովրդին, իմ շնորհակալ ժողովուրդը հավերժ կհիշի այս մասին, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը կգնահատի այդ քայլը ըստ արժանավույն, որովհետև մենք այսօր կանգնած ենք քաղաքակրթության պաշտպանության առաջնագծում:

Ցանկանում եմ նաև իմանաս, որ մեզ համար ամեն ժամը, ամեն րոպեն կարող են ճակատագրական լինել:

Սիրով, ու մեծ հույսով,
Աննա»: 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:47 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայ ժողովուրդը Խաղաղություն, Ազատություն, Սեր և Արդարություն է «պարտադրում» աշխարհին. Աննա Հակոբյան
19:57 09/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանն այցելել է Ռանչպար գյուղում ապաստանած մի քանի հարյուր արցախցիներին
20:42 07/10/2020  |  ՎերլուծություններԼուսանկարն իբրև մոնիթորի՞նգ
13:45 07/10/2020  |  ՄեկնաբանությունԲազմիցս կամավորագրված Աշոտ Փաշինյանը ոչ թե առաջնագծում է, այլ մայրիկի կողքին
23:06 06/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Աննա Հակոբյանը Արցախ այցից տեսանյութ է հրապարակել
09:32 30/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ես որդուս ասել եմ՝ քեզ պաշտում եմ, բայց հայրենիքի համար զոհվելուց ավելի վեհ բան էս աշխարհում չկա․ Աննա Հակոբյանը
17:18 29/09/2020Աննա Հակոբյանը այցելել է Ստեփանակերտի մի քանի ապաստարաններ
16:59 28/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ստեփանակերտում Աննա Հակոբյանը տեսակցել է վիրավոր զինվորներին
16:47 27/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Աննա Հակոբյանը մեկնել է Ստեփանակերտ
21:32 23/09/2020  |  ԼՐԱՀՈՍՕր-օրի հավաքվող մութ ամպերի ֆոնին թիթեռնիկ նկարողները չե՛ն կարող մեզ առաջնորդել. Ռուբեն Մելիքյան

Արխիվ

[]