Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում՝ նշում է բժիշկը 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հայտարարություն-կոչը՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին 10/21/2020   12:44  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Մենք, քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք ադրբեջանական ռեժիմի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակչության, և արտահայտում ենք մեր մտահոգությունը երեխաների կյանքի, կրթության և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքի շարունակական խախտումների կապակցությամբ:

Հիմնվելով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) մանդատի վրա, այն է՝ «երաշխավորել բոլոր երեխաների իրավունքներն ամենուր», որում հռչակվում են յուրաքանչյուր երեխայի նկատմամբ կիրառելի համամարդկային և անքակտելի իրավունքներ, ցանկանում ենք կոչ անել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին քայլեր ձեռնարկել և դատապարտել այն բռնությունը, որը սանձազերծվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) պետք է կոչ անի Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել մարտական գործողություններն ընդդեմ երեխաների և քաղաքացիական բնակչության, ինչպես նաև՝ հավատարիմ մնալ երեխայի կյանքի անշեղելի իրավունքի պաշտպանությանը և լիարժեքորեն հարգել միջազգային մարդասիրական իրավունքը:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ, ԼՂՀ) ողջ սահմանի երկայնքով: Առաջին իսկ օրվանից Ադրբեջանն օգտագործում է ծանր և հեռահար հրթիռներ և ավիացիա քաղաքացիական բնակչության դեմ: Հոկտեմբերի 16-ի դրությամբ մարմնական վնասվածք է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 9-ամյա աղջնակ, ով սպանվել է իր տան բակում, իսկ նրա երկու տարեկան եղբայրը ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հոկտեմբերի 10-ին՝ հրադադար հայտարարելուց հետո, ադրբեջանական դիվերսիոն խումբը կատարել է Հադրութ քաղաքի բնակիչների սպանություններ: Ինչպես հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, նրանց թվում եղել են երկու քաղաքացիական անձինք՝ մայր և նրա հաշմանդամություն ունեցող որդին, ովքեր սպանվել են իրենց տան մեջ:

Ադրբեջանական զինված ուժերն օգտագործում են կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով: Ինչպես հայտնի է, կասետային զինամթերքը սարսափելի ազդեցություն է ունենում երեխաների վրա: Ինչպես ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետազոտությունն է ցույց տվել, կասետային ռումբերից տուժողների մոտ 40 տոկոսը երեխաներ են, ովքեր սպանվում կամ մարմնական վնասվածք են ստանում անմիջական մարտական գործողությունների ավարտից երկար ժամանակ անց:

Կասետային զինամթերքի ռիսկն հատկապես մեծ է երեխաների համար, քանի որ դրանք չափսերով փոքր են և փայլուն և դրանով իսկ հետաքրքրասիրություն են առաջացնում երեխաների մոտ: Ադրբեջանի կողմից կիրառվող հաջորդ մեթոդը խաղաղ բնակչության թիրախային և պարբերական ահաբեկումն է անօդաչու թռչող սարքերի/դրոնների միջոցով: Դրանց կիրառությունը քաղաքացիական անձանց բնակության վայրերում վերստին ապացուցում է, որ Ադրբեջանը դիտավորյալ է թիրախավորում խաղաղ բնակչությանը:

Հոկտեմբերի 14-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Սոթք համայնքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերով կատարված այդօրինակ թիրախային հարձակման հետևանքով վիրավորվել է 14-ամյա տղա, ով գնում էր դաշտ՝ կարտոֆիլ հավաքելու: Հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի անօդաչու թռչող սարքերը կրկին անգամ թիրախավորեցին ՀՀ Գեղարքունիքի մարզը՝ այս անգամ վնաս պատճառելով Սոթք և Կութ համայնքների միջնակարգ դպրոցներին՝ կոտրելով պատուհանները և վնասելով դպրոցների շենքերի պատերը: Կորոնավիրուսի համավարակի պատճառով դպրոցներում ներկայումս արձակուրդ է, և հարձակման պահին շենքերի ներսում երեխաներ չեն եղել: Այնուամենայնիվ, ներսում էին վարչական աշխատողները, ովքեր, բարեբախտաբար, կարողացել են խուսափել վտանգից:

Այն երեխաները, ովքեր մինչ օրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) գյուղական և քաղաքային բնակավայրերում են, ոչ միայն զրկված են կրթության իրավունքից, այլ նաև  մշտապես ապրում են մահվան վախի պայմաններում, անգամ երբ ապաստարաններում են: Ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվել է ավելի քան 10 դպրոցի, ինչպես նաև մի քանի մանկապարտեզի հիմնական և օժանդակ շինություն: Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալներով՝ հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) 24,000 երեխա զրկված է կրթություն ստանալու և դպրոց հաճախելու որևէ հնարավորությունից: Դրանից զատ, Հայաստանի Հանրապետության 119 սահմանամերձ համայնքներում բնակվող ավելի քան 10,815 երեխա կյանքի համար վտանգավոր պայմանների պատաճռով զրկված է դպրոց և մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ռազմական հարձակումներին զուգահեռ,  քանի դեռ աշխարհի ժողովուրդները պայքարում են մահաբեր ԿՈՎԻԴ-19 վիրուսի դեմ՝ դժվարությամբ դիմակայելով առաջ եկած դժվարություններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) նկուղներում և այլ ապաստարաններում մնացած մարդիկ չունեն սոցիալական հեռավորությունը պահպանելու որևէ հնարավորություն, որը նրանց թույլ կտար խուսափել ԿՈՎԻԴ-19-ի տարածումից: Ավելին, նրանց համար սահմանափակ է խմելու ջրի և անհրաժեշտ սանիտարական պայմանների հասանելիությունը, ինչի պատճառով այդ իրավիճակն անհամեմատ ավելի վտանգավոր է դառնում:

Բազմաթիվ կառույցներ, պետությունների առաջնորդներ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ չեզոք դիրքորոշում են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի խաղաղ բնակչության նկատմամբ տեղի ունեցող այս շարունակական և անգութ հարձակումների առնչությամբ: 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունը) հայտարարություն տարածեց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (Արցախ) տիրող իրավիճակի հետ, որում կոչ արեց զերծ մնալ երեխաների, ուսուցիչների, կրթական անձնակազմի կամ դպրոցների վրա ցանկացած հարձակումից կամ վնաս հասցնելուց և ապահովել կրթության իրավունքը՝ «Անվտանգ դպրոցների հռչակագրի» սկզբունքների հիման վրա և դրա ուղեցույցներին համահունչ: Նշված փաստաթղթերը սահմանափակում են դպրոցների և համալսարանների օգտագործումը ռազմական նպատակներով և հորդորում ուժեղացնել կրթության պաշտպանությունը հարձակումներից, ինչպես նաև ապահովել անվտանգ կրթության շարունակականությունը զինված ընդհարումների ժամանակ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք, ներքոստորագրյալ կազմակերպություններս, կոչ ենք անում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ).

հավատարիմ մնալ իր մանդատին և աջակցել յուրաքանչյուր երեխայի կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ անկախ նրա բնակության վայրից և այդ վայրի միջազգային ճանաչումից,

դիտարկել և փաստաթղթավորմամբ արձանագրել երեխայի իրավունքների խախտման դեպքերը,

գնահատել երեխաների կարիքներն արտակարգ իրավիճակում մարդասիրական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից,

դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախ) և Հայաստանի Հանրապետության երեխաների դեմ սանձազերծված բռնությունը:

https://hcav.am/english-statement-of-civil-society-organizations-in-armenia-to-urge-unicef-to-take-actions/ 

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ կազմակերպությունները.

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Իրավունքի զարգացման ու պաշտպանության հիմնադրամ

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Կրթության Ասպարեզ ՀԿ

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ

Հանրային Լրագրության ակումբ

Գորիսի մամուլի ակումբ

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

«Ունիսոն» ՀԿ

«Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ

Կանանց աջակցման կենտրոն

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն»

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ

«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Ազդեցիկ քաղաքացի» ՀԿ

«Սոցիալական արդարություն» ՀԿ

Կանանց իրավունքների տուն

«Տաթևիկ» ՀԿ

«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ

«Նոր Սերունդ» մարդասիրական ՀԿ

«Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ

«Սի-Փի-Այ» մարդու իրավունքների հայկական կենտրոն

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ

Սպիտակի Հելսինկյան խումբ

«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ

«Ագաթ» ՀԿ

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

«Լայն հնարավորություններ» երիտասարդական ՀԿ

Սեռական Բռնության Ճգնաժամային Կենտրոն

Կանանց Ռեսուրսային Կենտրոն

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ

«Վստահություն» առողջապահական կազմակերպություն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն

Կանանց Համերաշխության հիմնադրամ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Շամս» մարդասիրական ՀԿ

«Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միություն

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:38 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մենք պահանջելու ենք, սովորեցնելու ենք, որ աշխարհը խոսի. արցախցի կին
11:19 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Կույր մի՛ եղեք».արցախցի կանայք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում
10:25 19/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կոչ ենք անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Արցախի տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի՝ բոլոր թռչող սարքերի համար․Էդմոն Մարուքյան
10:34 17/10/2020  |  ԼՐԱՀՈՍԴիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ. ՀԿ-ներ
00:39 17/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել է Հայաստանում և ԼՂ հակամարտության գոտում վիրավորված երեխաներին
14:51 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միջազգային կառույցները լուռ են մեր ցավի նկատմամբ. Ակցիա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ
09:53 16/10/2020  |  Մամուլ«Թմբիրից» պետք է հանել միջազգային կառույցներին. «Փաստ»
21:50 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին
21:56 28/09/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 29-ին քննարկելու է Արցախում ստեղծված իրավիճակը
21:22 25/09/2020  |  ԼՐԱՀՈՍԹուրքիան անվտանգության սպառնալիք է Հայաստանի և տարածաշրջանի համար. Նիկոլ Փաշինյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]