ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ստրատեգիական նշանակություն ունի. փորձագետ 10/21/2020 17:47 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Իրանական սահմանին գտնվող Խուդաֆերինի ջրամբարը, որն արդեն տեւական ժամանակ գտնվում է թուրք-ադրբեջանական ու միջազգային ահաբեկիչների թիրախում, կառուցվել է 1994 թվականին հայտարարված զինադադարից հետո, երբ տվյալ հատվածի սահմանային գիծը վերահսկվում էր Արցախի Պաշտպանության բանակի կողմից - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է անվտանգային մասնագետ Արմեն Մանվելյանը՝ նշելով, որ Ադրբեջանը նույնիսկ չի էլ իմացել այդ ջրամբարի կառուցման մասին և դրա գոյության մասին տեղեկացել է դրա շահագործման հանձնվելուց հետո միայն։
Փորձագետի գնահատմամբ՝ եթե ադրբեջանական ռազմական ագրեսիայի ընթացքում այդ ջրամբարը խոցվի, ապա դրա վնասներն ավելի շատ կրելու է հենց ադրբեջանական կողմը, որովհետև ջրերը հոսելու են հենց այդ պետության խորքերը։ Այնպես, որ ռազմական առումով Խուդաֆերինի ջրամբարն իրենց մեծ վտանգեր չի ներկայացնում ոչ Իրանի, ոչ Հայաստանի համար։Այլ հարց է, որ այդ ջրամբարն ունի ստրատեգիական նշանակության կարևորություն այն առումով, որ դրանով են ոռոգվում իրանական կողմի մեծ տարածություն ընդգրկող հողերը, ջրամբարի ջրերն արդյունավետ կօգտագործվի նաև Արցախում ոռոգման և գյուղատնտեսական աշխատանքների զարգացման համար։
Հարցին՝ արդյո՞ք ադրբեջանական կողմի համար ջրամբարի խոցման հեռանկարն առիթ չի կարող հանդիսանալ իրանական կողմին ռազմական գործողությունների մեջ ներքաշելու համար, Արմեն Մանվելյանը պատասխանում է.«Չեմ կարծում, թե ադրբեջանական կողմն ունի նման ցանկություն՝ ներքաշելու Իրանին ռազմական գործողությունների մեջ, որովհետև դա իր համար ցավալի և անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։ Կարծում եմ, նույնիսկ, Ադրբեջանը շատ զգույշ է, որ իրանական կողմը հանկարծ չմտնի գործողությունների մեջ։ Նորից եմ կրկնում, Խուդաֆերինի ջրամբարի նկատմամբ վերահսկողությունն ադրբեջանական կողմի համար ոչ այնքան ռազմական, որքան ստրատեգիական նշանակություն ունի՝ ծածանելու այնտեղ ադրբեջանական դրոշը, ի նշան այն բանի, որ ինքը կարողացավ իր ձեռքում առնել մի ենթակառուցվածք, որի գոյության մասին՝ ինքը Ադրբեջանն իմացել է միայն դրա շահագործման հանձնելուց հետո, այն պարագայում, երբ դա կառուցումը կարելի է դիտարկել որպես հայ – իրանական հարաբերությունների յուրահատուկ դաշինքի դրսևորում»։
Հիշեցնենք, որ Խոդա Աֆարինի կամ Խուդաֆերինի ջրամբար, արհեստական լիճ Արաքս գետի վրա՝ Իրանի և Արցախի սահմանին: Արևելյան Ադրբեջան նահանգի Խոմարլու քաղաքից հեռու է 8 կիլոմետրով, իսկ Հադրութի շրջանի Առաջամուղ գյուղից՝ 30 կիլոմետր:
Խոդա Աֆարինի ջրամբարի կառուցումը նպատակ ուներ ստանալ էլեկտրաէներգիա ու ոռոգել շրջակա տարածքները: Այդ հարցով 1977 թվականի հոկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդային Միության և Իրանի միջև, իսկ նախագիծը պատրաստ է եղել իսլամական հեղափոխությունից հետո՝ 1982 թվականին: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1993-1994 թվականներին, հայկական զորքերը դուրս եկան Արաքսի ափ՝ Խոդա Աֆարինի կամուրջներ։ Դրանք կապել էին Արցախի մելիքությունները Սեֆյան Իրանին: Շինարարությունը սկսել է 1999 թվականին: Ջրամբարը և հիդրոէլեկտրակայանը կառուցվում էր լրատվության գրեթե բացակայության պայմաններում: Իրանն այն կառուցել է՝ ունենալով գաղտնի համաձայնագիր Հայաստանի հետ: Պատնեշը պատրաստ է եղել 2008 թվականին և բացվել երկու տարի անց: Շինարարության ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյա դամբարաններ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ