ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես այլևս երբեք չեմ տեսնի, շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի. Արտակ Բեգլարյան 10/21/2020 15:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ես վեց տարեկան էի, երբ մեր այգում ընկած ականի հետ խաղացի ու կորցրեցի տեսողությունս։ Նույնիսկ այդ ժամանակ հեգնանքն ինձ չլքեց։ Պետությունը, որում ես ապրում եմ, ամեն դեպքում «անտեսանելի» է։ Այն քարտեզի վրա դժվարությամբ կգտնեք, այն չի ճանաչվել աշխարհի որևէ ժողովրդի կողմից։ Այցելելով Արցախ՝ կարող ես մերժվել հարևան երկրի կողմից, նույնիսկ եթե Էնթոնի Բուրդենի պես հայտնի հեղինակություն ես»,- գրել է ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ The American Conservative պարբերականում հրապարակված իր հոդվածում։
Արտակ Բեգլարյանն այսօր ծառայում է այդ անտեսանելի հանրապետությունում՝ որպես մարդու իրավունքների պաշտպան։ Երկու տարի առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր իր գործն է դարձել՝ ցանկացած ոտնձգությունից պաշտպանել յուրաքանչյուր մարդու իրավունքները։
«Դա անհեթեթ, գրեթե անհնար առաքելություն էր պաշտպանել այն մարդկանց իրավունքները, որոնք միջազգային հանրության համար «գոյություն չունեն»։ Չնայած իմ հրավերներին, մարդու իրավունքների միջազգային խոշոր ոչ մի կազմակերպություն երբևէ չի այցելել մեր հանրապետություն՝ ստուգելու, թե ինչպես են երեխաների, կանանց, հաշմանդամների և այլ խոցելի խմբերի իրավունքները պաշտպանվում: Այս տարիներին ինքս ինձ մտածում էի՝ այս կույր աշխարհում արդյոք գոյություն ունե՞ն մարդու իրավունքներ»,- գրել է Արտակ Բեգլարյանը։
Հոդվածում մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի նախագահ Էրդողանի ռեժիմի, սիրիացի ու լիբիացի վարձկան ահաբեկիչների աջակցությամբ սկսեց համակարգված ու մասշտաբային ներխուժումները Լեռնային Ղարաբաղ՝ խախտելով 1994-ին հաստատված հրադադարը, որի պատճառով էլ այս հարցն այլևս չի կարող անտեսվել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ հրադադար էր հայտարարվել, քաղաքացիական բնակչությունն անխնա թիրախավորում էր՝ ստեղծելով ճգնաժամ, որը դուրս է գալիս վերահսկողությունից:
«Ես կորցրել եմ տեսողությունս, բայց երբ լսում եմ ռումբի ձայնը՝ հասկանում եմ, որ օգտագործվում է արգելված կասետային ռումբ։ Ես կարող եմ դիպչել Շուշիի Սուրբ Ղանաչեցոց եկեղեցու կիսավեր պատերին, որը մեկ օրվա ընթացքում երկու անգամ ռմբակոծվեց, մինչ ներսում աղոթում էին քաղաքացիներն ու լրագրողները։ Ես կարող եմ զգալ կերոսինի հոտն ապաստարաններում, որտեղ հիմա մեր կանայք ու երեխաներն են պատսպարվել՝ սպասելով պատերազմի ավարտին»,- գրել է ՄԻՊ-ը։
Արտակ Բեգլարյանը՝ ՄԻՊ գրասենյակի գործընկերների հետ հավաքել են մարդու իրավունքների դեմ բռնություններն ու հույս ունեն՝ աշխարհը կդադարի կույր ձևանալ։
«Բայց ի՞նչ կասեք մարդու իրավունքների մասին։ Այս տարածքում կա՞ն մարդու իրավունքներ, արդյոք այստեղ երեխաները, կանայք, հաշմանդամություն ունեցող մարդիկ, Արցախի 75 հազար բնակչությունն իրավունքներ ունե՞ն։ Արդյոք Հայաստանի ու Ադրբեջանի ռազմագերիներն ունե՞ն իրավունքներ»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը և հավելել՝ հավատացել է, որ մարդու իրավունքները չեն բխում որևէ կառավարության կամ աշխարհաքաղաքական ձեռքսեղմումից, դրանք կախված չեն այն բանից, թե որ երկիրը նավթ ունի: Մարդու իրավունքներն ի ծնե են՝ գրել է Բեգլարյանը։
«Դուք կարող եք այս հողն անվանել Արցախի Հանրապետություն, կամ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածք, կամ որևէ այլ բան։ Բայց այստեղ մարդիկ են ապրում, այստեղ հազարավոր տարիներ եղել է հին, քրիստոնյա ժողովուրդ, որին հիմա անխնա ռմբակոծում են, ավիրում ու ոչնչացնում։ Ես այլևս երբեք չեմ տեսնի։ Այստեղ շատ երեխաներ իրենց հայրերին նորից չեն տեսնի։ Բայց ես հույս ունեմ, որ դուք կարող եք սկսել տեսնել, թե ինչ է տեղի ունենում այստեղ»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից