ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց երեք շաբաթով 10/21/2020 13:20 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվող «Սասնա Ծռեր 1» գործով դատական նիստը հետաձգվեց՝ ամբաստանյալների բացակայության հիմքով։ Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ երկրում տիրող իրավիճակով պայմանավորված՝ ոստիկանության ուժերի վերաբաշխման պատճառով տարբեր քրեական գործերով կալանավորներին դատական նիստերին չեն տեղափոխում, իսկ ինչ վերաբերում է ազատության մեջ գտնվող ամբաստանյալներին, ապա նրանց բացակայության վերաբերյալ տեղեկություն չկա։ Դատական նիստին ներկայանալու համար դատարան էր եկել Պավել Մանուկյանը, որի նկատմամբ կիրառված է դատական սանկցիա։ Մեսրոպ Մակյանը նաև տեղեկացրեց, որ դատական դեպարտամենտին ուղղված գրություն է ստացվել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից, որով ՓՊ նախագահը տեղեկացրել է, որ փաստաբան Մուշեղ Շուշանյանը կամավոր հիմունքներով գտնվել է Արցախում և վնասվածք ստանալու պատճառով այժմ բուժում է ստանում Էրեբունի ԲԿ-ում, ուստի՝ խնդրել է, որ Մուշեղ Շուշանյանի բացակայությունը համարվի հարգելի։
Պաշտպան Մուխսիկարոյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ, եթե պատերազմ է ընթանում, հացթուխն է գնում պատերազմ, Հայաստանու՞մ չպետք է հաց ուտեն, դատարանը կարող է առանձին որոշում կայացնել և կալանավորված անձանց կարգադրիչների միջոցով դատարան բերել, մարդու իրավունքները խախտվում են, քանի որ մարդն ուզում է գալ դատարան՝ իր դատական նիստին։ Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ ևս մեկ անգամ ընդգծեց, որ առանձին որոշմամբ դատարան չեն բերվում ամբաստանյալները։ Դատարան են ներկայացվել նաև խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություններ, որոնք քննարկման առարկա դառնալ չեն կարող՝ կապված ամբաստանյալների բացակայության հետ։ Փաստաբան Զարուհի Փոստանջյանն էլ միջնորդություն ներկայացրեց՝ նշելով, որ իր պաշտպանյալների մասով գործը պետք է անջատվի և գործով դատաքննությունը շարունակվի, քանի որ մտնում ենք երկարատև պատերազմի մեջ և թե պաշտպանների, թե՛ ամբաստանյալների, թե՛ մեղադրող կողմի ներկայացուցիչները չգիտեն, թե վաղը որտեղ են լինելու։
«Այլ կերպ հնարավոր չէ։ Մենք արդեն մտել ենք մի շրջան, որտեղ պատերազմը կլինի երկարատև։ Ցավում եմ, բայց դա է»,- ասաց պաշտպանը։ Նախագահող դատավորն էլ հետաքրքրվեց՝ որտեղից նման տեղեկություն, ինչին ի պատասխան Փոստանջյանն ասաց, որ, եթե ՄԻԵԴ-ում կողմ է նաև Թուրքիան, ուրեմն տարածաշրջանում թույլ են տվել, որ Հարավային Կովկասում մուտք գործի Թուրքիան և պատերազմը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի կամ Արցախի և Ադրբեջանի միջև է, այլ՝ բավականին մեծ աշխարհաքաղաքական բախում է տեղի ունենում։ Ինչ վերաբերում է դատական նիստի նշանակման հետ կապված, պաշտպան Մուխսիկարոյանը նշեց, որ ստեղծվել է իրավիճակ, երբ որևէ մեկը չի կարող ասել, թե երբ դատարանն ամբողջ կազմով կարող է շարունակել դատաքննությունը։ Մուխսիկարոյանի խոսքով՝ դատական համակարգն էլ պետք է դառնա ռազմական տրիբունա և նման վերաբերմունքը, մոտեցումը չի կարող լինել, պետք է հարցը կարգավորվի և դատաքննությունները պետք է ավելի օպտիմալ և արագ ընթացակարգով պետք է ընթանան, որովհետև դա է պահանջում պատերազմական իրավիճակը։
«Չի կարող պետական համակարգի ինչ-որ օղակ չաշխատել և ասել, որ դա նորմալ է։ Եթե հացթուխն է գնում պատերազմ, ուրեմն հաց պետք է ոչ ոք չուտի՞»,- ասաց նա՝ հավելելով, որ նիստը պետք է հետաձգվի մինչև լուծվի կալանավորված անձանց խափանման միջոցի փոփոխման հարցը և անորոշ հետաձգվի՝ մինչև պատերազմի ավարտ։ Մեղադրող դատախազն էլ առաջարկեց՝ սահմանել երեքշաբաթյա ժամկետ։
Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ պաշտպանների ներկայացրած տարբերակը քննարկելու համար գոնե պետք է ունենալ բոլոր պաշտպանների ներկայությունը, քանի որ նշված հարցերի քննարկումն առնչվում է բոլորի շահերին և դատարանը բոլորի կարծիքը պետք է լսի։ Բացի դա՝ գործը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում և մի պաշտպանի արտասանած ճառից կարող է բխել մյուս պաշտպանի ճառը, ուստի՝ չի բացառվում, որ կխախտվի օբյեկտիվությունը։ Ինչ վերաբերում է անձանց դատարան բերելուն, ապա դատարանը բոլոր միջոցները ձեռնարկել է՝ կալանավորված անձանց դատարան բերելու համար։
Դատական նիստը հետաձգվեց՝ երեքշաբաթյա ժամկետով։ Դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին։
Նշենք, որ գործի քննությունը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում։ Մեղադրող և տուժող կողմն արդեն ներկայացրել են մեղադրական ճառը։
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» անդամները մեղադրվում են 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու մեջ։ Զինված հարձակման հետևանքով զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը։ Պատանդ վերցված ոստիկանների թվում էին այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը։ ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարքները կատարելու մեջ, ընդհանուր առմամբ մեղադրվում է 32 անձ:
Ի սկզբանե գործը մեկ վարույթով էր ուղարկվել դատարան, որը մակագրվել էր Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին, սակայն նիստերի անցկացումը երբեմն դառնում էր անհնարին եւ գործը բաժանվեց երեք մասի։ «Սասնա Ծռեր» գործից տասը հոգու՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի և Էդվարդ Գրիգորյանի վերաբերյալ առանձին վարույթում անջատված գործը մակագրվել է հիշյալ դատարան գործուղված դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ստանալով «Սասնա ծռեր-1» պայմանական անվանումը։
Դատաքննության ընթացքում՝ 2018 թվականի հոկտեմբերին, խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ», մահացել է։ «Սասնա Ծռեր-2» գործը՝ 11 ամբաստանյալի վերաբերյալ, ընդունվել է դատավոր Արթուր Օհանյանի վարույթ: Իսկ երրորդ գործով դատավորը՝ ընդհանուր առմամբ 11 ամբաստանյալի մասով, մնացել է Արտուշ Գաբրիելյանի վարույթում։
Նշենք, որ սպանության համար մեղադրանք է առաջադրվել խմբի անդամներ, սույն գործով ամբաստանյալ Արմեն Բիլյանին, Սմբատ Բարսեղյանին։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
- 01/22/2025 10:18 Հրդեհ՝ կրպակներում. շենքի նկուղից տարհանել են 2 քաղաքացու
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել