ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ինչպես չդառնալ ապատեղեկատվության զոհ». Կարեն Վրթանեսյան 10/21/2020 11:53 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ռազմական փորձագետ, բլոգեր Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով հորդորել է մարդկանց չդառնալ ապատեղեկկատվության զոհ։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
«Ճգնաժամային իրավիճակներում՝ առավել ևս «տեղեկատվական սովի» պայմաններում, շատ արագ միֆեր են կերտվում, տարածվում են բամբասանքներ, կեղծ տեղեկություններ, հաճախ նաև միտումնավոր ապատեղեկատվություն։
Ոչ ոք չի կարող վստահ պնդել, որ երբեք ապատեղեկատվության զոհ չի դառնա, բայց կարելի է էապես նվազեցնել խաբվելու հավանականությունը, եթե մի քանի պարզ կանոնի հետևել։
Ա) Ո՞վ է սկզբնաղբյուրը. ով է առաջինը հայտնել այս կամ այն լուրը։ Հաճախ պարզվում է, որ տեղեկության աղբյուրն ընդամենը ֆեյսբուքյան անհայտ մի օգտատիրոջ գրառում է (հասկանալի էլ չէ, թե այդ օգտատերն իրական մարդ է, թե ֆեյք), ինչ-որ անհայտ կայքի (ասենք՝ armenianhotnews.live, կամ սենց մի բան, որ հնարավոր չէ հասկանալ, թե ով է ստեղծել, երբ, ինչ նպատակով), կամ նույնիսկ ընդհանրապես նշված չէ որևէ աղբյուր։
Երբ տեսնում եք գրած է «ասում են, որ...», «լուրեր են պտտվում», «հայտնում են», «հայտնի է դարձել», բայց չի նշվում, թե կոնկրետ ով է ասում, հայտնում (անուն, ազգանուն, պաշտոն), ապա այդպիսի լուրերին ավելի լավ է չհավատալ, առավել ևս պետք չէ տարածել։
Բ) Գտնել սկզբնաղբյուրը. Նույնիսկ եթե նշվում է սկզբնաղբյուրը, պետք է փորձել այն գտնել, ուշադիր կարդալ / դիտել / լսել սկզբնական լուրը և հասկանալ արդյոք ինֆորմացիան ճիշտ են փոխանցել սկզբնաղբյուրից (կարող է պարզվել, որ սկզբնական լուրում մի քիչ այլ բան է ասվում, կամ ինչ-որ մի կտոր լուրի կոնտեքստից կտրած են տարածում)։ Կարևոր է նաև հասկանալ ժամանակը, թե երբ է հայտնվել սկզբնական լուրը։ Լինում է, որ 1–2 տարվա լուրերը, հայտարարությունները որպես նոր եղած բան շրջանառում են։
Եթե սկզբնական լուրը սկզբնաղբյուրում չեք գտնում, ապա է՛լ ավելի է աճում հավանականությունը, որ ձեզ մոլորեցնում են (կապ չունի, սխալմամբ, թե միտումնավոր)։
Գ) Քիչ հավատացեք սենսացիոն լուրերի. Եթե զգում եք, որ լուրն առաջացնում է ուժեղ էմոցիոնալ ռեակցիա (էական չէ, դրական, թե բացասական), ապա զգույշ եղեք. ամենայն հավանականությամբ այն կա՛մ սխալ է, կամ չափազանցված, կա՛մ կոնտեքստից կտրած։ Հենց զգացիք, որ նյութը կարդալիս միանգամից ցանկություն առաջացավ այն տարածելու, շունչ քաշեք, սառը ջուր խմեք, հաշվեք մինչև 30-ը, հետո նորից ուշադիր կարդացեք։
Եթե ոգևորությունը կամ կատաղությունը չանցավ, ապա փորձեք մի անգամ էլ քիչ թե շատ մեդիագրագետ ձեր ծանոթներից ճշտել, արդյոք ճիշտ եք հասկացել, թե ինչ է գրած, արդյոք վստահելի է։
Դ) Առանց ժամանակի և տեղի լուրերը պետք է կասկած առաջացնեն. եթե լուրում չկա պատասխան «կոնկրետ ե՞րբ» և «կոնկրետ որտե՞ղ» հարցերին, ուրեմն մի բան այն չէ։ Ի դեպ, սա վերաբերում է նաև վիդեոներին. հաճախ ինչ-որ գործողություն է նկարահանած, բայց երբ է եղել, որտեղ է եղել, ընդհանրապես պարզ չէ։ Հիշեք, որ տեսանյութի հրապարակման օրը և տեսանյութի նկարահանման օրը կարող են իրարից շաբաթներով ու ամիսներով հեռու լինել։
Զգոն եղեք»,- գրում է Կարեն Վրթանեսյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից