ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում. Ս.Դանիելյան 10/20/2020 17:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Արցախի համար պատերազմում են Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը պայքարում են Ադրբեջանի համար: Հիմնական կռվախնձորը Ադրբեջանն է, այլ ոչ թե Արցախը: Սա շատ կարևոր է հասկանալ։ Նման գնահատականով է հանդես եկել վերլուծաբան Ստեփան Դանիելյանը։
«Թուրքիան արդեն ուղղակիորեն է մասնակցում պատերազմին, իսկ Ռուսաստանի ու Իրանի մասնակցությունն պատերազմական գործողություններին արդեն իրատեսական է դառնում, նրանց խնդիրն արդեն դրա համար լեգիտիմ առիթի փնտրտուքն է: Նման առիթ կարող է լինել Սիրիայից եկած տեռորիստները։
Հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Ջեվանին հայտարարել է, որ «Ղարաբաղը շիիթների հողն է և Հայաստանը պետք է անհապաղ հեռանա ադրբեջանական օկուպացված տարածքներից»։
Առաջին հայացքից այս հայտարարությունը կարող է շատերին վհատության մեջ գցել, սակայն ասվածը ճիշտ ընթերցելու դեպքում լրիվ այլ իրականություն է բացվում։
Նախ, անհասկանալի է, թե այդ «օկուպացված» տարածքների տակ արդյոք Արցախն են հասկանում, թե մնացած տարածքները (հայտարարությունն երկիմաստ է), սակայն դա չէ ասվածի գլխավոր միտքը։ Գլխավոր միտքն այն է, որ «Ղարաբաղի» տակ իրականում պետք է հասկանալ Ադրբեջանն, այսինքն` Ադրբեջանը շիիթների՝ Իրանի տարածքն է, այլ ոչ թե սունիների, այսինքն՝ Թուրքիայի ու դա հայտարարում է Պահապանների կորպուսի գեներալը։
Իրանից եկող հայտարարություններում շարունակաբար շեշտվում է «տեռորիստներ» դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է ըմբռնել, դա է «բանալի» բառը։ Մյուս «բանալի» բառը «շիիթների հողն» է, որով Իրանն Ադրբեջանի տարածքի համար իր իրավունքներն մասին է հայտարարում ու թշնամին, բնականաբար, մենք չենք, այլ՝ Թուրքիան։
Իրատեսական է դառնում Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ռազմական ներգրավվածության խնդիրը ու նորից եմ կրկնում, բուն Արցախն իրենց քիչ է հետաքրքրում, սկսվել է պայքար Ադրբեջանի համար ու պատահական չի, որ հիմնական ռազմական գործողություներն Իրանի սահմանում են ընթանում։
Ալիևն երկու մեծագույն սխալ է թույլ տվել՝ Թուրքիային է ներքաշել տարածաշրջան ու պատերազմին սունի իսլամիստներ է ներգրավվել։ Այդ սխալներն Ադրբեջանի համար կարող են ճակատագրական լինել, որոնք արդեն ուղղել չի ստացվի։
Սա մեզ համար հնարավորություն է բացում ճիշտ դիվանագիտական աշխատանք տանելու համար՝ ճիշտ բանակցողներով հանդերձ, որոնք լինեն ընդունելի ու վստահելի «պարտնյորների» համար։
Հ․Գ․ Նյարդերից թույլերին խնդրում եմ իմ գրածը չմեկնաբանել, հատկապես Հայաստանի հեղափոխության պահապաններին։ Կատարվում է այն, ինչն որ կանխատեսվում էր ու բազմիցս է ասվել։ Աշխարհաքաղաքական թնջուկն, որի կիզակետում ենք գտնվում, ոչ միայն վտանգներ է մեզ համար պարունակում, այլև՝ հնարավորություններ։
Մեծ տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխություններ են սկսվել ու շատ կարևոր է ճիշտ կողմնորոշվել ու ճիշտ քայլեր անել։
Դիմանալ է պետք, Հաղթելու ենք»,-ֆեյսբուքում գրել է Ս.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ