ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանն Իտալիայից է ստանում իր նավթադոլարների 30 տոկոսը 10/20/2020 18:06 | Վերլուծություններ
Այլևս փաստ է՝ Թուրքիայի և Ադրբեջանի մարդակեր ղեկավարները Ադրբեջանի նավթահեն, թերզարգացած տնտեսությունն ամնեակարճ ճանապարհով մտցրեցին անդառնալի ճգնաժամի փուլ:
Այս մարդակերների կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմները կործանարար հարվածներ են հասցնում ադրբեջանական տնտեսության ողնաշարին, որի ջախջախումն այս օրերին մոտենում է կայծակնային արագությամբ: Ակնհայտ է՝ Ադրբեջանի տնտեսական համակարգի ողնաշարը նավթամուղներն ու գազամուղներն են, որոնց կայուն և անվտանգ շահագործումը նման իրավիճակում ուղղակի դարձել է անհնար:
Ադրբեջանին սպասվող հետևանքները չեն ուշանալու՝
- Թուրքիայի կողմից ադրբեջանական տնտեսության վերջնական գաղութացում և իր աշխարհաքաղաքական ծավալապաշտական շահերի սպասարկմանը ծառայեցում,
- նավթարդյունահանման ոլորտից օտարերկրյա ներդրումների փախուստ,
- ՀՆԱ-ի շուրջ 50 տոկոսի, իսկ արտահանման շուրջ 90 տոկոսի կրճատման իրական նախադրյալներ,
- խորացող աշխարհաքաղաքական մարտահրավերներ, տարածաշրջանային և միջազգային լիակատար մեկուսացում, միջազգային տնտեսական պատժամիջոցներ,
- քաղաքական անկայունություն, հեղաշրջումներ, երկարաժամկետ անկառավարելի իրավիճակ,
- սոցիալական լարվածության աննախադեպ խորացում և բախումներ,
- ի վերջո, արտաքին պատերազմի վերաճում ներքին՝ քաղաքացիական պատերազմի:
Այս իրողությունը ստիպված են հաշվի առնել Ադրբեջանի արտաքին տնտեսական գործընկերները, որոնք անսահման օգտվում են ադրբեջանական նավթի և գազի գերարդյունահանումից և արտահանումից: Օտարերկրյա ներդրումները այս ոլորտում ունեն անհամեմատ ավելի բարձր, չկառավարվող իրական ռիսկեր, քան օրինակ խաղատներում կատարված խոշոր խաղադրույքները:
Իսկ գերշահույթներ ունենալու համար Ադրբեջանին վճարվող նավթադոլարները սնում են Թուրքիայի պարտադրանքով և Ադրբեջանի ձեռամբ պարբերաբար սանձազերծվող պատերազմները մեր տարածաշրջանում: Օտարերկրյա վճարողներն էլ դառնում են անուղղակի մասնակիցը դեռևս տարածաշրջանային ընդգրկում ունեցող այս մարդակեր գործընթացների:
Այս վերջին պնդումը հատկապես վերաբերելի է այն երկրներին, որոնք իրականում ոչ տնտեսական գործոններով պայմանավորված գերօգուտներ ստանալու նպատակով ներգրավված են ադրբեջանական նավթի արդյունահանման ոլորտում և այդ նավթը շարունակում են ձեռք բերել շուկայականից անհամեմատ էժան գնով՝ պարբերաբար ականատեսը լինելով այս մահաբեր գործարքների անմարդկային իրական հետևանքներին:
Այս տեսնակյունից առկա իրողությունները փաստարկելու նպատակով շարունակում ենք Ադրբեջանի արտաքին առևտրի ապրանքային և աշխարհագրական կառուցվածքների ուսումնասիրությունը (աղբյուրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan):
Այսպես՝ Իտալիան ադրբեջանական արտահանման ամենախոշոր ներկրողն է: Ադրբեջանի արտահանման աշխարհագրական կառուցվածքում Իտալիայի բաժինը ամենամեծն է՝ շուրջ 30 տոկոս կամ տարեկան շուրջ 5,7 միլիարդ ԱՄՆ դոլար: Դեպի Իտալիա ադրբեջանական արտահանման ապրանքային կառուցվածքում նավթի և գազի տեսակարար կշիռը գրեթե 100 տոկոս է:
Հատկանշական մեկ այլ փաստ. նախորդ չորս տարիներին (2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների միջանկյալ ժամանակահատված) դեպի Իտալիա ադրբեջանական նավթի և գազի տարեկան միջին արտահանումն աճել է շուրջ 2,5 անգամ՝ 2015թ. համեմատ:
Ուշագրավ է նաև այն, որ Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում ևս Իտալիան ունի առաջատար դիրք՝ գտնվում է առաջին տասնյակում: Ավելին՝ 2016-2019թթ. Իտալիայից Ադրբեջանի ներմուծումն աճել է տարեկան միջինը 10 տոկոսով:
Իհարկե, շարունակվող և թռիչքաձև աճող այս մահաբեր առևտրի տնտեսական գերօգուտները բաժին են հասնում նաև Իտալիային:
Եվ այսն հիմնական շարժառիթով պայմանավորված՝ Իտալիան օրերս դեմ արտահայտվեց ԵՄ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ Հունաստանի առաջարկին:
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է գիտակցել.
հարմար առիթի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը, օգտագործելու է Ադրբեջանի կուտակած նավթադոլարները և առանց վարանելու խոցելու է նաև Իտալիայի խաղաղ բնակչությանը, հիվանդանոցները, եկեղեցիները …
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ