ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը վաղուց անցել է բոլոր սահմաններն ու կորցրել ամոթը. Տիգրան Պետրոսյան 10/20/2020 21:46 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Շախմատի Օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին, փոխանցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը (chessfed.am):
Շախմատի Օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին ու ծանոթներին: Նա նշել է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում շատերն են հետաքրքրվել, թե ի՞նչ է իրականում կատարվում Արցախում ու Հայաստանում: Գրոսմայստերը պատմել է պատերազմի արհավիրքների, զոհերի ու հայերի պայքարի մասին:
«Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորն Ադրբեջանն է, դա փաստ է: Դրա վկայությունն են թե Ալիեւի արված արտահայտությունները, թե այն, ինչ մեծաթիվ ուժերով էին իրենք նախօրոք մշակված անցել հարձակման, թե վերջապես այն, որ մենք հաղթած ազգ ենք ու որեւէ տրամաբանություն չունենք պատերազմ սկսելու: Որքանով իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, ոչ մի երրորդ երկիր չի գալու եւ մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը: Սա արդեն ոչ միայն Ղարաբաղի եւ Հայաստանի հարցն է, ներգրավված են նաեւ միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումներ: Նրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկու հանրապետությունների համար, այլ նաեւ ողջ տարածաշրջանի, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի:
Անհնար է թաքցնել Թուրքիայի ակտիվ դերակատարումը պատերազմի վերսկսման եւ շարունակական մասնակցության մեջ: Նրանց կողմից են հիմնականում ֆինանսավորվում այդ ահաբեկիչները: Ադրբեջանը Թուրքիայի ամենաառաջադեմ զենքերով է կռվում Ղարաբաղի դեմ:
Կան նաեւ որոշ երկրներ, որոնք օգնություն են ցուցաբերում ագրեսոր Ադրբեջանին այս անմարդկային եւ ոչ մի միջազգային նորմերի մեջ չտեղավորվող վայրագություններում, նրանցից է Իսրայելը:
Ուզում եմ իմ արտասահմանցի ընկերներին ասել, որ այստեղ ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի հարցն է վճռվում, խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, քանի որ կատարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ, այս դեպքում, ցավոք, ի դեմս հայ ազգի:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմաններն ու կորցրել է վերջնական ամոթը: Այն առանց խղճի խայթ զգալու անդադար կրակի տակ է պահում քաղաքացիական հաստատությունները, դպրոցները, հիվանդանոցները, անմեղ մարդկանց տները, եւ որ ամենացավալին է՝ նաեւ եկեղեցիները: Հարյուրավոր զոհված զինվորների կողքին ունենք նաեւ իրենց կյանքով ապրող կանանց ու երեխաների, տատիկ եւ պապիկների անմեղ զոհեր:
Այսօր առաջնագծում բոլորս ունենք ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հայրենակիցներ: Մեր առօրյան սկսվում ու վերջանում է առաջնագծից նորություններ ստանալով, անհանգստանալով, հաջողություններից ոգեւորվելով, իսկ ցավալի լուր ստանալիս՝ սգալով...
Բոլորս գիտենք Մոսկվայում կայանալիք երկրների ղեկավարների հանդիպման եւ նրա կարեւորության մասին: Սպասումները մեծ են, հույսերը՝ շատ: Կցանկանայի միասնական հաջողություն մաղթենք, առավոտից միայն դրականը մտածենք, գնանք եկեղեցի: Թող բոլորիս սպասելիքներն իրականանան, ունենանք խաղաղություն եւ մեր անդառնալի կորուստները հաղթանակի կերտման համար լինեն:
Հաղթելու ենք»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ