ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանում սա շատ լավ հասկանում են». միջազգայնագետ 10/19/2020 15:45 | Հարցազրույց
Արդեն 22 օր շարունակ արցախա – ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով չի դադարում ադրբեջանաթուրրքական ու ահաբեկիչների եռամիասնության կողմից սանձազերծված հերթական ռազմական ագրեսիան։ Մինսկի համանախագահողների կոչերը, Ռուսաստանի ու Ֆրանսիայի անմիջական ջանքերով կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում. Ադրբեջանը նախ պարտավորվում է հարգել, ապա խախտում է հրադադարն ու անցնում հարձակման։ Հայկական կողմը շարունակում է համառ մարտեր մղել՝ հետ շպրտելով թշնամու անհավասար ուժերը, զոհերի թիվն օր օրի մտահոգիչ պատկեր է գրանցում։
Թեմայի վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
- Համանախագահող երկու երկրների՝ թե ՌԴ-ի, թե Ֆրանսիայի ղեկավարների միջամտության մակարդակով արդեն իսկ հրադադարի հաստատման պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնք ադրբեջանական կողմը տապալեց։ Ի՞նչ սպասենք երրորդ համանախագահող երկրից՝ ԱՄՆ-ից։
- Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ կարելի է սպասել ԱՄՆ-ից, որովհետև նախևառաջ չգիտեմ, թե ինչո՞ւ է մեր ԱԳ նախարարը մեկնում ԱՄՆ և արդյո՞ք այդ հանդիպմանը նախատեսված է նաև Ադրբեջանի արտգործնախարարի այցը Վաշինգտոն։ Եթե նա նույնպես մեկնելու է, միգուցե Վաշինգտոնը կփորձի նորից բարձրացնել հրադադարի հարցը, իսկ եթե նա չի մեկնելու, ապա սա ուղղակի երկկողմ հանդիպում է լինելու և առանձնապես այս ձևաչափից որևէ սպասելիք չունեմ։
- Ի՞նչ եք կարծում, հրադադարի պարտավորությանը Ալիևի կողմից այսօրինակ անտեսումը ապտակ չէ՞ ուղղված այդ երկրներին։
- Իհարկե, սա ապտակ է և մասնավորապես այն մասով, որ Ադրբեջանը սկզբում գնում համաձայնվում է հրադադարի պայմանների հետ ու վերադառնալով խախտում է այն, ընդ որում սա տեղի է ունենում երկու անգամ՝ առաջին անգամ Լավրովի հետ հանդիպումից, մյուս անգամ նրա հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Բնականաբար սա նաև ապտակ է Մինսկի խմբի բոլոր համանախագահողներին, այդ թվում նաև Ռուսաստանին։
- Ի՞նչ պատասխան է ենթադրում ադրբեջանական կողմի դրսևորած այս վարքագիծը։
- Կարծում եմ այստեղ պետք է հաշվի առնել այն, որ ամբողջ գործընթացի հետևում կանգնած է Թուրքիան և հենց նա է զերծ պահում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը։ Այս պատճառով էլ Ադրբեջանը սանձարձակ քայլերի է դիմում։ Սրանով է պայմանավորված նաև ռուսական կողմի ակտիվ ներգրավվածությունը գործընթացներին՝ թե արտգործնախարարությունների, թե պաշտպանության ոլորտի գերատեսչությունների շփումների առումով։ Գիտենք նաև Էրդողան – Պուտին հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հակամարտության խնդրին։
- Ի՞նչ եք կարծում, բացի Թուրքիայից այլ գերտերություններ կանգնած են այս ամենի հետևում։
- Կարծում եմ՝ ոչ։ Թուրքիան ինքնին գերտերություն է և կարիք չունի, որ որևէ այլ տերություն իր մեջքի հետևում կանգնած լինի։ Բացի այդ, նա բազմիցս ապացուցել է, որ ինքն ինքնաբավ է, խաղում է բացառապեսս իր խաղը, որ բխում է միայն իր շահերից։ Բացի այս, այսօր աշխարհում չկա մի որևէ պետություն, որ կարողանա թուրքերի վրա ճնշում գործադրել և զսպել Թուրքիային։
- Ադրբեջանական զինված ուժերը արդեն մի քանի օր է թիրախավորել են արցախա-ադրբեջանական շփման գծի հատկապես հարավային սահմանը, այդ թվում նաև ԻԻՀ-ի հետ պետական սահմանը։ Ադրբեջանի կողմից հատուկ թիրախում է հայտնվել, մասնավորապես Իրանի համար կարևոր նշանակության Խուդաֆերինի ջրամբարը, որի խոցումը լուրջ էկոլոգիական խնդիրների առաջ կկանգնեցի Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ի՞նչ նպատակ է սա հետապնդում։
- Չեմ բացառում, որ սրանով Ադրբեջանը մարտավարական հնարք է կիրառում և փորձում է հենց այդ հատվածով ճեղքում իրականացնել, բայց, միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Իրանն էլ ամբողջապես պատրաստված է և, ըստ տարբեր աղբյուրների, զորք և զենք է կուտակել սահմանի այդ հատվածում։ Կարծում եմ ադրբեջանցիները հասկանում են, որ իրենց այս արկածախնդրությունը կարող է նաև Իրանի կողմից արժանի հակահարված ստանա։ Համենայն դեպս, այս պահի դրությամբ որևէ զարգացում, կարծում եմ, չկա, բացի նրանից, որ Իրանի տարածքում ադրբեջանական կողմից պարբերաբար տարբեր տեսակի ԱԹՍ-ներ են հայտնվում, որոնք խոցվում են հենց Իրանի կողմից։ Իրանը շարունակում է ուշադրությամբ հետևել գործողությունների զարգացմանը և բավականին լուրջ պատրաստված է հնարավոր արկածախնդրություններին համարժեք պատասխան տալու համար։
- Արդյո՞ք այս պահին մենք միայն արցախա- ադրբեջանական հակամարտության հետ գործ ունենք, թե՞ Թուրքիան, այնուամենայնիվ, ցանկություններ ունի այս տարածաշրջանում լուրջ փոփոխություններ մտցնել՝ ներազդելով այստեղ Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքերի նվազեցմանը։
- Սա իրականում նաև տարածաշրջանային ազդեցության պայքար է։ Թուրքիան փորձում է մեծացնել իր ազդեցությունը Հրավային Կովկասում, իսկ սա կարող է տեղի ունենալ Ռուսաստանի ազդեցության նավազման կամ վերացման հաշվին, որովհետև գիտենք, թե ինչ լուրջ տնտեսական ազդեցություն ունի Թուրքիան Վրաստանի, ինչպես նաև տնտեսական, քաղաքական և ռազմական ազդեցություն՝ Ադրբեջանի վրա։ Եվ, եթե այստեղ՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում Թուրքիան հաջողի, սա կլինի թուրքական ազդեցության տարածումը ողջ Հարավային Կովկասում։
- Այսօր գիշեր Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում անդրադարձ է կատարել իրեն հայկական դրոշներով դիմավորած հայկական համայնքի մեծաթիվ անդամների ցույցին, հայտարարելով, որ ԱՄՆ-ն ինչ-որ աշխատանքներ կկատարի հայերի ուղղությամբ։ Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը։
- Կարծում եմ, նա նկատի ուներ մեր արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի առաջիկա հանդիպումը, որովհետև այլ գործողություններ ԱՄՆ –ն ինքնուրույն չի անում։ Որպես Մինսկի խմբի համանախագահ՝ ԱՄՆ-ն կարծես ամբողջապես աջակցում է Ռուսաստանի Դաշնությանը և ինքնուրույն ոչինչ կարծես չի ձեռնարկել։ Որպես Մինսկի խմբի համանախագահ Վաշինգտոնը բազմիցս հանդես է եկել հրադադարի հաստատման անհրաժեշտության հրատապության վերաբերյալ։
- Ի՞նչ եք կարծում, Թուրքիային, այնուամենայնիվ, կհաջողվի՞ չեզոքացնել Ռուսաստանի Դաշնության և Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։
- Թուրքիայի ագրեսիվ վարքը հենց դրան էլ միտված է, որը լուրջ մարտահրավեր է Իրանին և Ռուսաստանին և ամեն ուշացած օրվա հետ Թուրքիան էլ ավելի է խորացնում իր ազդեցությունը տարածաշրջանում և կարծում եմ, որ թե՛ Իրանում, թե՛ Ռուսաստանի Դաշնությունում սա շատ լավ հասկանում են։
Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից