ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե պետությունը թքած ունի բոլոր կանոնների վրա, ապա կարող է հեռացվել ԵԽ-ից. դա ծայրահեղ միջոց է. Արմեն Գալստյան 10/19/2020 20:06 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոցի պահանջների խախտումները հետագայում կարող է քննարկման առարկա դառնալ ԵԽ-ում։ Դա կարող է առաջացնել կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում, որը բավականին լուրջ խախտում է համարվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արմեն Գալստյանը։
Ըստ նրա՝ այս պահին միջանկյալ միջոցի պայմանները չկատարելն ուղղակիորեն հետևանք չի առաջացնում, Եվրոպական կառույցները չունեն հատուկ մարմին, որը «հարկադիր կատարողի» նման կարող է գալ և կատարել դա տեղում, սակայն կարող է նշանակություն ունենալ հետագա գործընթացների համար։
«Դատարանը պետք է ամեն դեպքում այն ապացույցների լույսի ներքո, որոնք մեր կողմից կներկայացվեն, գնահատի խախտման առկայությունը կամ բացակայությունը։ Միևնույն ժամանակ՝ կարող է նշանակություն ունենալ քաղաքական գնահատականների համար, եթե նրանք տեսնում են համապատասխան խնդիրներ։ Չեմ կարծում, որ այս պահին դա ակտուալ է հենց ՄԻԵԴ-ի կողմից կայացված այս որոշման շրջանակներում, որովհետև, ինչպես տեսնում ենք՝ մեղադրանքներն այստեղ երկուստեք են հնչում։ Կոնկրետ դատական պրոցեսի ընթացքում պետք է իրականացվի գնահատում»,- ասաց Գալստյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանի, ապա նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը, իսկ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը վերահաստատել է միջանկյալ միջոցի մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել եւ խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շարունակվում է։ Ավելին՝ հրթիռակոծվել է զինվորական հոսպիտալը, ապա նաեւ տեսանյութ տարածվեց հայ երկու ռազմագերու գնդակահարության մասին, լուսանկար՝ գլխատված հայ զինծառայողի վերաբերյալ։ Բացի դա՝ արդեն 22 օր է, ինչ պատերազմ է ընթանում, իսկ զոհված զինծառայողների դիակների փոխանակում այդպես էլ չի եղել, ինչը հումանիտար աղետ է, քանի որ ոչ միայն անարգանք է դիակների նկատմամբ և անմարդկային վերաբերմունք՝ հարազատների նկատմամբ, այլև՝ կարող է վարակիչ հիվանդությունների տարածման պատճառ դառնալ, բարդացնել դիակների ճանաչման գործընթացը։
Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ դիակների ճանաչման հարցը կարող է իսկապես խնդրահարույց լինել և դա էլ իր հերթին հակառակ գործընթացը կբերի։
«Հետագայում, եթե ներկայացնեն պահանջ, թե մարմինները չեն պահպանվել և այլն, պետք է հավաքագրված ունենանք այս ապացույցները, որոնք մեր ձեռքի տակ են և այդ ապացույցներով հերքել մեր դեմ ներկայացվող մեղադրանքները, որովհետև, հաշվի առնելով այն վերաբերմունքը, որը ներկայացնում է ադրբեջանական կողմը և ցույց է տալիս, կարող ենք հստակ արձանագրել, որ հնարավոր է վաղը մեզ ասեն՝ գիտեք ինչ, դուք եք թույլ տվել հումանիտար իրավունքի և կանոնների խախտում, մեզ չեք տրամադրել մեր դիերը, չեք պահել հավուր պատշաճի և այլն, այսինքն՝ մենք պետք է մեր կողմից կատարվող գործողությունները, բարեխիղճ վարքագիծն ամբողջությամբ հավաքագրենք և ունենանք ապացուցման բազա։ Այս պահին ունենք միայն դա և այս շրջանակներում ՄԻԵԴ-ի տեսանկյունից այսքանն է, որ կարող է որոշակի իրավական նշանակություն ունենալ»,- նշեց Գալստյանը։
Ինչ վերաբերում է ռազմագերիների գնդակահարությանը, Գալստյանն արձանագրեց, որ դա նույնպես հումանիտար իրավունքի և կոնվենցիայի խախտում է, սակայն դրանք ևս անհատական գանգատների կամ միջպետական գանգատի շրջանակներում քննարկվող հարցեր են։ Գալստյանը քիչ հավանական է համարում, որ այս պահին ինչ-որ կոնկրետ գնահատականներ կտրվեն կամ դա կզսպի, կկանգնեցի։
Իսկ ինչ վերաբերում է ՄԻԵԴ-ի իրավական գործիքներին, ապա այդտեղ չկան իրավական գործիքներ, որոնք այս պահին ինչ- որ բան կկանգնեցնի, թեև այս պահին կա գործող մեխանիզմ, որն աշխատել է, մասնավորապես, միջանկյալ միջոցի շրջանակներում գերեվարված հայ զինծառայողները զանգել և հայտնել են, որ գտնվում են հոսպիտալում։
«Ամեն դեպքում՝ դա պայմանավորված է պետության բարեխղճության անունը։ Եթե պետությունը թքած ունի բոլոր կանոնների վրա, թքած ունի, թե իր նկատմամբ վաղն ինչ խախտում կարձանագրեն, դա կարող է վեր կանգնել ամեն ինչից։ Եթե պետությունը գերադասում է այն արդյունքը, որը ստանում է այդ ամենի խախտման հետևանքով, եթե կարողանում է իր «մասսաներին» ոգևորել այդպես և գերադասում է ապագայում իր նկատմամբ կիրառվող միջոցներից, ապա ծայրահեղ միջոցը համապատասխան կառույցից՝ ԵԽ-ից հեռացվելն է, որը կարող է լինել։ Նման մեխանիզմ մեկ անգամ արդեն գործի է դրվել, այսինքն՝ խախտումը, որը ԵԴ-ն ճանաչում է պետության նկատմամբ, հետագայում պետության կողմից չի կատարվում ՄԻԵԴ-ի պահանջները, հետագայում Նախարարների կոմիտեն ինքն է դիմում Դատարան, որը կրկին խախտում է ճանաչում և դրանից հետո կարող է սկսվել մինչև պետության անդամակցության զրկումը»,- ասաց նա՝ հավելելով, որ դա այն ամենաբարձր կետն է, որը ԵԽ կառուցակարգերի ներքո այս պահին նախտեսված է իրավական ընթացակարգերով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից