ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում. Լիլիթ Գալստյան 10/19/2020 16:15 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան։ Այս մասին ֆոսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
«ԴՈՒՔ, ՈՐ ԱՂՄԿՈՒՄ ԵՔ
Դաշնակցական եմ արդեն երեսուն տարի և հպարտ եմ:
Հպարտ եմ, որ այս օրերին մեր պաշտպանության բանակի կողքին, պատերազմի առաջին իսկ օրից, կենաց մահու կռիվ է մղում Դաշնակցության վաշտը, և այդ վաշտում նաև մեր ղեկավար մարմնի անդամներ կան:
Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանակ պարտք հերոսաբար զոհված յուրաքանչյուր հայ զինվորի առջև:
Հպարտ եմ, բոլորի պես անասելի դառնացած ու միաժամանկ պարտք մեր գումարտակի կազմում զոհված իմ ընկերների առջև…
Բայց այդ ցավը նաև ուժեղացնում է, պարտադրում լուծումներ գտնել, մեր թանկ զոհերին արժանի պետականություն կառուցել:
Ու այսօր, երբ բառի բուն իմաստով մեր զինվորի ոտքերի տակ թշնամու արկերից դողում է հողը, երբ մեր հողը մեր նահատակների արյամբ կարմիր է ներկվել, մեր զինվորի միտքն ու սիրտը թիկունքում է: Մեր զինվորը թիկունքում միասնություն ու մեկ բռունցք է ուզում տեսնել. սա այնքան պարզ է, անքննելի…
Պատերազմի երկրորդ օրը, երբ 14 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարեցին, որ մի կողմ են դնում քաղաքական տարաձայնություններն ու կանգնում են հայ զինվորի ու պետականության կողքին, հենց այս՝ պետական ու ազգային շահով էին առաջնորդվում:
Այո, ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում: Այս է պահանջում մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացումը:
Մի՞թե պարզից էլ պարզ չէ, որ օրհասական այս պահին ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում առկա խնդիրները օպերատիվ, ոչ ստանդարտ լուծումներ են պահանջում, համազգային փորձի ու ներուժի մեկտեղում: /Գնահատականները՝ հետո…/
Մի՞թե սա չէ արդարացիորեն գոյապահպանական ու հայրենական գնահատված թուրք-ադրբեջանական պատերազմը դիմագրավելու միակ ճանապարհը: Մի՞թե սա մեր պետականությանն ուղղված սպառնալիքի չեզոքացման ճանապարհը չէ:
Մի՞թե չարենցյան <<Ով հայ ժողովուրդ քո փրկությունը քո միասնության մեջ է>> հորդորը սոսկ բաժակաճառ է ու տեքստեր զարդարելու հարմար մեջբերում:
Մի՞թե դժվար է հասկանալ, թե մեր միասնականությունը, հատկապես այս պահին, ինչ քաղաքական էներգիա և ուղերձ ունի՝ թե թշնամուն, թե միջազգային հանրությանը և թե՝ ներսում, բոլորիս համար, բայց նախևառաջ առաջնագծում մաքառող հայ զինվորի համար:
Եվ մի՞թե կա այլ ընտրություն, երբ վարչապետը Սարդարապատի զանգերն է հնչեցնում և հայտարարում, թե թշնամին մեր ննջարանի շեմին է…Թե՞ սրանք իրականությունից կտրված գեղարվեստական իլյուստրացիաներ են, սոսկ զգացական զեղումներ…
Մի՞թե պարզ չէ, որ մեր հասարակությունն այսօր պառակտող կոչերն ակամայից թուրքական քաղաքական նպատակներ են սպասարկում:
Ո՜չ, դուք պարզապես ոչ թե ունակ չեք հասկանալու, որ իշխանությունից բարձր արժեքներ կան, որ ազգային պետականությունն ու ժողովրդի լինելիությունը բարձր է քաղաքական ամբիցիաներից, պարզապես վարձկանի ձեր կոդն այլ հանձնառության է լծված:
Դուք արդեն տևական ժամանակ քայքայում եք մեր հասարակության դիմադրողականությունը, ներքին թշնամու որոնման ու հանրային պառակտման ձեր ճիգերն ուղղված են մեր ազգային պետականության ու դիմադրողականության թուլացմանը»:
Դուք լծվել եք վատթարագույնին՝ իռացիոնալի ճիրաններում պատանդառել եք հասարակությունը:
Դժվար չէ հասկանալն ու տեսնելը՝ սա ուղղորդված քաղաքականություն է, ծրագրավորած և երկու տարի ինտենսիվորեն իրականացված:
Այսօր էլ միասնականության ու ներուժի համախմբման 14 կուսակցությունների կոչը պիտակավորելու, հասարակությունը ջլատելու գործին լծվել են հենց նույն շրջանակները:
Եվ ովքե՞ր են աղմկողները՝
Նրանք, ովքեր Հայաստանը ապաոգեղենացնելու, մեր ազգային նկարագիրը խաթարելու ու զգոնությունը բթացնելու օրակարգերին էին լծվել:
Նրանք, ովքեր Հայաստանը վերականգնելու ռազմավարական ծրագիր էին մշակել և ըստ էության լծվել Հայաստանի կազմաքանդմանը…
Նրանք, ովքեր թուրքական շրջանակների հետ կրթական չափորոշիչներ էին մշակում ու թուրքից բարեկամի կերպար կերտում…
Նրանք, ովքեր նսեմացնում էին պատերազմի հերոսներին ու հայոց բանակը..
Նրանք, որոնք հայտնի ճանապարհներով իրենց զավակներին փախցրել են բանակից ու այսօր Վաշինգտոնից կամ Պրահայից մեզ խորհուրդներ են տալիս...
Նրանք, որոնք բանակից ու հայրենիքից ճողոպրելու համար պատրաստ են ծնող ու ազգություն ուրանալ...
Նրանք, որոնք իրենց <<ապահովության համար>> գրպանում մեկ այլ երկրի անձնագիր են պահում...
Նրանք, ովքեր քարկոծում էին մեր եկեղեցին ու քայքայում մեր արժեհամակարգը...
Նրանք, որոնց <<ջոկատներն>> այդպես էլ Երևանի սահմանը չհատեցին, որովհետև զենք տվողները վստահ չէին, որ այդ զենքը հետո ներքին հաշվեհարդարի չի ուղղվի…
Բնական է, հասկանալի, թե ինչու են հենց նույն շրջանակները թիրախավորել Դաշնակցությանը:
Նրանք և նրանց պատվեր իջեցնողները շատ լավ գիտեն, ազգայինը Դաշնակցության էությունն է, նրանք լավ գիտեն, որ Դաշնակցությունը ազգային պետականության ծառան է ու տերը, և սա մեզ համար սոսկ լոզունգ չէ…
Նայեք աշխարհի բոլոր ծագերում դիվանագիտական ու օրենսդրական դարպասները կոտրող Հայ Դատի գրասենյակների աշխատանքներն ու լռեք…
Նայեք Արցախի շուրջն իր ներուժը մոբիլիզացնող ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցի ճիգերն ու լռեք…
Նայեք Հայաստան հիմնադրամին միջոցներ ուղղելու ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցի հայտարարություններն ու արդյունքներն ու լռեք…
Նայեք Արցախում, խաչը ձեռքին՝ հողի վրա քնած Բագրատ Սրբազանին ու լռեք…
Լսեք թուրքի թիկունքում Գինի լից երգող հրեշտակի աչքերով զինվորին ու լռեք…
Հիշեք ճակատում կողք- կողքի զոհված հայր ու որդուն, զույգ եղբայրներին, եռագույնով փաթաթված՝ թուրքի աչքերին ու գնդակին նայող գերուն ու լռեք…
Լռեք…
Մենք հաղթելու ենք, մենք դատապարտված ենք հաղթելու, ու գալու է կարգին երկիր կառուցելու ժամանակը:
Շատ բան ենք բաց թողել…Շատ բան կա անելու…
Պարտք ենք մեր զոհերին…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից