ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՄԻԵԴ-ի միջանկյալ միջոցի պահանջները չկատարելու համար հնարավոր է զրկել ձայնի իրավունքից, հեռացնել ԵԽ-ից. կա նախադեպ. Ալվինա Գյուլումյան 10/17/2020 22:45 | ԼՐԱՀՈՍ
ՄԻԵԴ-ի կողմից կայացված միջանկյալ միջոցի պահանջները չկատարելու համար հնարավոր է զրկել ձայնի իրավունքից, հեռացնել ԵԽ-ից։ Կա նախադեպ, երբ Ռուսաստանի նկատմամբ ձայնի իրավունքից զրկումը կիրառվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ալվինա Գյուլումյանը, ով 12 տարի եղել է ՄԻԵԴ-ի դատավոր։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանի, ապա նաև Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ ՄԻԵԴ-ը սեպտեմբերի 29-ին բավարարել է միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջը, իսկ հոկտեմբերի 6-ին հայտնի դարձավ, որ ՄԻԵԴ-ը վերահաստատել է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ արել ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումից հետո էլ Ադրբեջանի ձեռագիրը չի փոխվել։
Ալվինա Գյուլումյանը պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կիրառելը դեռևս չի նշանակում, որ դատարանն արձանագրել է խախտում, որովհետև դրանից հետո պետք է դիմում ներկայացվի, գործ քննվի և քննության արդյունքում կարող է արձանագրվել, որ Ադրբեջանի կողմից տեղի են ունեցել մարդու իրավունքների կոնվենցիայով նախատեսված խախտումներ, հիմնականում կարող է լինել՝ կյանքի իրավունքի խախտումը, անմարդկային վերաբերմունքի արգելքի վերաբերյալ խախտումը, անձնական և ընտանեկան կյանքի խախտումը, սեփականության իրավունքի խախտումը կարող է լինել, ինչպես նաև խտրական վերաբերմունքը։ Ալվինա Գյուլումյանի խոսքով՝ այս խախտումների և միջպետական գանգատի դեպքում հնարավոր է, որ որոշակի դրամական փոխհատուցում տրամադրվի, ինչպես եղավ՝ «Կիպրոսն ընդդեմ Թուրքիայի», «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» գործերով։
«Պետության պահանջով որոշակի դրամական փոխհատուցում տրամադրվեց, որը տվյալ պետությունը պետք է բաժանի կոնկրետ այն անձանց, ում իրավունքները խախտվել են», - նշեց Գյուլումյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ