ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայ կանայք զինվորների համար տաք հագուստ ու անձրևանոց են կարում, փաթեթավորելիս՝ կոնֆետ դնում 10/17/2020 21:24 | ԼՐԱՀՈՍ
Mineh ընկերությունը վերապրոֆիլավորվել, ողջ ուժով տաք հագուստ ու անձրևանոցներ է կարում առաջնագծի համար։ Արմինեն՝ փոխտնօրենն է։ Պատերազմի առաջին օրը՝ ընկերները միացյալ նահանգներից ֆինանսավորեցին ու ինքը գնեց կտորները, կամավորներ հավաքագրեց և զինվորների համար անհրաժեշտ իրեր՝ անձրևանոց, տաք հագուստ սկսեցին կարել։ Պաշտպանության նախարարությունից տեղեկանում են՝ ինչի կարիք ունեն զինվորները, ժամանակ չեն կորցնում, օր ու գիշեր աշխատում են, որ զինվորը ոչ մի բանի կարիք չունենա։
«Մեր երկու աշխատակիցները, մեր գլխավոր հաշվապահը մեկնել են առաջնագիծ որպես կամավոր։ Ունենք նաև վիրավորում ստացած ընկերներ։ Բոլորը պետք է միախմբվեն, միայն սա ենք դեռ կարողանում անել հայ կանանցով»,- «Փաստինֆո»-ին ասաց Արմինեն, հավելեց, որ այլ պատվերներ էլ ունեն, հասկանում են, որ զինվորն է առաջնային։
Կամավորների շարքում էր նաև արցախցի Արմինեն։ Պատերազմը սկսելուց հետո եկել են Էջմիածին։ Բարերարները իրենց տանիք են տվել։ Արմինեն երկու երեխաների հետ է եկել, բայց ամուսինը, եղբայրն ու քույրը որպես պահեստազորային մնացել են Արցախում։ Արմինեն կար ու ձևին ծանոթ է, ժամանակ չի կորցրել՝ անցել է աշխատանքի։
«Իմացա, որ նման գործ կա որոշեցի ինչ որ բանով օգտակար լինեմ։ Ամուսինս իմացավ, որ հագուստ եմ կարում, ասաց՝ ժամանակ չես կորցնում։ Մենք ապրիլյան պատերազմի ժամանակ էլ ենք տաք հագուստ ու անձրևանոց կարել։ Այն ժամանակ դեռ խաղաղ բնակավայրերին չէին ռմբակոծում»։
Կամավորներից մեկն էլ 30 տարի կար ու ձև չէր արել, չէր աշխատել։ Երեք դուստր ունի ու աղջիկն է իրեն գործն առաջարկել, ինքը միանգամից համաձայնել է։ «Շատ եմ սիրել կար ու ձևը։ Անձրևանոց եմ կարում ու մտածում եմ, որ խաղաղ լինի, չմրսեն։ Այստեղ կոլեկտիվը շատ լավն է։ Ես կամավոր կարում եմ՝ ինչքան շատ լինի, այդքան լավ»։
Տիկին Ժանետն էլ հաշիվն արդեն կորցրել է՝ քանի անձրևանոց է կարել։ «Մենք էլ մեր ձևով ենք կռվում թշնամու դեմ։ 20 տարեկան թոռնիկս՝ Միքայելը առաջնագծում է։ Զրուցեցի հետը՝ իմացա որ լավ է»։
Տիկին Ալինան էլ պատերազմի առաջին օրերից 5 ընտանիք է հյուրընկալել՝ մինչև պետությունը նրանց տանիք է տվել։
«Մենք տաք հագուստ շատ ենք կարում զինվորների համար։ Ես համ աշխատակից եմ, համ էլ կամավոր։ Ինձ համար բարդ չի շատ աշխատելը, տղաներն ավելի բարդ գործ են անում»։
Բրիգադիրը՝ տիկին Ստելլան է։ Փաթեթավորում է հագուստը՝ մեջը կոնֆետ դնում, որ տղաները բացեն, տեսնեն, ուրախանան։
«Առավոտից ուշ գիշեր աշխատում ենք։ Մեր մի քանի աշխատակցից բացի, մինչև 20 մարդ գալիս է կամավոր՝ օգնելու։ Առաջնահերթությունը անձրևանոցներինն է, հետո տաք հագուստը, անթև ժիլետները։ Խոսք չեմ գտնում նկարագրելու հայ մայրերի խիզախությունը և համախմբվածությունը»։
Կամավոր Իրինան ծննդյան օրն անց էր կացնում կարի արտադրամասում։ «Մի կտոր տորթով՝ լուռ նշել են ծնունդն ու անցել գործի։ Հռիփսիմե եկեղեցու երգչախմբի երգչուհի ընկերուհիների հետ օրվա մեծ մասն արտադրամասում են անցկացնում՝ անձրևանոցների համար անցքեր են բացում, փաթեթավորում իրերը։ Ասում է՝ մեկ-մեկ երգում են, բայց երբ հաղթանակը լինի՝ տոնական կատարում կհնչեցնի անպայման։
«Ես էստեղ ավելի անհրաժեշտ եմ, քան տանը»,- ասաց Իրինան։
Քայլար Սարգսյանը արտադրամասի տնօրենն է։ Ինքն էլ զբաղվում է ծանր գործերով, տպագրությամբ։ Արցախի տատիկ-պապիկի ստիկերներ է տպում, բաժանում քաղաքացիներին, դիմակներ կարում ու ուղարկում ԱՄՆ՝ հասույթը ուղղվում է Արցախին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ