ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲՀԿ-ն կքննարկի օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորվելու անհրաժեշտության մասին արտախորհրդարանական քաղաքական ուժերի հայտարարությունը 10/17/2020 19:28 | Քաղաքական
Ինչպես քաղաքական ուժերի այս հայտարարությունը, այնպես էլ երկրում ստեղծված իրավիճակը առաջիկա քաղխորհրդի նիստում քննարկվելու է,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝դրական գնահատելով քաղաքական ուժերի միասնականությունը․և համատեղ կոչերը։
Հիշեցնենք, այսօր մեկ տասնյակից ավել կուսակցություններ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կառավարությունից պահանջելով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:
«Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փորձառություն ունեցող այլ անձանց»,- նշված է հայտարարության մեջ:
Ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ. կուսակցությունների հայտարարությունը
«Քաղաքական դաշտի միասնականության, քաղաքական համերաշխության և, անկախ քաղաքական պատկանելությունից, հեղինակություն և փորձ ունեցող անձանց ներուժը համախմբելու անհրաժեշտության մասին Բարգավաճ Հայաստանը խոսել է ստեղծված իրավիճակի դեռևս առաջին իսկ օրից, և մենք էլ մեր հերթին բոլոր քաղաքական ուժերին համերաշխության և միասնականության բազմաթիվ կոչեր հղելու հնարավորություն ենք ունեցել։Սա մեր գործընկեր կուսակցությունների նախաձեռնությունն է, որը կյանքի իրավունք ունի և կարծում եմ, որ միասնականությունից մեր երկիրը շահելու է»։
ԲՀԿ պատգամավորը նշեց, որ քաղաքական ուժերի հայտարարությունը, ինչպես նաև իրենց հետագա անելիքները կքննարկվեն ԲՀԿ քաղխորհրդի առաջիկա նիստում․
Վարչապետի խոսնակը՝ օպերատիվ կառավարման շտաբ ձեւավորելու կուսակցությունների պահանջի մասին
«Մենք նմանատիպ որոշումները կայացնում ենք բացառապես քաղխորհրդում՝ տվյալ հարցի քննարկումներից հետո, իսկ այս դեպքում, ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը անազատության մեջ է, և մենք հակված ենք այս հարցը քննարկել մեր քաղխորհրդի առաջիկա նիստում, որը տեղի է ունենալու օրեր անց։Մենք լավատեսությամբ հույս ունենք, որ այդ նիստը նախագահելու է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և հնարավորություն կունենանք այդ նիստում հստակ վերլուծել ստեղծված իրավիճակը, ինչպես նաև հետագա գործողությունների ճանապարհային քարտեզ առաջարկել»,-ասաց Իվետա Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ