ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայ Դատ»-ի համար պայքարող լեգենդար մարտիկն Արցախում է».Ռոբեր Գեդիկյան 10/17/2020 13:22 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«80-ականն թվականներին Ֆրանսիայից վտարված, Ադրբեջանի դեմ պատերազմի տարիներին բարձրաստիճան զինվորական դարձած «Հայ դատ»-ի համար պայքարող Ժիլբեր Մինասյանն Արցախում է:
Ուրբաթ օրը 64-ամյա զինվորականը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ՝ մարտնչելու, ինչպես առասպելներում է տեղի ունենում,- այս մասին գրում է մարսելաբնակ հայազգի ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանն իր ֆեյսբուքյան էջում, հղում անելով Ստեֆանի Հարությունյանին. «Թուրքական հյուպատոսության վարագույրներն իջեցված են»։
Շենքի առջև շարված ոստիկանները փորձում են զսպել հայկական եռագույնը թափահարող, իրար սեղմված և զայրույթից պոռթկացող ամբոխին։ Բարձրախոսով ֆրանսահայ երիտասարդը կարդում է դերասան Սիմոն Աբգարյանի հեղինակած տեքստը . «Ուր էլ որ լինենք՝ Հայաստանում թե Սփյուռքում, ոգու ուժով աջակցելու ենք Արցախին, մեր քաջարի գեղեցկուհուն, որ դարերի խորքից երբեք չի դադարել հայկական լինելուց իր հնամենի օրրանում։ Քանդակված ու լերկ քարերն են դրա վկաները»։
Ժիլբեր Մինասյանն ամբոխի մեջ է: Նա բռունցքը բարձր պարզած լսում է։ Արդեն տասը օր է, ինչ կամավորները հյուպատոսությունից քիչ այն կողմ, հայկական եկեղեցու ետնամասի սրահում հսկայական քանակի օգնություն են դիզել։ Հրետակոծություններից տուժած արցախցիների համար տաք հագուստներ, հիգիենիկ պարագաներ, դեղորայք…Նվիրատվությունները հորդում են։ Առաջին փոխադրաբեռն ուղարկվել է այս շաբաթ ինքնաթիռով։
64 ամյա Ժիլբեր Մինասյանը մեկնել է ուրբաթ օրը՝ ոչ հումանիտար օդանավով, այլ կանոնավոր չվերթով։ Ուղղությունը՝ Հայաստանի մայրաքաղաք Երևան։ Ավելի քան մեկ շաբաթ է նա իր տեղը չի գտնում։ «Սովորաբար երբ մի տեղ ճաք է տալիս, հաջորդ օրը ես այնտեղ եմ»,-ասում է փոթորկված մարտիկը։ Այս անգամ ստիպված էր սպասել՝ իր հետ Հայաստան ուղևորվող ևս տասնհինգ հոգու տոմսերը ձեռք բերելու համար։ Նրանք բոլորն իր նման ռազմական փորձառություն ունեն։ Ճակատ են մեկնում Ղարաբաղի զինվորների կողքին կռվելու համար։
Հայաստանում Ժիլբեր Մինասյանն արդեն պատերազմը հաղթած հերոս է։ Երբ 90-ական թթ․ Լեռնային Ղարաբաղը վերստին կրակի մեջ էր, նրան հաջողվեց մի քանի ճակատագրական մարտերում որոշիչ հաղթանակ տանել մինչև 1994թ․ հրադադարը։ Երբ պատերազմն ավարտվեց, նա գնադապետի ուսադիրներ էր կրում Հովսեփ Հովսեփյանի անվան տակ։ Այս տարվա օգոստոսի վերջին նորից Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում էր, որտեղ նրան շնորհվեց «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան։
«Դա ամենաբարձր պարգևն է։ Հետո երբ մեռնում ես, դառնում ես ազգային հերոս»,-ծիծաղում է մարսելցին։
Տեքստն ամբողջությամբ՝ Ռոբեր Գեդիկյանի ֆեյսբուքյան էջից
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ