ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կոմերսանտի» աղբյուրները՝ Լեռնային Ղարաբաղի վրա Թուրքիայի կողմից ծրագրված և հրահրված հարձակման մասին 10/17/2020 12:54 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Կոմերսանտի» ռազմադիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարարաբաղի շուրջ հակամարտության ներկա սրացումը միտումնավոր պլանավորվել և հրահրվել է Թուրքիայի կողմից: Ըստ այդմ, փաստելով, որ անցած ամիսների ընթացքում հենց Անկարան է ակտիվորեն հրահրել Բաքվին ու ռազմական գործողություններ սանձազերծել՝ խոստանալով համապարփակ քաղաքական, դիվանագիտական, հետախուզական և ռազմատեխնիկական աջակցության ցուցաբերել:
«Կոմերսանտն» իր հետաքննությանը զուգահեռ, վկայակոչում է նաև ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի իշխանությունների՝ ավելի վաղ արված դիտարկումները՝ ԼՂՀ հակամարտության մեջ Թուրքիայի անմիջական միջամտության մասին:
Թերթի ռազմադիվանագիտական աղբյուրներն այս համատեքստում հիշեցնում են դեռ հուլիս-օգոստոս ամիսներին թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունների մասին, որոնց ավարտից հետո, փաստորեն, Թուրքիայի զինված ուժերի մի ստվար խումբ շարունակելով մնալ Ադրբեջանի տարածքում՝ համակարգող և ղեկավարող դեր է ստանձնել Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման և իրականացման գործում:
Խոսքը 600 զինծառայողների մասին է՝ ներառյալ 200 հոգանոց մարտավարական խումբը, 50 կարգադրիչները Նախիջևանում, 90 ռազմական խորհրդականները Բաքվում, 120 հոգուց կազմված թռիչքային-տակտիկական խումբը՝ Գաբալայի ավիաբազայում, ի լրումն՝ անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորները Դալլյար օդակայանում, 50 կարգադրիչները Եվլախի օդանավակայանում, 50 կարգադրիչները 4-րդ բանակային կորպուսում և 20 հոգին՝ Բաքվի ռազմածովային ինստիտուտում»,-վկայում են թերթի աղբյուրները:
Այս ցանկին, ըստ «Կոմերսանտի» աղբյուրների՝ կարելի է ավելացնել 18 հետեւակի մարտական մեքենա, մեկ բազմակի արձակման հրթիռային համակարգ, տաս մեքենա և մինչև 34 ինքնաթիռ (այդ թվում 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչև 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին իրականացնում ինչպես ԼՂՀ տարածքում, այնպես էլ՝ Հայաստանում:
«Կոմերսանտն» ուշագրավ տվյալներ է փոխանցում նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Թուրքիա-Ադրբեջան ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ աճի վերաբերյալ, որը հիմնականում իրականացվել է Վրաստանի տարածքով: Այս համատեքստում, թերևս, արժե հիշել այդ նույն շրջանում՝ Վրաստանի՝ Հայաստանի հանդեպ օդային փակ սահման դնելու մասին :
Թերթի ներկայացմամբ՝ ռազմական գործողությունների թեժ փուլում՝ սեպտեմբերի 28-30-ը, Ադրբեջան են ժամանել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և ցամաքային զորքերի հրամանատար Ումիտ Դյունդարը: Վերջիններս, ըստ «Կոմերսանտի»՝ հենց տեղում իրականացրել են ղարաբաղյան ճակատի գործողությունների ընդհանուր ղեկավարումը:
Թուրքիայից Ադրբեջան ռազմաօդային թռիչքներն ինտենսիվորեն շարունակվել են նաև հոկտեմբեր, մասնավորաբար, հոկտեմբերի 7-ին անձնակազմի և զինամթերքի մատակարարումն իրականացվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 (TUAF737 թռիչք) կողմից:
Հոկտեմբերի 9-ին, ըստ «Կոմերսանտի»՝ ադրբեջանական ռազմատրանսպորտային ինքնաթիռով Ամման-Բաքու երթուղով, դարձյալ՝ տարանցիկ, Վրաստանի տարածքով՝ իրականացվել է 200 միավոր գնդացիրների և ռազմամթերքի մատակարարում:
Թերթն անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված իսլամիստ-վարձկան-ահաբեկիչներին. այն նույն ահաբեկիչական խմբավորումները, որոնք մինչ այդ Անկարայի կողմից կռվում էին Սիրիայի և Լիբիայի դեմ, այժմ Թուրքիան զինում և Ադրբեջան է ուղարկում՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու: Իսկ վարձկանների մատակարարման շղթայի գործունեության ողջ վերահսկողությունն իրականացնում է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը ՝ պաշտպանության նախարարության ուժերի հետ համատեղ:
«Կոմերսանտի» ներկայացմամբ՝ հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի են տեղափոխվել 1300 սիրիացի գրոհայիններ, ինչպես նաև՝ լիբիացի վարձկանների առնվազն 150 հոգանոց մեկ խումբ, որոնք կենտրոնացվել են Բայանդուր և Գապանլի շրջաններում, ինչպես նաև՝ Քարվենդայի շրջանում՝ Բաքվից 250 կմ արևմուտք:
«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ սիրիացի վարձկանների հավաքագրումն իրականացվում է Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևմուտքում գտնվող Անկարայի կողմից վերահսկվող տարածքներում ՝ SADAT մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների կողմից ՝ Սիրիայի ազգային բանակի (SNA) դաշտային հրամանատարների օգնությամբ:
Ադրբեջանի բանակի կազմում կռվել ցանկացողներին հավաքագրողներն առաջարկել են 1500 - 2000 ԱՄՆ դոլար վարձավճար՝ նախքան Ադրբեջան գործուղվելը, վարձկաններից առգրավելով անձը հաստատող փաստաթղթերը և կապի միջոցները:
Բացի այդ՝ նրանց ասել են, որ իրենց ծառայությունները կտևեն 3-6 ամիս:
«Սեպտեմբերի 22-ին SNA- ի առաջին խումբն է ուղարկվել Ադրբեջան՝ երկշաբաթյա հատուկ դասընթաց անցնելով Սիրիայի թուրք հրահանգիչների հսկողության ներքո», - հայտնել է «Կոմերսանտի» աղբյուրը:
Ըստ այդմ, մինչ Լեռնային Ղարաբաղում զինադադարի մասին հայտարարությունը, սիրիացի վարձկանների մեկ այլ՝ 1500-հոգանոց ջոկատ էլ շարունակում էր ակտիվորեն կազմավորվել Ադրբեջան գործուղվելու համար: «Այս ջոկատը կազմավորվել է և ցանկացած պահի կարող է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան», - պնդում է աղբյուրը:
Խոսքը «Ֆայլակ աշ-Շամ», «Սուլթան Մուրադ բրիգադ», «Ֆիրկաթ Համզա» եւ «Ֆիրքաթ Սուլեյման շահ» խմբավորումների վարձկանների մասին է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից