ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ես վաղուց գիտեի, թե ում հետ գործ ունենք. Լապշինը՝ ադրբեջանցիների կողմից գերեվարված խաղաղ բնակիչների սպանության մասին 10/16/2020 12:49 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Այս օրերին, երբ ամբողջ աշխարհը ցնցված է ադրբեջանական զինծառայողների կողմից Հադրութի շրջակայքում խաղաղ բնակիչների դաժան գնդակահարությամբ, ինձ մնում է ասել միայն մի բան՝ ես վաղուց գիտեի, թե ում հետ գործ ունենք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսանդր Լապշինը։
«Այս օրերին, երբ ամբողջ աշխարհն է ցնցված ադրբեջանական զինծառայողների կողմից Հադրութի շրջակայքում խաղաղ բնակիչների դաժան գնդակահարությամբ, ինձ մնում է ասել միայն մի բան՝ ես վաղուց գիտեի, թե ում հետ գործ ունենք։ Սա այն դեպքն է, երբ ոչ մի բացատրություն չկա, թե իբրև գնդակահարողները ոչ թե ադրբեջանցի զինծառայողներն են, այլ՝ սիրիական ջիհադիստները, որոնք եկել են՝ օգնելու Իլհամ Ալիևի իշխանությունը փրկելուն։ Ոչ, դա մաքուր ադրբեջանական ելույթ է, ինչպես ասում են ինձ ծանոթ ադրբեջանցի ընդդիմադիրները։ Բացի դա՝ ես նաև հարցրի, թե աջ կողմում բետոնե բլոկի վրա գրված «Ադրբեջան» բառի կողքի գրությունն ինչ է նշանակում, ինչին ի պատասխան նրանք ասացին, որ ամենայն հավանականությամբ մարդասպանները գրել են իրենց գումարտակի կամ ստորաբաժանման անվանումը։
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ԶԼՄ-ները և իրենց բոլոր բլոգերները ուրախությամբ հայտնել են, որ հայերին գերի են վերցրել՝ կտրելով սկզբնական տեսանյութից հենց գնդակահարության հատվածը։ Բայց , հենց իրենք են սկսել տարածել տեսաձայնագրության ամբողջական տարբերակը՝ գնդակահարության հետ միասին և ցնծում էին, թե ինչ հզոր են իրենք՝ գնդակահարել են երկու խաղաղ բնակչի, այդ թվում՝ ծերունու։ Արդյունքում՝ տեսաձայնագրությունը հայտնվել է Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դրանից հետո Ադրբեջանի ԶԼՄ-ները վախեցել են և հեռացրել ձերբակալության վերաբերյալ սյուժեները՝ հայտարարելով, որ դա կեղծ է և առաջին անգամ են տեսնում, բայց «Գուգլը» ամեն ինչ հիշում է։
Ամեն ինչ տեղի է ունենում այնպես, ինչպես 2017թ սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Բաքվի բանտում ինձ վրա հարձակման պատմության մեջ։ Նախ՝ չորսով հարձակվեցին, ծեծեցին և խեղդեցին։ Հետո, վախենալով, որ կմեռնեմ (հնարավոր է՝ նպատակը եղել է ոչ թե սպանելը, այլ՝ վախեցնելը և վիրավորելը), իրենք կախվելու իմիտացիա ստեղծեցին՝ վզիս վրա գոտի փաթաթելով և կախելով ինձ մեկուսարանում։ Բայց Լապշինը, կարծես թե, չի ցանկացել մահանալ, իսկ ժամանակը գնում էր, ամենայն հավանականությամբ բանտի անվտանգության աշխատակիցները հասել են և խառնաշփոթ է սկսվել։ Նրանք որոշեցին, որ անհրաժեշտ է փրկել, ոչ թե՝ սպանել։ Մեկ-երկու ժամից բոլոր ԶԼՄ-ները հայտարարեցին, որ Լապշինը կախվել է, բայց բանտի հերոսական ծառայողները փրկել են ինձ։ Դրանից հետո, լրջորեն վախենալով, նախագահ Ալիևը ինձ ներում է շնորհել՝ առանց իմ կողմից ներման համար դիմում ներկայացնելու և չորրորդ օրը հենց Բաքվի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքից ուղարկեցին Իսրայել։
Մարդասպանները մի բան հաշվի չեն առել։ Անկախ նրանից, թե ինչպես է Իսրայելը զենք վաճառում Ալիևի ռեժիմին, կա արտասահմանյան բանտարկության վայրերից ժամանած անձանց ընդունելու ստանդարտ ընթացակարգ, որը կոչվում է բժշկական զննում։ Հենց Թել Ավիվի ինքնաթիռից ինձ տեղափոխեցին հիվանդանոց և ենթարկեցին ամբողջական ստուգման՝ արձանագրելով բազմաթիվ կոտրվածքներ, վնասվածքներ, հեմատոմաներ և այս մասին զեկուցագիր տրվեց։ Բացի դա, նմանատիպ ստուգումներ են իրականացվել փորձագետների կողմից Ռուսաստանում և Նիդերլանդներում, որոնք ևս իրենց եզրակացութունն են ներկայացրել,ինչի հիման վրա իմ փաստաբանները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել՝ ընդդեմ Ադրբեջանի։
Ի՞նչ եք կարծում՝ Բաքվի իշխանությունն ի՞նչ պատասխանեց. որ Իսրայելի, Ռուսաստանի, Նիդերլանդների փորձագետները ոչ կոմպետենտ են, ավելին՝ նրանք աշխատում են հայկական կողմի շահերից ելնելով և, որ ինձ վրա որևէ մեկը չի հարձակվել, չի խեղդել և, որ այդ ամենը կեղծիք է։ Բնականաբար, ՄԻԵԴ-ն այդ բացատրությունները չի ընդունել և այժմ գործը քննվում է դատարանում։
Ավելին, Եվրոպական դատարան ներկայացնել էին գոտի, որով ես իբր կախվել էի, նրանք մոռացել էին , որ նախկինում դատարանին տրամադրել էին իմ ունեցվածքի գույքագրումը բանտի խցում, որտեղ գոտի չկար: Այդ դեպքում՝ որտեղի՞ց այն: Ինչպես այն անեկդոտում՝ «Շտիրլեցը դեռ երբեք այդքան մոտ չէր եղել ձախողմանը»։
Համաձայնեք, որ պաշտոնական Բաքվի պահվածքը Հադրութի այս երկու բնակչի գնդակահարության դեպքում և իմ դեպքում լրիվ նույնն է։ Սա է նրանց գործելաոճը»,- գրել է Լապշինը։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել