ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Յուրաքանչյուր երեխա կարևո՛ր է. Երեխաների պաշտպանության ցանց 10/16/2020 22:58 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Երեխաների պաշտպանության ցանցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների դեմ ուղղված թիրախավորված հարձակումները։
Տարածված հայտարարության մեջ ասվում է.
2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց չտարբերակված ավիահարվածներ հասցնել և հրետակոծել Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) սահմանագծի ողջ երկայնքով: Ադրբեջանը հետևողականորեն և կոպտորեն խախտում է միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքները՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, բնակավայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքներ, հասարակական և արդյունաբերական օբյեկտներ, եկեղեցիներ, մշակութային կենտրոններ և հիվանդանոցներ, որտեղ բուժվում են քաղաքացիական անձինք:
Համաձայն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2020 թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության հանդեպ կատարված վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ հաշվետվության՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ նպատակային և համակարգված հարվածների հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ ապաստանելով երկրի այլ բնակավայրերի կամ Հայաստանի Հանրապետության ավելի անվտանգ վայրերում: Այդ պատճառով երեխաները, կանայք, տարեցները, հաշմանդամություն ունեցող անձինք և խոցելի այլ խմբեր ապրում են ոչ միայն անվտանգության մշտական սպառնալիքներով և հոգեբանական տեռորով, այլև զրկված են այնպիսի հիմնական իրավունքներից և պայմաններից, ինչպիսիք են սնունդը, առողջապահությունը, կրթությունը և այլն:
Մարդու իրավունքների կոպիտ խախտումը սրվում է՝ COVID-19 համավարակի իրավիճակով պայմանավորված: Հոկտեմբեր ամսվա ընթացքում վիրուսի տարածումը կտրուկ աճել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում: Զանգվածային հարձակումների արդյունքում վիրավորված անձանց և COVID-19 ունեցող քաղաքացիական բնակչության օրեցօր աճով գերբեռնված առողջապահական համակարգը բախվում է ոչ միայն ֆիզիկական և մտավոր առողջության առավելագույն հասանելի ստանդարտից օգտվելու իրենց հիմնարար իրավունքի իրացման անհնարինությանը, այլև նույնիսկ տարրական առողջապահության ապահովմանը:
Ազդեցություն էլ ավելի կործանարար է բնակչության առավել խոցելի խմբերի համար՝ ներառյալ երեխաների, կանանց, հղիների և ծերերի:
Մարդու իրավունքների համընդհանրության սկզբունքը և Կայուն զարգացման նպատակներում «ոչ մեկին չանտեսելու» գաղափարները պահանջում են, որ մարդու հիմնարար իրավունքները պաշտպանվեն անվերապահորեն բոլորի համար, ամենուր՝ անկախ այն տարածքի իրավական կարգավիճակից, որտեղ մարդիկ ապրում են: Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան պահանջում է, որ երեխաների իրավունքներն ապահովվեն և պաշտպանվեն յուրաքանչյուր երեխայի համար` առանց որևէ խտրականության, անկախ երեխայի ռասայից, գույնից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ տեսակետից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագման, ունեցվածքից, հաշմանդամությունից, ծագման կամ այլ կարգավիճակից:
ԵԽԽՎ 2204 (2018) բանաձևում պատերազմներից կամ զինված բախումներից տուժած երեխաների մասին խոսելիս ԵԽ Խորհրդարանական վեհաժողովը մասնավորապես նշել է «այսպես կոչված «չլուծված» կամ «սառեցված» հակամարտությունների» եվրոպական տարածքներում ապրող երեխաներին՝ որպես կյանքին սպառնացող բռնության զոհեր կամ այդպիսի բռնության ականատեսներ: Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին «միջամտել… վերջ տալ շարունակական հակամարտություններին՝ հակամարտության կողմերին և նրանց գործընկերներին հիշեցնելով իրենց միջազգային պարտավորությունների մասին ..., այդպիսով խուսափելով խաղաղ բնակչության շրջանում հետագա անմեղ զոհերից, ներառյալ երեխաները»։
Երեխաների պաշտպանության ցանցը խստորեն դատապարտում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների դեմ ուղղված թիրախավորված հարձակումները, որոնք հանգեցրել են երեխաների իրավունքների լուրջ խախտումների և միջազգային իրավունքի հիմնարար պահանջների բացարձակ անտեսման:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և հատկապես երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված կազմակերպությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն պատշաճ իրավական գնահատական տալու համար ` ադրբեջանական զինված ուժերի չտարբերակված և հաճախ թիրախավորված հարձակումներին քաղաքացիական անձանց և մասնավորապես երեխաների դեմ և ձեռնարկեն բոլոր քայլերը՝ դրանց զարգացումը բացառելու համար՝ անկախ երկրի իրավական կարգավիճակից:
Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին անհապաղ գործի դնել չճանաչված / վիճելի տարածքներում բնակվող մարդկանց և երեխաների հիմնարար իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև այդ տարածքներում բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու միջազգայնորեն ընդունված ընթացակարգերը:
Յուրաքանչյուր երեխա կարևո՛ր է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ