Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   08:15 Եվս մեկը հայտնվեց Փաշինյանի սեւ ցուցակում․ «Հրապարակ» 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Հադրութում երկու հայ ռազմագերու սպանության համար բոլոր հիմքերը կան միջպետական գանգատ ներկայացնելու համար. Սահակյան 10/16/2020   21:05  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Ռազմագերիներին դիտավորությամբ սպանելը, գնդակահարելը կամ կուլտային սպանությունները դիտարկվում են որպես պատերազմական հանցագործություններ և այս հիմքով միջազգային կառույցները կարող են բարձրացնել թե՛ անհատների քրեական պատասխանատվության հարցը, թե պետության։ Ադրբեջանը խախտում է նաև միջազգային սովորույթային իրավունքի նորմերը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվել է հայ գերիներին գնդակահարելու մասին տեսանյութ։ Արցախի իրավապահների կողմից կատարված քննությամբ պարզվել է, որ փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում։ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ, եթե անձինք գերի են վերցվում և հանձնվում կամ վիրավոր լինելու հիմքով մարտի դաշտում ընկած մարտիկներ են, որոնք չեն սպառնում մյուս կողմին և չեն շարունակում մարտական գործողություններին, ստանում են ռազմագերու կարգավիճակ, իսկ ռազմագերիների հետ վարվելակերպի միջազգային փաստաթղթեր կան, որոնք պայմանագրային բնույթից զատ նաև ունեն սովորույթային իրավունքի նշանակություն և պարտադիր են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի։

Սիրանուշ Սահակյանը կարևորեց ոչ միայն գնդակահարության մեջ ներգրավված զինծառայողների, այլև՝ պետության պատասխանատվության հարցը, ընդ որում՝ քրեական պատասխանատվության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ ոչ միայն կատարող զինծառայողներին, այլև՝ հրամանատարական կազմին, ովքեր կամ հրամաններ են տվել, կամ առնվազն պարտավոր էին տեղեկացված լինել այդ հանցագործությունների մասին և չեն կանխել։ Բացի դա՝ կա նաև հարցի մարդու իրավունքների ասպեկտը, մասնավորապես, ռազմագերիների կյանքը ևս պաշտպանվում է և դրանով Ադրբեջանը խախտել է ռազմագերիների կյանքի իրավունքը, ինչն ինքնուրույն Ադրբեջանի պատասխանատվության խնդիրներ կարող է առաջ բերել ՄԻԵԴ-ում։ Այս առումով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հաստատել է, որ նյութեր են նախապատրաստվում և առաջիկայում միջպետական գանգատն առնչվելու է նաև ռազմագերիների կյանքի իրավունքների պաշտպանությանը։

Իսկ թե արդյոք գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումն ուղղված էր ներքին լսարանին՝ հայատյացության հիմքով նման գործողությունները խրախուսելու, թե հայկական կողմի մոտ խուճապ առաջացնելու համար՝ Սահակյանը նշեց, որ երկու նպատակն էլ ունի։

«Մեկը իրենց պատկերացրած ռազմահայրենասիրական դաստիարակության մասն է կազմում, որտեղ խթանում են ատելությունը հայերի նկատմամբ և ատելության հիմքով գազանությունները, իրենց համոզմամբ պատերազմական դրության մեջ դա կարևոր նախադրյալ է՝ առավելություններ ստանալու համար։ Երկրորդը՝ այո, ունի իր մեջ նաև ահաբեկման տարրը, որ հայ ընթերցողները, տեղեկանալով այդ փաստերի մասին, խուճապի կմատնվեն և ադրբեջանական կողմը հոգեբանական առավելություն կստանա հայերի նկատմամբ »,- նշեց Սահակյանը։

Բացի դա՝ կարող ենք արձանագրել, որ բոլոր դրվագներում առկա է ատելության հողի վրա հանցագործությունների և տառապանքներ՝ զոհերին կամ ընտանիքներին պատճառելու մաս կա, որն էլ պաշտպանված է անմարդկային նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումից զերծ մնալու իրավունքի ներքո։

Նշենք, որ իրավաբան-իրավապաշտպանական խմբի կողմից գերեվարված հայ երկու զինծառայողների՝ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացրել։ Սիրանուշ Սահակյանը, ով ներգրավված է գործընթացում, նշեց, որ, այս պահին խնդրանք է ներկայացվել՝ անհապաղ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին՝ ապահովել անվտանգությունը, ֆիզիկական անձեռնմխելիությունը, բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը, որովհետև որոշ դեպքերում վիրավոր են լինում, ինչպես նաև՝ ՄԻԵԴ-ին խնդրել են նպաստել զինադադարի համաձայնագրով հումանիտար նպատակով ձեռքբերված ռազմագերիների և դիակների փոխանակման գործընթացի կազմակերպմանը, ուստի՝ անհապաղ միջամտել և նպաստել, որ հումանիտար միջոցառումը տեղի ունենա։ Սահակյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը գործը կոմունիկացրել է, որոշակի տեղեկություն է պահանջել Ադրբեջանի կառավարությունից և առաջիկայում կտեսնենք, թե ի՞նչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը։

Ինչ վերաբերում այլ ռազմագերիներին, Սահակյանը նշեց, որ, ամենայն հավանակությամբ կան նաև այլ գերիներ, սակայն ինդենտիֆիկացիայի տեսանկյունից որոշակի խնդիրներ կան, երբ նոր տեղեկություն է ստացվում և նույնականացվում է անձը, ձեռք է բերվում ապացույց, որ այս պահին գտնվում է ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո, այդ անձանց առնչությամբ գանգատները ևս անմիջապես ներկայացվում են ՄԻԵԴ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:20 15/10/2020  |  Քրեական խրոնիկոնՄեկ տարեց և մեկ երիտասարդի դաժան սպանությունը կատարվել է դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում` Արթուր Մկրտչյան փողոցում. Հարուցվել է քրգործ
21:14 15/10/2020ՀՀ ՄԻՊ-ը ձեռք է բերել հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինուժի դաժան վերաբերմունքը փաստող տեսանյութեր և լուսանկարներ
20:14 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ենթադրաբար հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութի հարցը կբարձրացվի ՄԻԵԴ-ում
22:31 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այո՛, մեզ մոտ էլ կան գերիներ. Արծրուն Հովհաննիսյան
18:54 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորներին Կարմիր Խաչը չի այցելել. Նրանց մասին տեղեկությունները կհաստատեն, եթե այցելություն տեղի ունենա
17:26 07/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հայաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պետք է բարձրացնի Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ Միջազգային քրեական դատարանում քննության նախաձեռնումը
15:52 27/08/2020  |  ԼՐԱՀՈՍԳուրգեն Ալավերդյանի կյանքի իրավունքը պոտենցիալ վտանգի տակ է. Սիրանուշ Սահակյան
15:37 26/08/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանում Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել . Ռազմինֆո
22:29 23/08/2020  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄոլորված սպան ներկայացվում է որպես դիվերսանտ. ՊՆ
20:22 23/07/2020  |  ԼՐԱՀՈՍՄԻԵԴ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշումները պարտադիր են. Սիրանուշ Սահակյան

Արխիվ

[]