ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հադրութում երկու հայ ռազմագերու սպանության համար բոլոր հիմքերը կան միջպետական գանգատ ներկայացնելու համար. Սահակյան 10/16/2020 21:05 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ռազմագերիներին դիտավորությամբ սպանելը, գնդակահարելը կամ կուլտային սպանությունները դիտարկվում են որպես պատերազմական հանցագործություններ և այս հիմքով միջազգային կառույցները կարող են բարձրացնել թե՛ անհատների քրեական պատասխանատվության հարցը, թե պետության։ Ադրբեջանը խախտում է նաև միջազգային սովորույթային իրավունքի նորմերը,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական լրատվամիջոցներով ակտիվորեն տարածվել է հայ գերիներին գնդակահարելու մասին տեսանյութ։ Արցախի իրավապահների կողմից կատարված քննությամբ պարզվել է, որ փաստացի գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակիչ, 1947թ. ծնված Բ.Հ.-ի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակիչ, 1995թ. ծնված Յ. Ա.-ի սպանությունը, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտմամբ, կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում։ ԱՀ գլխավոր դատախազության կողմից ԱՀ քրեական օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սիրանուշ Սահակյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ, եթե անձինք գերի են վերցվում և հանձնվում կամ վիրավոր լինելու հիմքով մարտի դաշտում ընկած մարտիկներ են, որոնք չեն սպառնում մյուս կողմին և չեն շարունակում մարտական գործողություններին, ստանում են ռազմագերու կարգավիճակ, իսկ ռազմագերիների հետ վարվելակերպի միջազգային փաստաթղթեր կան, որոնք պայմանագրային բնույթից զատ նաև ունեն սովորույթային իրավունքի նշանակություն և պարտադիր են ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար, այդ թվում՝ Ադրբեջանի։
Սիրանուշ Սահակյանը կարևորեց ոչ միայն գնդակահարության մեջ ներգրավված զինծառայողների, այլև՝ պետության պատասխանատվության հարցը, ընդ որում՝ քրեական պատասխանատվության մասին խոսելիս պետք է նկատի ունենալ ոչ միայն կատարող զինծառայողներին, այլև՝ հրամանատարական կազմին, ովքեր կամ հրամաններ են տվել, կամ առնվազն պարտավոր էին տեղեկացված լինել այդ հանցագործությունների մասին և չեն կանխել։ Բացի դա՝ կա նաև հարցի մարդու իրավունքների ասպեկտը, մասնավորապես, ռազմագերիների կյանքը ևս պաշտպանվում է և դրանով Ադրբեջանը խախտել է ռազմագերիների կյանքի իրավունքը, ինչն ինքնուրույն Ադրբեջանի պատասխանատվության խնդիրներ կարող է առաջ բերել ՄԻԵԴ-ում։ Այս առումով ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հաստատել է, որ նյութեր են նախապատրաստվում և առաջիկայում միջպետական գանգատն առնչվելու է նաև ռազմագերիների կյանքի իրավունքների պաշտպանությանը։
Իսկ թե արդյոք գնդակահարության մասին վկայող տեսանյութի տարածումն ուղղված էր ներքին լսարանին՝ հայատյացության հիմքով նման գործողությունները խրախուսելու, թե հայկական կողմի մոտ խուճապ առաջացնելու համար՝ Սահակյանը նշեց, որ երկու նպատակն էլ ունի։
«Մեկը իրենց պատկերացրած ռազմահայրենասիրական դաստիարակության մասն է կազմում, որտեղ խթանում են ատելությունը հայերի նկատմամբ և ատելության հիմքով գազանությունները, իրենց համոզմամբ պատերազմական դրության մեջ դա կարևոր նախադրյալ է՝ առավելություններ ստանալու համար։ Երկրորդը՝ այո, ունի իր մեջ նաև ահաբեկման տարրը, որ հայ ընթերցողները, տեղեկանալով այդ փաստերի մասին, խուճապի կմատնվեն և ադրբեջանական կողմը հոգեբանական առավելություն կստանա հայերի նկատմամբ »,- նշեց Սահակյանը։
Բացի դա՝ կարող ենք արձանագրել, որ բոլոր դրվագներում առկա է ատելության հողի վրա հանցագործությունների և տառապանքներ՝ զոհերին կամ ընտանիքներին պատճառելու մաս կա, որն էլ պաշտպանված է անմարդկային նվաստացուցիչ վերաբերմունքից և խոշտանգումից զերծ մնալու իրավունքի ներքո։
Նշենք, որ իրավաբան-իրավապաշտպանական խմբի կողմից գերեվարված հայ երկու զինծառայողների՝ Արեգ Սարգսյանի և Նարեկ Ամիրջանյանի վերաբերյալ ՄԻԵԴ դիմում է ներկայացրել։ Սիրանուշ Սահակյանը, ով ներգրավված է գործընթացում, նշեց, որ, այս պահին խնդրանք է ներկայացվել՝ անհապաղ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին՝ ապահովել անվտանգությունը, ֆիզիկական անձեռնմխելիությունը, բժշկական օգնություն ստանալու հնարավորությունը, որովհետև որոշ դեպքերում վիրավոր են լինում, ինչպես նաև՝ ՄԻԵԴ-ին խնդրել են նպաստել զինադադարի համաձայնագրով հումանիտար նպատակով ձեռքբերված ռազմագերիների և դիակների փոխանակման գործընթացի կազմակերպմանը, ուստի՝ անհապաղ միջամտել և նպաստել, որ հումանիտար միջոցառումը տեղի ունենա։ Սահակյանի փոխանցմամբ՝ ՄԻԵԴ-ը գործը կոմունիկացրել է, որոշակի տեղեկություն է պահանջել Ադրբեջանի կառավարությունից և առաջիկայում կտեսնենք, թե ի՞նչ որոշում կկայացնի ՄԻԵԴ-ը։
Ինչ վերաբերում այլ ռազմագերիներին, Սահակյանը նշեց, որ, ամենայն հավանակությամբ կան նաև այլ գերիներ, սակայն ինդենտիֆիկացիայի տեսանկյունից որոշակի խնդիրներ կան, երբ նոր տեղեկություն է ստացվում և նույնականացվում է անձը, ձեռք է բերվում ապացույց, որ այս պահին գտնվում է ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո, այդ անձանց առնչությամբ գանգատները ևս անմիջապես ներկայացվում են ՄԻԵԴ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը խախտել է հրադադարը:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը