ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խնդիրը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն է, այլ՝ ճիշտ ժամանակին ճանաչելն է. քաղաքագետ 10/16/2020 18:18 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Խնդիրը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն է, այլ՝ ճիշտ ժամանակին և ճիշտ փուլում ճանաչելն է, - «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով արդեն 20 օր է, ինչ պատերազմ է ընթանում։ Մինչ մարտի դաշտում իրադարձությունները նոր թափ են հավաքում, աշխարհասփյուռ հայությունը ակցիաներ է իրականացնում՝ Ադրբեջանի ագրեսիայի վրա աչք փակող միջազգային հանրության ուշադրությունը Արցախի անկախության ճանաչման հարցի վրա կենտրոնացնելու համար։
Տարբեր երկրների կողմից հնչում են ռազմական գործողությունները դատապարտող հայտարարություններ։ Այդ թվում՝ Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան, իսկ Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև է ընդունել նաև Բելգիայի Ֆլամանական խորհրդարանը։ Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Արցախի և Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն են տարածել, իսկ Ավստրիան ընդունել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձև։
Չնայած հայտարարություններին՝ սահմանագծի երկայնքով ռազմական գործողությունները շարունակվում են։ Ինչ կտան այս հայտարարությունները խնդրի կարգավորմանը հարցին ի պատասխան քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ այժմ ընթացող պատերազմական գործողություններից կախված է Արցախի լինել-չլինելու հարցը և, եթե ադրբեջանցիներն Արցախի հարցը լուծեն, ապա այդ ամենը որևէ նշանակություն չի ունենա, իսկ, եթե կարողանում ենք պահել դա, սկսվում է երկարատև բանակցային գործընթաց, ապա, բնականաբար այդ հայտարարություններն ընդհանուր ֆոն են ստեղծում։
Ըստ քաղաքագետի՝ եթե Հայաստանը ճիշտ քաղաքականություն վարի, կարողանան ճիշտ գործընկերների հետ խոսել, ճիշտ քայլեր ձեռնարկել, ապա այդ ամենը, բնականաբար, կարող է հանգեցնել նրան, որ որոշ երկրներ սկսեն ճանաչել և ճանաչված կլինի ոչ թե ինքնորոշման իրավունքը՝ որպես այդպիսին, այլ այն, որ Արցախի հայերը սկզբունքորեն չեն կարող Ադրբեջանի տիրապետության տակ լինել, որովհետև այդտեղ գոյության խնդիր կա։ Ստացվում է՝ կդրվի գոյության իրավունքը, ոչ թե՝ ինքնորոշման խնդիրը, որը չի վերաբերում ոչ Կատալոնիային, ոչ Շոտլանդիային։ Դանիելյանը գտնում է, որ իրադարձությունները պետք է արագ կատարվեն և զինադադարից հետո միանգամից ճանաչել Արցախի հարցը, իսկ միջազգային ասպարեզում դնել գոյապահպանության հարցը, դրանից հետո խոսել ինչ-որ զիջումների համար։
«Պետք է բանակցություններ սկսվեն, Ադրբեջանը կդնի տարածքների վերադարձման հարցը, նման դիրքորոշում ունեն գրեթե բոլոր երկրները (խոսքը յոթ շրջաններից որոշակի տարածքների մասին է) և, քանի որ զուգահեռաբար դրվելու է նաև կարգավիճակի, ապագայի հարցը, միանգամից ճանաչել կարգավիճակը և փաստի առաջ կանգնեցնել նրանց։ Իրենք պատերազմով մեզ փաստի առաջ են կանգնեցնում, մենք էլ՝ ճանաչմամբ փաստի առաջ կկանգնեցնենք և դա արդեն սեղանի քննարկման խնդիր կլինի՝ զինադադարի պայմաններում։ Այդտեղ շատ մեծ դեր կունենա, թե քանի երկիր կճանաչի կամ չի ճանաչի։ Խնդիրը ոչ թե Արցախի անկախության ճանաչումն է, այլ՝ ճիշտ ժամանակին ճանաչելն է»,- եզրափակեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։ Հայաստանում եւ Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Թեև հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ից հումանիտար հրադադար հայտարարելու մասին Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ձեռք բերած պայմանավորվածությանը, Ադրբեջանը շարունակում է խախտել այն՝ թույլ չտալով անգամ դիակները հանել ռազմական գործողությունների տարածքից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ