Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է Կովկասում. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը The Critic-ին տված հարցազրույցում 10/16/2020   12:43  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բրիտանական The Critic պարբերականին:

Հարցազրույցի նախաբանում լրագրող Կապիլ Կոմիրեդին համառոտ ներկայացրել է Լեռնային Ղարաբաղը և իրավիճակը.

Լեռնային Ղարաբաղը լի է աշխարհի ամենահին քրիստոնյա պետության խորհրդանիշներով: Հակառակ պատմությանն ու ժողովրդագրությանը՝ խորհրդային վարչակարգն այս տարածքը նվիրեց ադրբեջանցիներին: Այս որոշումը, սակայն, որևէ կերպ չկարողացավ ջնջել հասարակ մարդկանց կապվածությունն ու նվիրվածությունը: Խորհրդային Միության փլուզման ժամանակ տեղի հայերը, օգտվելով առիթից, հանրաքվե անցկացրեցին և մեծամասնությամբ որոշեցին դուրս գալ Ադրբեջանի կազմից ու հռչակել անկախություն: Ոչ ոք չճանաչեց դրա արդյունքները: Եվ երբ ի վերջո ԽՍՀՄ-ը փլուզվեց, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրավունքը Խորհրդային Ադրբեջանից անցավ Բաքվի դրա իրավահաջորդ պետությանը:

Սակայն այն, ինչ այսօր տեղի է ունենում, սովորական բան չէ: Այս անգամ պատերազմը տարբերվում է: Գործողությունների բռնկման հաջորդ օրն ինձ հետ զրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս երկիրն առերեսվել է «գոյության ճգնաժամի» հետ: Հաջորդած շաբաթների ընթացքում հազարավոր կյանքեր ոչնչացվեցին երկու կողմերում: Սահմանամերձ շրջաններում պատերազմների ավերակներ են: Թուրքիան, որը մեկ դար առաջ ցեղասպանական գործողություն իրականացրեց հայերի դեմ՝ կոտորելով 1.5 մլն հայ, այս պատերազմի լիարժեք մասնակիցն է: Անկարան ոչ միայն ռազմական ու նյութական աջակցություն է տրամադրում Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, այլև Սիրիայից մոջահեդների է տեղափոխել կովկասյան առաջնագիծ:

Կովկասում տեղի ունեցող դեպքերը կարող են հեռու թվալ, սակայն դա այդպես չէ: Այս հակամարտությունը ներուժ ունի աճելու և ներքաշելու մյուսներին: Մենք կարող ենք դրա հետևանքները կրել՝ նախքան այս ամենի մասին հասկանալը: Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ ժամանակավոր հրադադար հայտարարվեց, որպեսզի հնարավոր լիներ Կարմիր խաչի հետ մարտի դաշտից հավաքել ու փոխանակել հարյուրավոր դիակներ: Սակայն հրադադարի հայտարարումից րոպեներ անց այն խախտվեց:

Երեքշաբթի ես զրուցեցի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Սարգսյանը հատկապես հայտնեց Իսրայելի հետ կապված իր հիասթափությունը, որը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին: Նախագահը, ով, որպես երիտասարդ խորհրդային տեսական ֆիզիկոս, Սթիվեն Հոքինգի հետ իր ավարտական աշխատանքն է արել Քեմբրիջի համալսարանում, նախքան որպես Լոնդոնում ՀՀ դեսպան 1990-ականներին և 2000-ականներին Միացյալ Թագավորություն գալը, թեպետ սիրով է խոսում Բրիտանիայի մասին, սակայն հորդորում է նրա կառավարությանն ու ժողովրդին՝ անհապաղ ուշադրություն դարձնել, թե ինչ է տեղի ունենում Կովկասում: «Եթե Թուրքիան գրավի ողջ տարածաշրջանը, ապա Աստված օգնական բոլորիս»,- նախազգուշացնում է նա:

Հարցազրույցը մասնակի կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

Կապիլ Կոմիրեդի-Շաբաթ օրը Ռուսաստանի միջնորդությամբ հաստատվել էր ժամանակավոր հրադադար, որը, սակայն, րոպեների ընթացքում խախտվեց: Ո՞վ էր հրադադարը խախտել:

- Փաստացիորեն՝ ադրբեջանական կողմը: Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ ժամը 12-ից, սակայն դրանից անմիջապես հետո հրետակոծության ենթարկվեց Ստեփանակերտի քաղաքացիական բնակչությունը: Սա է փաստը: Եվ եթե ուզում եք հասկանալ, թե ինչու նրանք հրետակոծեցին, ապա ասեմ, որ դա տրամաբանական էր, քանի որ հայկական կողմը չէ, որ սկսել էր այս պատերազմը: Հայկական կողմը կռվում է իր տան համար: Հայերի համար հաղթանակը նշանակում է պաշտպանել տունը, երեխաներին, թոռներին, պապերին, ժառանգությունը, կյանքը, որ այստեղ ապրել ես հազարավոր տարիներ, նշանակում է պաշտպանել քո հավատքը: Սա է պատճառը, որ Ղարաբաղում ռազմական կառույցները գտնվում են գյուղերից և քաղաքներից հեռու, քանի որ դրանց առկայությունը կարող է սպառնալ քաղաքացիական բնակչության անվտանգությանը:

Հայերը չեն սկսել պատերազմը: Ադրբեջանն է սկսել` նպատակ ունենալով, ինչպես իրենք են ասում, «ազատագրել» Լեռնային Ղարաբաղը հայերից, ովքեր բնակչության բացարձակ մեծամասնություն են այստեղ:

Կապիլ Կոմիրեդի- Ադրբեջանի Գյանջա քաղաքը հրթիռակոծվել է: Գյանջան դուրս է վիճարկելի տարածքից: Ի՞նչ հնարավոր արդարացում կարող է լինել քաղաքին հարվածելու համար:

- Որպես Հանրապետության նախագահ, ես կարող եմ խոսել Հայաստանի կառավարության անունից՝ հենվելով այն տեղեկության վրա, որն ինձ է տրամադրել Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև նախօրեին իր հարցազրույցում արտաքին գործերի նախարարը, հստակորեն հայտարարել են, որ Հայաստանը չի հարվածել Գյանջային: Ուստի, կարծում եմ՝ եթե կա հարց, ապա այն պետք է ուղղել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին:

Բայց եկեք հարցին նայենք համատեքստում: Իսկ ինչպե՞ս էր ադրբեջանական կողմն ակնկալում կռվել պատերազմում. պատերազմի առաջին իսկ օրվանից՝ սեպտեմբերի 27-ին, նրանք սկսեցին հարվածել Ստեփանակերտին: Եթե այսօր նայեք Ստեփանակերտին, այն նման է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքի՝ ամբողջությամբ ավերված է: Ոչ թե մեկ կամ երկու կառույց, այլ՝ քաղաքի կեսը չկա: Ինչպե՞ս ես ուզում սկսել պատերազմ, խախտել բոլոր կանոնները, հրետակոծել քաղաքացիական բնակչությանն ամենուր և հետո զարմանալ, որ ինչ-որ մեկը հրետակոծել է քեզ:

Ես չունեմ տեղեկություն, որ պաշտպանության բանակը նման բան է արել, ես պարզապես վերլուծում եմ զայրույթը: Երբ այստեղ հրետակոծության հազարավոր դեպքեր են եղել, և միայն մեկը՝ այնտեղ, արդյո՞ք կարելի է հավասարություն դնել:

Կապիլ Կոմիրեդի - Եթե Դուք ենթադրում եք, որ սա կարող էր լինել պատասխան հրետակոծություն ադրբեջանցիների կողմից հայ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու համար, արդյո՞ք դա չի նշանակի, որ ինքնապաշտպանության բանակը...

- Ոչ, ոչ, ես այդպես չեմ կարծում: Այդ իսկ պատճառով ես ունեմ կասկածներ: Ոչինչ չես շահի մեկ կամ երկու շինություն հրետակոծելով և ավերելով: Ես ցավում եմ ցանկացած կյանքի կորստի համար՝ անկախ նրանից, թե որ կողմում, անկախ նրանից, դա կլինի երիտասարդ զինվորի, թե քաղաքացիական անձի կյանք: Դա մարդկային կյանքի կորուստ է:

Կապիլ Կոմիրեդի- Երկու հնարավորություն կա: Առաջինը, սա կարող է լինել ինչ- որ տարր, որն ընտրել է պատասխան հրետակոծությունը, որովհետև հարվածի են ենթարկվել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերը: Կամ սա կարող է լինել գործողություն կեղծ դրոշի ներքո՝ իրականացված հենց ադրբեջանցիների կողմից: Եթե սա առաջինն է...

- Դա Դուք եք ասում, ոչ ես: Ես թողնում եմ, որ ինքներդ ենթադրություններ անեք հարցի վերաբերյալ...

Կապիլ Կոմիրեդի- Սակայն առաջին մասը խիստ մտահոգիչ է, այնպես չէ՞, քանի որ դա կնշանակի, որ դուք չեք վերահսկում իրավիճակը:

- Մտահոգիչ է նաև այն, որ այսօր մենք կենտրոնացել ենք միայն մեկ հրետակոծության վրա: Հենց այս պահին, մինչ մենք խոսում ենք, նրանք հրետակոծում են Ստեփանակերտը:

Կապիլ Կոմիրեդի- Ես հասկանում եմ, ես պարզապես ուզում եմ...

- Այն, ինչ ունենք, հայտարարված հրադադարն էր, որը նրանք չեն պահպանում:

Կապիլ Կոմիրեդի- Լեռնային Ղարաբաղի ուժերը չե՞ն ենթարկվում Հայաստանին: Քանի որ եթե նրանք հրետակոծում են առանց ձեր իմացության, նրանք չե՞ն հրաժարվում ձեզ ենթարկվել:

- Դրանք ինքնապաշտպանական ուժեր են, անկախ հանրապետության բանակ: Այդ մարդիկ քվեարկել են, այս տարի ընտրություններ են անցկացրել, շատ ժողովրդավար՝ համեմատած մեր որոշ հարևանների հետ, ժողովրդավարական ճանապարհով ընտրել են խորհրդարան ու նախագահ: Նրանք ունեն իրենց սեփական բանակը և իրենք են այն կառավարում: Այլ պատմություն է, որ Հայաստանից կամավորներ կան: Նրանք բավական շատ են, և նրանց անհնար է կանգնեցնել, քանի որ նրանք նույն ազգի ներկայացուցիչներ են: Եթե Էրդողանն ասում է, թե թուրքերն էթնիկ կապեր ունեն ադրբեջանցիների հետ, ապա այս դեպքում սա ավելին է, քան «կապ»-ը, նրանք հայեր են: Եվ նրանք միայն Հայաստանի հայերը չեն, նրանք ողջ աշխարհի հայերն են: Եվ, որպես հանրապետության նախագահ, ես գիտեմ, որ հազարավոր հայերի հերթեր են գոյացել Ռուսաստանում, Կալիֆորնիայում, Նյու Յորքում, Արգենտինայում և այլուր, ովքեր ուզում են գալ ու որպես կամավոր կռվել, քանի որ նրանց այս պատերազմը հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը: Թուրքական ներգրավվածությունն ու հռետորաբանությունը, ագրեսիվ կեցվածքը, ռեսուրսների կիրառումը՝ սկսած օդանավերից, դրոններից, ռազմական տեխնիկայից, ռազմական խորհրդատուներից, սպաներից ընդհուպ մինչև իսլամիստ ահաբեկիչներ... Թուրքիան նրանց բոլորին բերել է այստեղ, և այս ամենը հայերին հիշեցնում է 105 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները:

Կապիլ Կոմիրեդի- Որպես մի ժողովրդի նախագահ, որը սփռված է, և որին Թուրքիան մեկ դար առաջ ցանկացել էր վերացնել, ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս պետք է աշխարհը նայի այս ներկայացմանը, որտեղ Թուրքիան, ինչպես ինձ ասել է վարչապետ Փաշինյանը, համակարգում է Հայաստանի դեմ պատերազմը:

- Դուք կարող եք խնդրին նայել տարբեր տեսանկյուններից: Թույլ տվեք ներկայացնել մի քանիսը: Ադրբեջանի համար սա պատերազմ է, որտեղ նրանք ցանկանում են էթնիկ զտում իրականացնել: Նրանք ցանկանում են «ազատել» Լեռնային Ղարաբաղն այնտեղ բնակվող հայերից: Իսկ դա էթնիկ զտում է: Ահա այսպիսի պատերազմ է Ադրբեջանը ցանկանում վարել:

Ինչո՞ւ է Թուրքիան այստեղ: Նախ, Ադրբեջանին դաս տալու համար՝ ասելով, որ դուք չեք կարող հաղթել, իսկ մենք կարող ենք օգնել ձեզ այդ հարցում, ասել՝ դուք մեր էթնիկ եղբայրներն եք, սակայն չեք կարող դա անել, մեր կարիքն ունեք այսօր, մեր կարիքն եք ունենալու վաղը և ընդմիշտ: Երկրորդը, դաս տալու հայերին՝ ասելով՝ եթե հույս ունեք կամ ակնկալում եք, որ մենք ճանաչելու ենք ցեղասպանությունը, ապա մոռացեք դրա մասին, մենք այստեղ ենք և շարունակելու ենք այն, ինչ սկսել ենք հարյուր տարի առաջ, մոռացեք առաջին ցեղասպանությունը ճանաչելու մասին:

Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, ապա, եթե անկեղծ, նրանց համար միևնույնն են միջազգային հանրությունն ու նրա կարծիքները: Այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և անգամ ԱՄՆ Սենատը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կտրականապես հրաժարվում է ճանաչել այն:

Իսկ ի՞նչ է սա ողջ աշխարհի հայերի համար: Սա հիշեցումն է ցեղասպանության, և հայերը երբեք թույլ չեն տա, որ այն կրկնվի: Ի՞նչ է սա Հայաստանի հայերի համար: Ղարաբաղը մշտապես Հայաստանի մաս է կազմել: Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը շատ պարզ պատճառով: Մենք կարող էինք հեշտությամբ ճանաչել Լեռնային Ղարաբաղը 1994 թվականին: Առաջին պատերազմից հետո՝ 1994 թվականին, երբ հայերը հաղթանակ տարան, մենք ազատ էինք ճանաչելու հարցում, և ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չէին կարող դրա դեմ հանդես գալ: Բայց քանի որ Մինսկի գործընթացը սկսեց խաղաղության շուրջ բանակցությունները, հայկական կողմը որոշեց միակողմանիորեն չճանաչել՝ բանակցությունների հնարավորություն տալով, հանուն խնդրի տևական լուծման: Ճանաչումը կարող էր բարդացնել այս հարցը:

Դա է եղել հայկական կողմի մոտեցումը: Սակայն, եթե Լեռնային Ղարաբաղի վրա գործադրված ճնշումը շարունակի աճել, և բանակցությունների հեռանկար չլինի, այդ դեպքում, իհարկե, Հայաստանն այլ ընտրություն չի ունենա, քան Լեռնային Ղարաբաղը ճանաչելը: Օրինակ բերեմ, թե մենք ինչեր ենք դիմագրավել: Լեռնային Ղարաբաղի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Շուշին, գտնվում է Ստեփանակերտի հարևանությամբ: Այնտեղ կան հայկական եկեղեցիներ և մեկ մզկիթ: Առաջին պատերազմից հետո հայերը վերականգնեցին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Տաճարից որոշակի հեռավորության վրա գտնվում է մզկիթը: Եվ այդ մզկիթը ևս վերականգնել են Լեռնային Ղարաբաղի հայերը: Առաջին բանը, որ ադրբեջանցիները խոցեցին Շուշիում, եկեղեցին էր: Հայերի մոտեցումն էր՝ վերականգնել մզկիթը, իսկ ադրբեջանական մոտեցումը ՝ ոչնչացնել եկեղեցին, որտեղ ապաստանում էին երեխաներ և տարեցներ: Սրանք երկու շատ տարբեր մոտեցումներ են:

Կապիլ Կոմիրեդի- Դուք ասում եք, որ թուրքերը հաշվի չեն առնում միջազգային հանրության խոսքը: Հաճախ ենք լսում «այլևս երբեք» արտահայտությունը: Նկատի ունենալով հայ ժողովրդի պատմությունը՝ արդյո՞ք միջազգային հանրությունը պետք է հաշվի նստի Թուրքիայի հետ:

-Այս հարցը երկու պատասխան ունի: Առաջին պատասխանը բխում է մեր պատմությունից՝ կապված Հայոց ցեղասպանության հետ: Եթե միջազգային հանրությունը թուրքերին թույլ տա այսօր դա կրկին իրականացնել՝ 21-րդ դարում, ավելի քան հարյուր տարի անց, որի միջակայքում եղել են նաև Հոլոքոսթը, ցեղասպանությունը Ռուանդայում, նշանակում է, որ այդ հարյուր տարիներն իզուր են եղել, և մենք դասեր չենք քաղել: Սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմից՝ Թուրքիան հետաքրքրված է նաև Ադրբեջանի բռնազավթմամբ՝ այնտեղ մնալով եղբայրության և այլնի մասին իր կարգախոսներով: Կապ չունի՝ հակամարտությունը կավարտվի՞, թե ոչ, նրանք կմնան այնտեղ՝ հսկայական ազդեցություն գործադրելով Ադրբեջանի վրա: Նրանք կորոշեն Ադրբեջանի ապագան, կվերահսկեն էներգետիկ աղբյուրները Կասպից ծովից մինչև Եվրոպա: Երբ նրանք հայտնվեն Ադրբեջանում, կդադարեն լինել սպառող և կվերահսկեն խողովակաշարերը: Բոլոր նրանք, որոնք գտնվում են Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայի և մինչև Եվրոպա ձգվող երկրները, պատանդ կդառնան, երբ Թուրքիան իրական վերահսկողություն ունենա Կասպից ծովի էներգետիկ աղբյուրների վրա:

Կապիլ Կոմիրեդի- Թուրքիան զսպվածություն չի ցուցաբերել Ադրբեջանին աջակցելու հարցում: Հայտարարել է, որ «երկու պետություն ենք, մեկ ազգ»: Մյուս կողմից, Ռուսաստանն, այնուամենայնիվ, որոշ չափով զուսպ է ձեզ ուղղված աջակցության հարցում՝ չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ է: Դուք հիասթափվա՞ծ եք Մոսկվայի՝ նման արձագանքից:

-Ես հիասթափված եմ մի շարք գործոններից: Հիասթափված եմ, որ ՆԱՏՕ-ն թույլ է տալիս իր անդամ երկրին ներգրավվել երրորդ կողմի հակամարտության մեջ, որի հետ Թուրքիան ընդհանրապես կապ չունի: ՆԱՏՕ-ի անդամն օգտագործում է ՆԱՏՕ-ի ամենաժամանակակից զենքերը՝ F-16-ներ, ԱԹՍ-ներ և ներգրավում զինվորների, առանց մանդատի: Ես հիասթափված եմ նաև, որ Եվրամիության կողմից բավարար ճնշում չկա: Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ-ի կողմից մեծ ճնշում չկա, թեև կարող եմ հասկանալ պատճառը: Ամերիկան զբաղված է նախագահական ընտրություններով: Նաև հիասթափված եմ մասնավորապես Իսրայելից, որովհետև նա շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին: Հիասթափված եմ, քանի որ շատ հրեա ընկերներ ունեմ և բարեկամական հարաբերություններ՝ հրեա համայքների հետ: Գիտեմ՝ իսրայելցիների մեծամասնությունը ցանկանում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի: Սակայն գործող կառավարությունը հրաժարվում է դա անել: Փաստացի, այդ երկրի կառավարությունը, ինչպես իրենք են ասում, «պաշտպանական» զենքեր է վաճառում մի երկրի, որը դրանք օգտագործում է հայ ժողովրդի դեմ հարձակվելու նպատակով: Նրանք պետք է դադարեցնեին մատակարարումները, երբ պատերազմը սկսվեց: Նրանք դա չարեցին: Այս հարցում ես միակը չեմ, որ հիասթափված է: Իմ հրեա ընկերները՝ Իսրայելից մինչև Նյու Յորք, մինչև Մոսկվա, նույնպես մեծապես դժգոհ են այդ ամենից:

Անդրադառնալով Ռուսաստանին՝ կարող եմ նշել, որ Ռուսաստանը հայտնել է, որ եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա, կհարգի իր բոլոր երկկողմ և բազմակողմ պայմանագրերի դրույթները: Նա կկանգնի Հայաստանի կողքին, եթե հարձակում լինի Հայաստանի Հանրապետության վրա:

Կապիլ Կոմիրեդի- Ձեզ բավարարու՞մ է այդ հավաստիացումը:

-Դա այն է, ինչ ասել է ռուսական կողմը: Ռուսաստանի Դաշնությունը լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանի հետ: Դա գաղտնիք չէ: Նա լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ադրբեջանի հետ: Դա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է անկեղծ միջնորդ լինել: Թուրքիան չի կարող այդ դերն ունենալ: Թուրքիան բացահայտ այն կողմից է: Ես, իհարկե, չեմ հավատում նրանց անհեթեթությանը՝ կապված «երկու պետություն, մեկ ազգ» կարգախոսի հետ: Նույն տրամաբանությամբ, Թուրքիան կարող է նույնն ասել Կենտրոնական Ասիայի պետությունների մասին: Ռուսաստանի լավ հարաբերություններն Ադրբեջանի հետ նշանակում են, որ նա կարող է հրադադարի միջնորդ լինել: Երկու կողմն էլ կարող են վստահել Ռուսաստանին:

Կցանկանայի, որ մեր բոլոր բարեկամները, այդ թվում ՝ Ռուսաստանը, ավելի շատ ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա: Բայց կցանկանայի բոլորի կողմից շատ ավելի մեծ ճնշում գործադրվեր Թուրքիայի վրա: Թուրքիան այս հակամարտությունում հիմնական բացասական գործոնն է: Այն պահին, երբ Թուրքիան դուրս բերվի այս խնդրից, վստահեցնում եմ, որ մեկ-երկու օրից պատերազմը կդադարի: Մնալով՝ Թուրքիան կվատթարացնի իրավիճակը ՝ ներգրավելով նաև ուրիշներին: Դա աղետալի կլինի: Կովկասում շատ մեծ հակամարտություն կլինի, որը կարող է շատ ավելի վատ լինել, քան նույնիսկ Սիրիայում է: Թուրքիային բացառելը խաղաղության բանալին է: Միջազգային բոլոր ճնշումները, այդ թվում ՝ Միացյալ Թագավորության կառավարության, վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից, պետք է ուղղված լինեն դեպի Թուրքիա, որպեսզի նա դուրս գա այս հակամարտությունից:

Կապիլ Կոմիրեդի- Վարչապետ Փաշինյանը ինձ հետ զրույցում հակամարտությունը բնութագրեց որպես «գոյաբանական սպառնալիք» Հայաստանի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը: Ես նրա հետ խոսել եմ անցյալ ամիս՝ ռազմական գործողությունների բռնկումից մեկ օր անց: Այս ընթացքում շատերն են մահացել: Վախենու՞մ եք, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ վտանգված է:

-Պատերազմը սրվել է: Այն աճել է իր ծավալով: Զոհերի թիվն այժմ հազարավոր է երկու կողմում: Ադրբեջանական կողմը չի հայտնում իր զոհերի մասին: Հայկական կողմում ամեն օր հեռուստատեսությամբ հայտարարվում են մահացածների անունները՝ ինչպես Լեռնային Ղարաբաղի բանակի, այնպես էլ հայ կամավորների անունները: Խնդիրն այն է, որ հումանիտար հրադադարը չի հարգվել Ադրբեջանի՛ կողմից, և մարտի դաշտում շատ մարմիններ կան: Կա նաև Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, որն օրեցօր աճում է: Եթե հայկական կողմից ինչ-որ գործողություն կամ հայտարարություն է լինում, առաջինը արձագանքողը Բաքուն չէ, Անկարան է: Նրանք այս հակամարտությունը կապում են իրենց հետ:

Նրանց կռիվը 150 հազար բնակչություն ունեցող փոքր հանրապետության հետ է, մի գեղեցիկ երկրի, որտեղ կարող եք գտնել հայկական թագավորությունների մասին վկայող մասունքներ մ.թ.ա. 1-ին դարից մինչև 4-րդ, 5-րդ դարեր, երբ այդ տարածաշրջանում ոչ Թուրքիան, ոչ էլ նրա «էթնիկ եղբայրները» ընդհանրապես գոյություն չունեին: Բայց, երբ նայում եք այս հսկայական կայսրությանը` Թուրքիային, որը կռվում է այդ փոքր հանրապետության դեմ, պարզ է դառնում, որ այդ ժողովուրդը պայքարում է իր կյանքի, պատմության, ժառանգության, երեխաների, թոռների, հավատքի համար: Ավելի լայն իմաստով նրանք կռվում են նաև Ռուսաստանի, Իրանի անվտանգության համար: Նրանք նաև անուղղակիորեն կռվում են Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Եթե Թուրքիան և նրա մոջահեդները մնան այստեղ, նրանք սպառնալիք կլինեն Կովկասի և բոլորի համար: Այս փոքր ժողովուրդը, պայքարելով իր գոյատևման համար, նաև պաշտպանում է մյուսներին:

Կապիլ Կոմիրեդի- Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վերջերս խոսեց Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից: Բրիտանիան, սակայն, սահմանափակվեց Կանադայի հետ միասին հանդես գալով մեղմ համատեղ հայտարարությամբ: Դուք Բրիտանիայում երկար տարիներ դեսպան եք եղել: Դուք մոտիկից ուսումնասիրել եք Բրիտանիան որպես դիվանագետ, ակադեմիկոս և քաղաքական գործիչ: Եվ գիտեմ, որ շարունակում եք մեծ և ջերմ հետաքրքրություն ունենալ Բրիտանիայի նկատմամբ: Ինչպե՞ս եք բացատրում այնտեղի անտարբերությունն այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում այնտեղ:

-Մեզ համար սա ազգային գոյատևման խնդիր է: Եվ քանի որ հայերն աշխարհում ամենուր են՝ Սինգապուրից մինչև Արգենտինա ու Բրազիլիա, և, իհարկե, Ամերիկա, Եվրոպա, Մանչեսթեր, ես բոլոր հայերի ու Հայաստանի ընկերների և իմ ընկերների ուշադրությունն եմ հրավիրում: Բրիտանիան, դուրս գալով Եվրամիությունից, այժմ ինքն է իր սեփական ճակատագիրը վերահսկում: Եթե Բրիտանիան որոշել է դուրս գալ ԵՄ-ից, և այդ հանրաքվեն ներկայիս կառավարությունը ընդունում է, ես խնդրում եմ նրան մտածել այն մարդկանց մասին, ովքեր, օգտվելով իրենց ժողովրդավարական ընտրությունից, հանրաքվե անցկացրեցին՝ անջատվելով Ադրբեջանից, սակայն ստացան պատերազմ, մահ և տեղահանություն: Մեծ Բրիտանիան, դառնալով Եվրամիությունից անկախ և քրտնաջան աշխատելով իր տնտեսական վերականգնման ու քաղաքական ներկայության համար, այսօր պետք է իր ձայնն ավելի լսելի դարձնի, որպես անկախ պետություն՝ ԵՄ-ի հետ միասին պետք է պաշտպանի այն մարդկանց իրավունքները, ովքեր ընտրել են իրենց ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու ճանապարհը: Այն ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, հեռու է թվում, իրականում այդպես չէ: Եթե Թուրքիան տիրի այս տարածաշրջանում, Աստված օգնական բոլորիս:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

15:49 15/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն վարձու մարդասպաններին և մոլեռանդ ջիհադիստներին մեր տարածաշրջան բերելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցն «Ալ-Ջարիդա» օրաթերթին
18:40 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռուսաստանը թերևս այն միակ երկիրն է, որ կարող է միջնորդ լինել՝ դադարեցնելու ռազմական գործողությունները շփման գծում և դրանից այն կողմ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Дождь» հեռուստաընկերությանը
12:38 14/10/2020  |  ԼՐԱՀՈՍ6 երկրում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հետ է կանչվել
17:41 13/10/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմոմալի Ռահմոնին՝ Տաջիկստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ
15:28 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վստահությունը և բարեկամությունը մի բան են, որի մասին պետք է հոգ տանես ամեն օր. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը RT հեռուստաընկերությանը
18:24 09/10/2020  |  ԼՐԱՀՈՍԱրտգործնախարարների հանդիպումը բացարձակ անհրաժեշտություն է՝ դադարեցնելու կռիվը. Շնորհակալություն Ռուսաստանի նախագահ Պուտինին՝ այն կազմակերպելու համար. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը Bloomberg-ին
12:51 09/10/2020  |  ԼՐԱՀՈՍՀայերին կրկին սպառնում է հարյուրամյա վաղեմության ցեղասպանության վտանգը. Թուրքիան ներգրավվածություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղում. Fox News Channel
14:39 07/10/2020  |  ԿորոնավիրուսՆախագահ Արմեն Սարգսյանը շուտափույթ ապաքինում է մաղթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և Առաջին տիկին Մելանյա Թրամփին
16:43 06/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՀՀ նախագահի աշխատակազմը 81․3 մլն դրամ է հատկացրել Արցախին
18:52 05/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռյուվեն Ռիվլինի հետ

Արխիվ

[]