Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Զարմանում եմ մեր հայ կանանց վրա, որ ուղղակի չենք խելագարվել, ատամները սեղմած ասում ենք՝ սատկացնելու ենք ձեզ մինչև վերջին թուրք ահաբեկիչը. Նաիրա Զոհրաբյան 10/16/2020   13:20  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Հայ գերիների նկատմամբ ադրբեջանական զինուժի մարդասպանների կատարած անմարդկային դաժան վերաբերմունքը փաստող երկու տեսանյութերը կստանան արժանի գնահատական։

«Քաղաքական գնահատականն այն է, որ Ադրբեջանը ռազմական հանցագործ է»,- «Փաստինֆո»- հետ զրույցում ասաց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Մենք մեր բոլոր հնարավոր ռեսուրսներով՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանով, միջազգային ատյաններով՝ այդ թվում ՄԱԿ-ում պիտի հասնենք նրան, որ Ադրբեջանը ճանաչվի ռազմական հանցագործ։ Սա պատերազմի հանցագործություն է։ Իհարկե, իրենք փորձեցին արագ իրենց ռեսուրսներից հեռացնել տեսանյութերը, իրենց պաշտպանության նախարարությունն էլ անհեթեթ հայտարարություն արեց, որ իրենք կապ չունեն։ Բայց փաստերը ավելի քան առկա են թե իմ, թե ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի մոտ, ուստի մենք սկսել ենք այդ գործընթացը։ Իմ կողմից երեկ ուշ երեկոյան ուղարկվել է միջազգային բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, եվրոպական ինստիտուտներին, ովքեր զբաղվում են մարդու իրավունքներով և մենք պետք է արդեն լուրջ իրավական գործընթաց սկսենք բոլորս միասին՝ համատեղ»,- ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ՀՀ ՄԻՊ-ի հետ համատեղ պատերազմական հանցագործության մասին անհերքելի իրավական ապացույցները՝ կից պարզաբանմամբ ուղարկվել է ԵԽԽՎ նախագահին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակին, ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերին։ Իսկ թե ինչո՞ւ է ադրբեջանական սոցիալական կայքերում ակտիվ տարածված տեսանյութը նույն ակտիվությամբ հեռացվում՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Իրենք այս պահին ուզում են ցույց տալ, որ իրենք Ռեմբո են։ Քանի որ ստորագրել են միջազգային կոնվենցիաներ՝ նման դաժանությունների հետ կապված խոշտանգումներն արգելող, ըստ էության դա պատերազմի հանցագործություն է, փորձում են բոլոր հետքերը վերացնել՝ միջազգային դատարանների առաջ չկանգնելու համար, բայց դա իրենց բացարձակապես չի փրկելու»։

Փաստական տվյալների համաձայն՝ պաշտպանության միջոցներից զրկված, գերու կարգավիճակ ունեցող երկու քաղաքացիական անձանց՝ Հադրութ քաղաքի բնակչի և Հադրութի շրջանի Տայք գյուղի բնակչի սպանությունը կատարվել է Ադրբեջանի Հանրապետության դիվերսիոն խմբի զինծառայողների կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու ընթացքում, Արթուր Մկրտչյան փողոցում։ Պատգամավորն ասում է՝ Հադրութում կատարվածը Ադրբեջանի համար իրավիճակն ավելի է բարդացնում։

«Առավել քան ծանրացնում է այն, որ դա տեղի է ունեցել քաղաքացիական բնակավայրում՝ քաղաքացիական անձանց հանդեպ»։
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ պարբերաբար կապի մեջ են Կարմիր Խաչի կոմիտեի հետ, որը չի կարողանում իրականացնել հումանիտար աջակցություն, երբ հրադադարը չի պահպանվում։ Ադրբեջանական կողմը հետևողականորեն կրակում է.

«Գոնե մի քանի ժամ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, որպեսզի կարմիր խաչը գործի անցնի, հնարավոր լինի երկու կողմից արդեն 19 օր մնացած դիակները հավաքել։ Դուք հասկանո՞ւմ եք չէ դիակների քանակը ինչքան է, ի՞նչ վիճակում են։ Հասկանո՞ւմ եք այն ծնողների վիշտը, որոնք փնտրում են իրենց զավակներին։ Րոպե առաջ պիտի հրադադար լինի և հրադադարը չկանգնեցնողը Ադրբեջանն է։ Մենք երեկ էլ լսեցինք Իլհամ բարբարոսի ցինիկ հայտարարությունները։ Ինքը խնդիր չունի, ինքը մսաղացի բերան է տալիս իր ազգային փոքրամասնություններին, նաև կադրեր կան՝ ինչպես են թուրքական կամ ադրբեջանական ուղղաթիռները ծովը նետում ազգային փոքրամասնությունների մարմինները։ Իրենք բարոյական խնդիր և պատասխանատվություն չունեն ազգային փոքրամասնություններին մսաղացի բերան տալու համար, որովհետև դա իրենց արյունը չէ, դա իրենց հայրենիքը չէ։ Մենք կռվում ենք մեր հայրենիքի համար և դրա համար ամեն մահացած զինվորի դիակը րոպե առաջ հասցնել ընտանիքին և հանձնել մայր հողին ՝ մեր ամեն մեկի սուրբ գործն է»։
Պատգամավորն անկեղծ ասում է՝ դիմելով միջազգային կառույցներին՝ մեծ հույսեր ինքն էլ չունի։


«Միջազգային կառույցներից անկեղծ ասած ես հույս չունեմ։ Ես տարիներ շարունակ աշխատել եմ միջազգային կառույցների հետ, վստահ եմ, որ ստանալու եմ նույն լղոզած գնահատականը՝ «շնորհակալություն Տիկին Զոհրաբյան, ձեր հետևողականության համար, մենք կուսումնասիրենք փաստերը և ձեզ հետ կլինենք կապի մեջ». սա է լինելու միջազգային կառույցների մտահոգված պատասխանը»։

Այս դեպքում ինչո՞ւ ենք դիմում միջազգային կառույցներին՝ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց ՝ Իսկ ի՞նչ անենք։

«Գնանք սամասուդ անենք, տապոռը վերցնենք գնանք ի՞նչ անենք։ Մենք քաղաքակիրթ աշխարհի մարդ ենք, մեր գործիքը այն միջազգային կառույցներն են, որտեղ մենք անդամ ենք, որտեղ մենք ստորագրել ենք պարտավորություն և նույն այդ միջազգային կառույցն իր անդամ երկրների համար ունի պարտավորություն։ Սա է քաղաքակիրթ աշխարհի խաղի կանոնը։ Մյուսը արդեն ահաբեկչությունն է, մյուսը տեռորն է, մյուսը հաշվեհարդարն է, որը մեր ձեռագիրը չէ»։
Ադրբեջանական վայրագությունից հետո պատգամավորն ավելի սթրեսային վիճակում է հայտնվել։ Վստահ է, որ համայնքապետերից արդեն կապ են հաստատել զոհերի ընտանիքների հետ։

«Երբ անուններ են ինձ տալիս ու փորձում եմ դիահերձարաններում ճշտել, ինձ համար դա անմարդկային սթրես է՝ անմարդկային։ Ես նույնիսկ հուղարկավորության ժամանակ չեմ կարողանում այդ զինվորների, այդ երեխաներ դեմքին նայել, որովհետև ամաչում եմ, ամաչում եմ իրենցից, մտածում եմ՝ ես ի՞նչ չարեցի իմ տեղում, որ մենք այսօր ունենք այսպիսի վիճակ։ Գիտեք, մեր ամենասիրուն՝ 90-ականների, 2000-ականների լուսավոր, լավագույն սերնդի մի հատված կորցրեցինք։ Սա ինձ համար անմարդկային ողբերգություն է։ Ես զարմանում եմ մեր տոկունության վրա, հայ կանանց տոկունության վրա, որ մենք ուղղակի չենք խելագարվել, ատամները սեղմած, կրճտացնելով ասում ենք՝ սատկացնելու ենք ձեզ մինչև վերջին թուրք ահաբեկիչը»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:49 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ես վաղուց գիտեի, թե ում հետ գործ ունենք. Լապշինը՝ ադրբեջանցիների կողմից գերեվարված խաղաղ բնակիչների սպանության մասին
11:56 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Գերմանիայի հայերը կաթվածահար են արել Համբուրգի երթևեկությունը՝ պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը
11:54 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Բոլոր այն վայրերում, բակերում և այգիներում, որտեղ կհանդիպեք պայթած կամ չպայթած ռումբեր, խնդրում ենք ձեռք չտալ. ԱՀ ԱԻՊԾ
11:34 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մի խումբ երիտասարդներ փոշուց և բեկորներից մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
10:45 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդն ինտենսիվ կրակ է բացել Բերդաշեն համայնքի ուղղությամբ, հրետակոծվել են Հադրութի շրջանի Տող, Քաշաթաղի շրջանի Տիգրանավան, Այգեհովիտ և Աղավնո բնակավայրերը. ԱՀ ԱԻՊԾ
10:39 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի. Հովհաննիսյան
10:22 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Սա ռազմական հանցագործություն է. տեսանյութերը անհերքելի իրավական ապացույցներ են. Նաիրա Զոհրաբյանը դիմել է միջազգային կառույցներին
10:15 16/10/2020  |  ՄամուլԶորակոչվել են նախկին իշխանությունների մեծ թվով ներկայացուցիչներ. «Հրապարակ»
09:55 16/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդի ևս 1 ԱԹՍ, 6 զրահատեխնիկա և 1 ինքնաթիռ է խոցվել
09:48 16/10/2020  |  ՄամուլԴիվանագիտական հնարավորությունները սպառված չեն. Ի՞նչ դիրք է զբաղեցնելու Հայաստանը. «Իրատես»

Արխիվ

[]