ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վերջին վեց ամսում ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին. Բելառուսի դեսպանատուն 10/15/2020 00:12 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Ադրբեջանին զենք մատակարարելու մասին շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ Հայաստանում Բելառուսի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որի մասին ես իմ մտահոգությունն էի հայտնել Հայաստանում Բելառուսի գործերի ժամանակավոր հավատարմատարի և խորհրդականի հետ հանդիպման ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան` հրապարակելով դեսպանատան մամուլի հաղորդագրությունը:
Իսկ դեսպանատան հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.
Հաշվի առնելով հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Տրոցյուկի հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանի հետ' անհրաժեշտ ենք համարում անել հետեւյալ հայտարարությունը
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 4 – ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխան է տվել հայ գործընկերոջ հարցին՝ վերջին կես տարում ռազմարդյունաբերական համալիրի գծով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջանին, ոչ Հայաստանին։
Սա առավել ճշգրիտ եւ հավաստի տեղեկատվությունն է: Ոչ մի իմաստ չկա դրան վերադառնալ։
Բելառուսում անկեղծորեն անհանգստանում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների կապակցությամբ։ Ներկա իրավիճակում շատ կարևոր է դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից։
Այդ պատճառով կուզենայինք ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրել Բելառուսի Հանրապետության ԱԳՆ սեպտեմբերի 28-ի հայտարարության վրա, որում մենք ոչ միայն կոչ ենք արել, այլև խնդրել ենք Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Բելառուսը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կողմերի երկխոսությունն այս եւ նրանց համար ընդունելի այլ ձեւաչափերում առաջ մղելու հարցում:
Բացի այդ, նպատակահարմար ենք գտնում Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը հրավիրել բացառապես ստուգված տեղեկատվության օգտագործման անհրաժեշտության վրա, առաջին հերթին այնպիսի զգայուն հարցերում, ինչպիսիք են ռազմատեխնիկական համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ