ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը. Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են. Դե, ձեզ տեսնեմ. Արթուր Դանիելյան 10/15/2020 22:20 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Ադեկվադ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «էս օրերին հաճախ եմ մտածում Շվեյցարիայի մասին: Մտածում եմ` ինչքան ավելի հեշտ կլիներ լինել հայրենասեր շվեյցարացի, ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Իմ առօրյա բնակավայր դարձած ու պոստապոկալիպտիկ մոլորակ հիշեցնող Աղդամի մատույցների փոխարեն ինչքան ավելի հեշտ կլիներ սիրել անսահման ալպիական մարգագետինները: Ողջ Շվեյցարիայում դժվար գտնվի գեթ մեկ քառակուսի կիլոմետր ամայի, չբեր, փոշիացած կավահող տարածք, որը հատվածներով պատված կլինի փշալարով, այլ հատվածներում ականապատ կլինի ու ամենուր ռմբակոծման կռատերներ կլինեն:
Չկա Շվեյցարիայում մի հատված, որտեղից ամեն Աստծո օր ու գիշեր ինձ և իմ համար ամենաթանկ մարդկանց վրա կկրակեին բոլոր հնարավոր զինատեսակներից: Շվեյցարիայում կողքիս կանգնած ջահելի վրա տանկից չէին կրակի: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի, բեկորային վնասվածք ստացած եղբորս, ուսերիս վրա քարշ տալ դեպի` վերջապես վրա հասած ՈւԱԶ-իկը: Շվեյցարիայում ես ստիպված չէի լինի հոգեբանական և ֆիզիկական բռնության սպառնալիքի ներքո ստիպել, որ տղերքը բլինդաժից չհամարձակվեն անգամ հայացք նետել դեպի դուրս: Տո Շվեյցարիայում դժվար մի բլինդաժ ճարեի, ուր մնաց էդ 15 մետրանոց բլինդաժում 30 հոգով օր ու գիշեր հրետակոծություններից խուսափեի: Շվեյցարիայում ես զուտ ձայնով չէի կարողանա տարբերել իմ վրա արձակված 5,45-ը 7,62-ից, 60մմ-ը 120մմ-ից, տանկի արկը Գրադից, Դ44-ը Դ20-ից... ու այդպես ամեն օր, օր ու գիշեր, անդադար: Շվեյցարիայում դժվար գտնեի պպզովի զուգարան, գտնելուն պես էլ դժվար ականատեսը լինեի թշնամու ինքնաթիռի խոցմանը հենց իմ գլխավերևում: Վերջիվերջո Շվեյցարիայում կա հյութ, պատառաքաղ ու, ասենք, զուգարանի թուղթ:
Հեշտ կլիներ սիրել Շվեյցարիան: Թեպետ, չգիտեմ ինչու, թե´ շվեյցարացիները և, թե´ այլ «հեշտ սիրվող» երկրների քաղաքացիները աստիճանաբար դադարում են սիրել այդ հրաշք երկրները: Չգիտեմ ոնց ա ստացվում, որ ես էս անտերը սիրում եմ, իսկ իրենք իրենցը` ոչ: Ընդ որում, հենց դադարում են սիրել, սկսում են ազգովի վերանալ, կտրուկ անկում է ապրում ծնելիությունն ու ամբողջ մշակույթներ ոչնչանում են, երբ սիրելը հեշտ է:
Մեզ համար շատ ավելի դժվար է սերը տրվում ու մենք էլ ենք զոհվում, բայց մեր զոհերը նոր կյանքի խոստում են տալիս, իսկ իրենց «զոհերը» անվերադարձ են: Իրենք կդադարեն սիրել «Շվեյցարիան» ու կդադարեն ապրել, հետն էլ կդադարի գոյություն ունենալ իրենց երկիրը, իսկ իմ Աղդամը կմնա նույնիսկ ինձանից հետո... գուցե կմնա փլատակ, բայց կմնա, որտև սերը երևի այլ կերպ չի լինում, այն պիտի դժվար տրվի...
Հիմա սիրելու մի ձև կա` զինվորագրվելը: Լայքերն ու շեյրերը այլևս առ ոչինչ են, դրեք «+», զինվորագրվեք ու եկեք մեր հետ էս «չեռնոբիլը» սիրելու: 30 տարի առաջ մեզանից ընդամենը 0.3%-ը սիրեց Չերնոբիլ հիշեցնող այս հողը, եթե մեր մեջ բարոյազրկությունը գոնե մի քիչ նվազել է, այդ ցուցանիշը պիտի կտրուկ աճի ու, եթե աճի, եթե այս անգամ ազատամարտին մասնակցի գոնե 3%-ը, եթե զենք վերցնի գոնե մի 100-150 հազար մարդ, ապա Հայաստանը սիրելը մի փոքր էլ կհեշտանա, նույնիսկ էն Հայաստանը, որտեղ ինձ մեղադրում են Աղդամը օտարելու ցանկության մեջ...
Մենք պատերազմում ենք արդեն 20 օր, մնաց ևս մի քանի տարի... կամ տասնամյակ: Չգիտեմ, դա էական էլ չէ, էականը, մնայունը սերն է: Դե ձեզ տեսնեմ...
Հարգանքներով` Artur Danielyan»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ