Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին 11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ

Թուրքիան իր գործողություններով փորձում է չեզոքացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում. Ռուբեն Մելքոնյան 10/15/2020   20:23  |  Հարցազրույց

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկնքով թշնամու հրահրած վերջին ռազմական սադրանքին օրեցօր ավելի ակնհայտ և ագրեսիվ  ներգրավվածություն է ցուցաբերում և կոնֆլիկտում իր համար շահեկան դիրքեր է փորձում գրավել ցեղասպան  Թուրքիան։ Այս թեմայով «Փաստինֆո»-ն զրուցել է թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի վերլուծությունները․

- Այն  ինչ հիմա տեղի է ունենում, ըստ էության, Թուրքիայի տարիներ  շարունակ վարած քաղաքականության  հետևանքն է։ Այդ քաղաքականությունը, հատկապես վերջին  շրջանում  ավելի ակտիվ և ագրեսիվ երանգներ էր ստացել։ Թուրքիայի նպատակը շատ հստակ է՝ մտնել տարածաշրջանային տարբեր կոնֆլիկտների լուծման տիրույթ, իսկ մեր պարագայում նրա գերնպատակն է ներխուժել արցախյան խնդրի Մինսկի  համանախագահների տիրույթ։

- Ի՞նչ անելիք ունի նա Մինսկի խմբում, պարոն Մելքոնյան։

- Ունենալով գերտերության նկրտումներ, նա  փորձում է տարածաշրջանային տարբեր  կոնֆլիկտներում որոշիչ երկրի և ուժի դեր ստանձնի։ Այդ դերակատարումը գոնե իր համար այդպիսին է Սիրիայի, Լիբիայի, Կիպրոսի, Միջերկրական ծովի մոտեցումներում։

- Ի՞նչ հիմքեր ունեն  Թուրքիայի այս մոտեցումները։

- Առաջինը,  որ նա Ադրբեջանի հետ ունի, այսպես ասած, եղբայրական հարաբերություններ, որն, ըստ իրեն, հիմք է ծառայում ներխուժելու նաև արցախա- ադրբեջանական կոնֆլիկտի մեջ։ Երկրորդ հերթին, նա Հարավային Կովկասը    համարում է, այսպես ասած, զգայուն գոտի և կարծում եմ, որ այս տարածաշրջանում կոնֆլիկտների մեջ որոշիչ դեր ունենալու ձգտումը նրա կայսերապաշտական նկրտումների տիրույթում է։ Սա  ծայրահեղ կերպով անընդունելի  և անհանդուրժելի մոտեցում է Հայաստանի համար, արցախա – ադրբեջանական կոնֆլիկտի լուծման տրամաբանության տեսանկյունից նմանապես։ Ավելի քան ակնհայտ է, որ Թուրքիան ներգրավվելով տարբեր կոնֆլիկտների հարթակներում, ոչ թե խնդիրը տանում է լուծման դաշտ, այլ հավելյալ կոնֆլիկտներ է սրում, քանի որ սա կոնֆլիկտաստեղծ,  ահաբեկչական մտածողությամբ  ցեղասպան պետություն է։ Հետևաբար, նրա ներկայությունը այս կոնֆլիկտի որևէ հարթակում, ըստ էության, անընդունելի է։

- Արդյո՞ք Թուրքիան իր այս  վարքով նպատակ չի հետապնդում չեզոքացնել Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում ։

- Միանշանակ։ Եվ, եթե նայում ենք  խաղի տարբեր մակարդակներին, ապա այստեղ  անպայմանորեն ոչ միայն Թուրքիայի կողմից  հակահայկական խնդիր կա, այլ նաև ընդգծված հակառուսական կեցվածք։ Ընդ որում, այս  տարածաշրջանում նրանք շահերի բախման, ազդեցության գոտիների վերաբաժանման և  Ռուսաստանի դերակատարման  նվազեցման  ակնհայտ միտում է պարունակում։ Թուրքիան, փաստորեն, հստակ քայլեր է անում ներթափանցելու Ռուսաստանի  հետ կարևոր, ավանդական հետաքրքրության տարածաշրջաններում, որը հստակորեն Հարավային Կովկասն է։  Ես կարծում եմ, որ այս պարագայում Թուրքիային  ոչ միայն հայկական և հայաստանյան դիմադրություն պետք է լինի, ինչն արդեն իսկ կա՝ շնորհիվ մեր մարտունակ բանակի, այլ նաև ռուսական հստակ դիմադրություն՝  հասարակական, լրագրողական տիրույթից այդ դիմադրությունը տեղափոխելով հստակ քաղաքական հարթակ, որովհետև  Թուրքիան սպառնալիք է ոչ միայն մեր և տարածաշրջանի, այլ նաև գլոբալ աշխարհի  համար։ Նրա առաջին թիրախներից մեկը, ակնհայտ կերպով, հենց Ռուսաստանի Դաշնությունն է։

- Նախօրեին Պուտին- Էրդողան հեռախոսազրույց է տեղի է ունեցել։ Կմեկնաբանե՞ք այդ զրույցի արձագանքները։

- Ըստ մամուլի տարածած տեղեկությունների, երկու կողմերը, բնականաբար, իրարից շատ տարբերվող տեղեկատվություն են շրջանառության մեջ դնում։ Ռուսական կողմը նշում է, որ զրույցի ընթացքում խոսք է գնացել տարածաշրջանում ահաբեկիչներ  ներմուծելու խնդրի մասին, իսկ Թուրքիան ընդամենը նշում է, որ երկու կողմերը զրուցել են լիբիական և ղարաբաղյան հարցի շուրջ։ Ստացվում է, որ Թուրքիան սրանով ուզում է ցույց տալ, որ վերոհիշյալ կոնֆլիկտներում որոշիչ ուժերը Ռուսաստանն ու Թուրքիան են։ Սրանով  նա, բնականաբար, անտեսում է հստակ  և հասցեական  արձանագրությունները՝  տարածաշրջանում ահաբեկիչներ տեղափոխելու և ահաբեկչական քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ։  Բայց ինչպես տեսնում ենք, այդ հայտարարություններն ինքնին  կիսաքայլ են։ Իհարկե, նշվում է, որ այս տարածաշրջանում ահաբեկիչներ են ներմուծվել, բայց որևէ կողմ հստակ չի ընդգծում, որ այդ ահաբեկիչներին ներմուծողը հենց  թուրքական կողմն է եղել։ Ըստ էության, աշխարհը հերթական անգամ խուսափում և ձեռնպահ է մնում հանցագործ, ցեղասպանին, մարդասպանին ուղիղ իր անունով կոչել։

- Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն այսօր քննադատել է Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ, հայտարարելով, որ միայն Թուրքիան  է դեմ հրադադարին։

- Այդ հայտարարություն իրենից  առնվազն երկու առումով հետաքրքրություն է ներկայացնում։ Բացի խաղաղասիրական նպատակներից, Ֆրանսիան առաջին հերթին արձանագրում է, որ Թուրքիան որևէ առումով կոնֆլիկտի լուծման կողմ չէ և, փաստորեն, բացահայտ ներխուժել է կոնֆլիկտի մեջ։Ֆրանսիայի այս  դիվանագիտական  հայտարարությունն, ըստ էության, բաց ակնարկ է Թուրքիայի ներխուժման վերաբերյալ։ Երկրորդ հերթին, Ֆրանսիան սրանով  ցույց է տալիս, որ Թուրքիան կոնֆլիկտ արտահանող պետություն է և, թեկուզ անուղղակի կերպով, բայց  հրահրում և շարունակում է մարդկության դեմ ոճիրներ իրականացնելու իր հնամենի քաղաքականությունը, շարունակելով պատերազմներ սնուցել մարդկության դեմ և մարդկային քաղաքակրթական ոճիրների պատճառ դառնալ։ Ինչպես 100  տարի առաջ, այնպես նաև հիմա՝ ահա թուրքական ձեռագրում ոչինչ չի փոխվել։ Ասեմ ավելին՝ նա նույնիսկ կատարելագործել է ցեղասպանի իր գործիքակազմը։

- Ի վերջո, կհաջողվի Թուրքիային հասնել նպատակին՝ մտնել Մինսկի համանախագահների կազմ։

- Ես ցավով  պետք է արձանագրեմ, որ Թուրքիան միշտ ունենում է  նպատակին հասնելու տարբեր չափորոշիչներ, բայց այն, որ նրա գերմաքսիմալիստական  նկրտումները հայկական հարցում չեն  իրականանալու, ես  վստահ եմ։ Սրա մասին   նաև տարածաշրջանային  հավասարակշռություններ են հուշում։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:14 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ենթադրաբար հայ ռազմագերիների գնդակահարության վերաբերյալ տեսանյութի հարցը կբարձրացվի ՄԻԵԴ-ում
19:52 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանում «որս» է սկսվել. Երեկոյան 9-ից հետո տղամարդիկ վախենում են փողոց դուրս գալ, որ բռնի ուժով ռազմաճակատ չտանեն
19:46 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շահումյանի (Քարվաճառի) շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 1961 թ-ի ծնված կին. ԱՀ ՄԻՊ
19:18 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Դիմում ենք Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար․Արցախի ԱԳՆ
18:58 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ալիեւը մեկնաբանել է՝ Ղարաբաղում խաղաղապահների հնարավոր մասնակցությունը
18:36 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շահումյանի շրջանի Քնարավան գյուղի ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 59-ամյա կին․ Արցախի ՄԻՊ
18:30 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը զոհվել է պաշտպանական մարտերում
18:28 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիայի և ահաբեկիչ գրոհայինների անմիջական աջակցությամբ և մասնակցությամբ Ադրբեջանը շարունակում է լայնածավալ պատերազմն Արցախի դեմ. Մնացականյան
18:28 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիան միակ երկիրն է, որ հրադադարի պահպանման կոչ չի անում․Ֆրանսիայի ԱԳ նախարար
18:24 15/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Պատերազմում մենակ գիժը չի վախենա, բայց դա պատճառ չէ, որ խանգարի քեզ առաջ գնաս. Ռազմաճակատում բոլորն այսպես են մտածում

Արխիվ

[]