ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատերազմներում տնտեսական դիմագրավման ու հաղթանակների ապահովման հավաքական լուծումը սոցիալական պետության մոդելն է 10/14/2020 13:22 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թշնամիների երկար նախապատրաստած և 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը ևս հաղթելու ենք ռազմի դաշտում:
Այս պատերազմները և դրանց իրական հավանականությունը առաջ են բերում նաև նոր մարտահրավերներ տնտեսական դաշտում, որոնց ևս պարտադրված ենք դիմակայել հիմա և երկարաժամկետում: Սա առավել իրական է դարձել վերջին 3-4 տարիներին՝ մեր թշնամի հարևանների կողմից սանձազերծված պատերազմների հետևանքով:
Փաստ է՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պարագայում զիջումների գնով, հեշտ և պարզունակ սոցիալ-տնտեսական զարգացման ճանապարհ չկա:
Հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մոդելի հիմքը պետք է հանդիսանա Հայ մարդու հավաքական անվտանգությունը: Այս հիմնադրույթը պետք է ունենա ոչ միայն իրավական և քաղաքական ամրագրումներ, այլ նաև պետք է դառնա երկարաժամկետ ռազմավարություն: Եվ պետք է շարունակաբար կյանքի կոչվի օրվա իշխանությունների կողմից հետևողական քայլերով՝ ծրագրային չափելի թիրախներով ու համարժեք արդյունքներով:
Մասնավորապես, պետությունն իր ինստիտուտներով և ողջ ներուժով պետք է դառնա այս մոդելի շարժիչ ուժը, իսկ գործող ցանկացած իշխանություն պետք է կրի իրեն տրված ժամանակահատվածի համար նախանշված արդյունքների ապահովման ողջ պատասխանատվությունը: Սոցիալ-տնտեսական զարգացմանը վերաբերող չափելի խոստումները և դրանց համար լիարժեք պատասխանատվության ստանձնումը պետք է դառնան քաղաքական մշակույթի անբաժանելի բնութագիրը:
Այս պարագայում, որպես տնտեսության կենսունակության բարձրացման և պատերազմական իրավիճակներում կայուն դիմակայումն ապահովելու կարևոր սկզբունքներ՝ պետք է որդեգրվեն.
- տնտեսական ներքին ռեսուրսների առավելագույն ներառումը և դրան համարժեք՝ երկարաժամկետ զարգացման ծրագրերի իրագործումը,
- սոցիալական ներառականության հետևողական ընդլայնումը,
- «շատից շատ, քչից քիչ» սկզբունքով եկամուտների արդար բաշխումը և հանրային լիարժեք համերաշխության ապահովումը,
- Հայաստանի և Արցախի տնտեսական զարգացմանը աշխարհասփյուռ հայության, բարեկամ բազմաթիվ երկրների փոխշահավետ մասնակցության համար առաջնային հնարավորությունների ապահովումը:
Սա զարգացման երկարաժամկետ բանաձև է, որի գործադրման հետևողականությունը ենթակա չէ փոփոխման, քանի դեռ պահպանվում են աշխարհաքաղաքական այս իրական մարտահրավերները:
Այս բանաձևը հնարավոր է կյանքի կոչել միայն իրապես սոցիալական պետություն կառուցելու ճանապարհով: Ի դեպ, բազմաթիվ երկրներում այն արդեն վաղուց առկա, հաջողված այլընտրանք է չկարգավորվող ազատական տնտեսվարմանը և պետական սոցիալիզմին:
Այս ճանապարհը բացառում է տնտեսության ինքնանպատակ, բացառապես շուկայական սկզբունքներով՝ նեոլիբերալ մոտեցումները: Այն նախ և առաջ պահանջում է՝ առկա ողջ ներուժի օգտագործմամբ ստացվող տնտեսական արդյունքները պետք է դառնան նյութական հիմք հայ ժողովրդի անվտանգ, ազատ և բարեկեցիկ կյանքի համար:
Միաժամանակ համոզված ենք՝ հայկական երկու հանրապետություններն ունեն այս ճանապարհով զարգանալու բավարար ներուժ, որի մի զգալի մասը դեռևս իրացված չէ, այդ թվում՝
- որպես տնտեսության լոկոմոտիվ և առաջնային բևեռ՝ ռազմական արդյունաբերության և ՏՏ ոլորտների փոխկապված զարգացման օբյեկտիվ հնարավորությունները,
- միջազգային չափանիշներին համապատասխան՝ հանքարդյունաբերության զարգացումը,
- բնակլիմայական և պատմա-մշակութային բավարար պայմանները՝ ինտենսիվ գյուղատնտեսության, օտարերկրյա զբոսաշրջության զարգացման համար,
- վերամշակող արդյունաբերության կայուն աճի առարկայական նախադրյալները,
- որակյալ աշխատանքային ռեսուրսներն ու գիտական մեծ ներուժը,
- հայկական սփյուռքի տնտեսական իրական ներուժը,
- ԵԱՏՄ անդամ երկրների, հատկապես Ռուսաստանի շուկաներ ազատ մուտքի հնարավորությունը, Իրանի հետ տնտեսական համագործակցության խորացման հեռանկարը, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների շուկաների հասանելիության որոշակի արտոնությունները, որոնք գործում են Հայաստանի համար:
Ամփոփելով. աշխարհաքաղաքական ներկա մարտահրավերների և հայ ժողովրդի համար դրա մարդակեր կոնկրետ դրսևորումների պայմաններում սոցիալական պետության իրական կառուցումը մեր գոյատևման միակ հնարավորությունն է: Այսպիսով արդարացված կլինի նաև պետության կարգավորիչ դերը: Լիարժեք կկատարվեն նաև պետության անունից քաղաքացիներին և ձեռնարկատերերին ուղղված պահանջները՝
- արժանապատիվ աշխատել և սեփական քրտինքով բարելավել իր և իր ընտանիքի կյանքի որակը,
- իրականացնել ներդրումներ, ստեղծել նոր աշխատատեղեր ու ամբողջական վճարել հարկերը,
- դրսևորել սոցիալական պատասխանատվություն և խուսափել շուկայում գերիշխող դիրքի չարաշահումներից,
- երկրի տնտեսական առավելագույն ներուժին համարժեք՝ զարգացնել ձեռնարկատիրությունն ու ստանալ արդարացի շահույթ և այլն:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ