ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ցանկանում է այնպես անել, որ բանակցեն իր հետ՝ այլ ոչ Հայաստանի կամ Ադրբեջանի.Խոսրով Հարությունյան 10/14/2020 18:45 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Հայաստանն այսօր գործ ունի ահաբեկչական պետությունների հետ, դա ակնհայտ է ՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ահաբեկչական պետություններ են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ նկատելով, որ հրադադարի լիակատար պահպանումը չի բխում նախևառաջ Թուրքիայի շահերից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ կասետային զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։
ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին կայացավ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը եւ 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադար հաստատելու մասին՝ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման նպատակով: Սակայն Ադրբեջանը խախտեց այն՝ շարունակելով ակտիվ ռազմական գործողությունները սահմանի ամբողջ երկայնքով՝ թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Մեզ հետ զրույցում նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ սա իր հետևանքներն է ունենալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, ինչի մասին վկայում է նաև վերջին շրջանում արդեն ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի ակտիվ միջամտությունը.
«Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աստիճանաբար զգացնել է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, նաև չի հարգում ՌԴ նախագահի նախաձեռնությունը, հակասում է Ռուսաստանի միջնորդական առաքելության արդյունավետությանը, պատահաբար չէ, որ ակտիվ բանակցությունների մեջ է մտել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն,որն ակտիվ աշխատում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ:Սա խոսում է այն մասին, որ քննարկվում են այնպիսի քայլեր, որոնք կստիպեն ադրբեջանաթուրքական տանդեմին հաշվի նստել այն պայմանավորվածությունների հետ, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում:Երկրորդ՝ ես կարծում եմ, միջազգային հանրությունը ավելի կակցենտավորի այն թեզը, որ նույնիսկ սեփական զինվորների դիերը մարտի դաշտից հանելու նախաձեռնությունը Ադրբեջանը խոչընդոտում է։ Այսինքն, սա, ինչ-որ կերպ, նաև ձևավորում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության դիմանկարը և սրանից, կարծում եմ, Ադրբեջանի գործընկերները հետևություններ կանեն:Չի կարող մի երկրի ղեկավար, որի վարքագծում մենք հումանիզմի որևէ տարր չենք տեսնում, համարվել վստահելի գործընկեր։
Ավելին՝ դա ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ է, ահաբեկիչներն են, որ հաշվի չեն առնում հումանիտար արժեքները»,- նշեց զրուցակիցը:
Վերջինիս հավաստմամբ՝ հրադադարի պահպանումը չի բխում Թուրքիայի շահերից, և քանի որ Թուրքան տարածաշրջան է բերել բավական տպավորիչ քանակությամբ գրոհայիններ, նրանց առկայությունը ստիպելու է ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա,մյուս կողմից՝ փորձելու է հասնել նրան, որ բանակցեն ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ՝ իր հետ:
«Առաջին իսկ օրը, երբ խոսք գնաց հումանիտար հրադադարի մասին, ես հրապարակավ հայտնել եմ, որ այն չի կայանա, քանի որ դա չի բխում Թուրքիայի շահերից: Ադրբեջանը այսօր քաղաքական որոշումներ կայացնող չի, այսօր որոշումներ կայացնում են Անկարայում:
Թուրքիան ցանկանում է այնպես անել, որ բանակցեն իր հետ՝ այլ ոչ Հայաստանի կամ Ադրբեջանի:
Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է, որով կարձանագրվի նրա քաղաքական, ռազմական կամ աշխարհաքաղաքական ներկայությունը Անդրկովկասում: Սա է պատճառը, որ Թուրքիան չի կանգնելու, հատկապես, որ ինքը կորցնելու ոչինչ չունի՝ ոչ մարդկային, ոչ ռազմական։ Զոհվում են ադրբեջանցիներ, բայց իր նպատակին փորձում է հասնել Թուրքիան: Բոլոր դեպքերում Թուրքիան շահելու է այս առճակատումից: Եթե վաղը Ադրբեջանում հակաիշխանական ցույցեր լինեն, հասարակական կյանքը ցնցումների մեջ լինի, Թուրքիան մի վայրկյան անգամ չի հապաղի Ալիևին զոհ տալու, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը Թուրքիայի վիլայեթներից մեկն է, մեկ ազգ՝ երկու պետություն թեզը պատահաբար չի շրջանառվում»,- նշեց զրուցակիցը:
Անդրադառնալով Թուրքիայի նախաձեռնությամբ ռազմական գործողություններում նաև վարձկանների ակտիվ ներգրավմանը, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ տարածաշրջանի, ինչպես նաև՝ Եվրոպայի համար, և որ վարձկանները ծառայելու են բացառապես Թուրքիայի նպատակներն իրականացնելու համար.
«Վարձկաններն այստեղ չեն , որ միայն կռվեն Արցախի դեմ, նրանք ավելի հեռու գնացող նպատակներ ունեն տարածաշրջանում: Վերջին հաշվով, 2016 թվականից վարձկանները դարձել են Թուրքայի ռազմական համակարգի բաղկացուցիչ մաս, նրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից և անկախ նրանից՝ ինչպես կավարտվի պատերազմը, վարձկանները մնալու են տարածաշրջանում և օգտագործվելու են Թուրքիայի նպատակներին հասնելու համար, այդ վարձկանները նաև հարամելու են Ադրբեջանի հասարակության կյանքը և զբաղվելու են թալանով, չեն բավարարվելու դրանով, կմտնեն նաև Վրաստան և Վրաստանը պետք է դա հասկանա:Հետագայում այդ վարձկանները հայտնվելու են նաև Եվրոպական երկրներում՝ ԵՄ անդամ պետությունները պետք է հասկանա դա սակայն ցավոք, միջազգային հանրության շրջանում, բացի հայտարարություններից, գործնական քայլեր չեմ նկատում»,- ասաց զրուցակիցը:
Վերջինս նաև նկատեց, որ Երևանը այժմ փաստարկված միջազգային հանրությանը ներկայացնում է, որ վարձկանների մասնակցությունները սպառնալիք է տարածաշրջանի կայունության պահպանման համար և մեր ԱԳՆ խողովակներով այդ աշխատանքը շատ ակտիվ տարվում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով