ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան մտել է տարածաշրջան և չի պատրաստվում կամավոր դուրս գալ. Բաբայան 10/14/2020 19:07 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Բավականին լուրջ գործընթացներ են ընթանում՝ քաղաքական և դիվանագիտական դաշտում։ Այս պատերազմը ռազմաքաղաքական մարտահրավեր է։ Այս մասին ասուլիսին ասել է Դավիթ Բաբայանը։
«Քաղաքական առումով՝ հոկտեմբերի 10-ին ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ դադարեցվի պատերազմը։ Փաստորեն՝ քաղաքական առումով պայմանավորվածությունը կա, մնում է՝ ռազմական։ Տեսնում ենք, որ հակառակորդը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը և մտադիր չէ որևէ ձևով դադարեցնել իր գործողությունները»,- նշեց Բաբայանը՝ հավելելով, որ դա տեսնում են նաև այլ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում, որտեղ մեծ ջանքեր են գործադրում պատերազմի դադարեցման ուղղությամբ։
Նրա խոսքով՝ սկզբնական շրջանում եղել են կոչեր, այնուհետև՝ Մոսկվայում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը տևեց ավելի քան 10 ժամ, ուստի՝ 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում չի կարող զինադադար հաստատվել 2 օրով կամ 2 ժամով, դա պետք է լինի անժամկետ, ինչպես և եղավ՝ փաստաթղթով, սակայն Ադրբեջանը, Թուրքիան և ահաբեկիչները շարունակում են իրենց գործողությունները և ականատես եղանք տրանսֆորմացիայի։
«Սկզբում՝ Կրեմլին մոտ հասարակական գործիչներ սկսեցին խոսել, ասացին՝ եթե չեք ուզում լսել Լավրովին, կլսեք՝ Շոյգուին։ Այդպես տեղի ունեցավ։ Ինքը՝ ԱԳ նախարար Լավրովը հաջորդ օրը հայտարարեց, որ արդեն ՊՆ-ն է զբաղվում հակամարտության կարգավորմամբ՝ որպես միջնորդ։ Այնուհետև՝ Շոյգուն պաշտոնապես հայտարարեց, որ աշխատում է, որ անմիջապես դադարեցվեն ռազմական գործողությունները»,- ասաց նա՝ նշելով, որ տեսանք նաև այլ քայլեր, մասնավորապես, խոցվեցին բավականին ստվար զանգվածներ՝ Սիրիայում տեղակայված գրոհայինների ճամբարները, որոնք պետք է գային Արցախ։ Բացի դա՝ Չեչնիայում տեղի ունեցող գործընթացները, որը ևս պատգամ է։
Ըստ Բաբայանի՝ գործընթացը կարող է մտնել այլ փուլ և, եթե այս ամենից հետո նույնպես որևէ բան չլինի, չի բացառվում, որ կոչով կարող է դիմել նաև ՌԴ նախագահը։
«Եթե Թուրքիան և Ադրբեջանը որևէ ձևով չարձագանքեն նման կոչի, չի բացառվում, որ անցնեն ավելի ակտիվ և ավելի կոշտ քայլերի։ Դրա համար կան բոլոր քաղաքական նախադրյալները և նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են։ Եթե ահաբեկիչներն անցնում են Ռուսաստանի տարածք, սա արդեն շատ լուրջ է»,- ասաց նա՝ հավելելով, որ մտածել, որ Ռուսաստանը ձեռքերը ծալած նստելու է, այդպես չէ։
Բաբայանը գտնում է, որ պետք է այլ զարգացումներ ևս նկատել, այսինքն, այն, որ Թուրքիան մտել է տարածաշրջան և չի պատրաստվում կամավոր դուրս գալ, փաստ է։ Բացի դա՝ վերջիններս նաև նախաձեռնել են համաթուրքական բանակ ստեղծելու գաղափարը, սակայն Բաբայանը վստահ է, որ Կենտրոնական Ասիայի երկրները չեն մասնակցելու ավանտյուրային։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ