ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինվորներին Կարմիր Խաչը չի այցելել. Նրանց մասին տեղեկությունները կհաստատեն, եթե այցելություն տեղի ունենա 10/14/2020 18:54 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
«Մենք ակտիվ կհետևում ենք ռազմագերիների և անձանց անուններին վերաբերող տեղեկություններին։ Այս պահին չեմ կարող Կարմիր Խաչի մասով հաստատել որևէ տեղեկություն։ Մենք պատրաստ ենք, որքան հնարավոր է արագ բոլոր ձերբակալված անձանց այցելել, որպեսզի կարողանանք մշտադիտարկել իրենց հանդեպ վերաբերմունքը, ձերբակալման պայմանները և հնարավորություն տալ արագ կապ հաստատել ընտանիքների հետ»,- այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերի երկու զինծառայողներ Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը գերեվարվել են:
Ադրբեջանում նախկինում գերեվարված Հայաստանի ու Արցախի ևս 5 քաղաքացի կար։ Կարմիր խաչը՝ որպես անկախ միջնորդ, պատրաստ է մարդասիրական գործողություն կատարելու, բայց դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ։
«Նրանք ովքեր պահվում են՝ ունեն տարբեր կարգավիճակ, ոչ բոլորն են ռազմագերու կարգավիճակով»,- ասաց Ամատունին։ Իսկ ո՞վ, ինչպիսի՞ կարգավիճակ ունի՝ Կարմիր խաչը տեղեկություն չի տրամադրում, որովհետև ներքին երկխոսության առարկա է կողմերի հետ և թույլ է տալիս ճանաչելով այս կամ մյուս անձի կարգավիճակը՝ օրենքի շրջանակներում կարգավորել հարցերը՝ իրենց հանդեպ վերաբերմունքի առումով։ Գերիների մասին տեղեկությունները Կարմիր խաչը կհաստատի, եթե այցելություն տեղի ունենա։
Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել 5 օր առաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ շուրջ 11 ժամ տևած հանդիպումից հետո, սակայն այն չի պահպանվում, և Կարմիր խաչը մինչև օրս հնարավորություն չունի իրականացնել իր գործառույթները։
«Կազմակերպությունը հույս ունի, որ կպահպանվի ամբողջական մարդասիրական հրադադար, որպեսզի կարողանանք աջակցել կողմերին, սակայն անվտանգության երաշխիքների բացակայության պարագայում Կարմիր Խաչը չի կարող որևէ գործողությանը միանալ։ Մարդասիրական հրադադարը, որը հայտարարվել է կողմեր միջև Մոսկվայում, պետք է ամբողջությամբ պահպանվի, որպեսզի կարողանանք ֆիզիկապես մասնակցել և կողմերին աջակցել՝ լինի դա դիակների, թե ձերբակալվածների վերադարձը։ Երկու դեպքում էլ պատրաստակամ ենք, սակայն չենք կարող կատարել որևէ աշխատանք, եթե չկա անվտանգության անհրաժեշտ երաշխիք»,- ասաց Ամատունին։
Արցախի և Ադրբեջանի միջև դեռեւս զոհվածների աճյունների և ազատազրկվածների փոխանակում տեղի չի ունեցել և չի ունենում. ամսաթիվը և ժամը պետք է որոշեն հակամարտության կողմերը։
«Մենք հանդիպումներ ենք ունեցել անմիջապես կողմերի հետ, համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ քննարկելու համար ընդհանուր ձևաչափը, որն ի դեպ, կողմերի որոշումն է՝ ձևաչափը, մանրամասները, կազմակերպչական առումով, ինչպես նաև ամսաթիվը՝ երբ որ դա հնարավոր կլինի անել։ Ինֆորմացիայի հետ կապված հաստատումները պետք է տան կողմերը։ Իսկ այս ընթացքում, դրանից ավել որևէ գործողություններում մենք չենք ներգրավվել»,- տեղեկացրեց Զառա Ամատունին։
Կարմիր խաչը պատրաստակամություն հայտնել է և կոնտակտի մեջ է ներգրավված բոլոր իշխանությունների հետ, որպեսզի առաջին հերթին վերահաստատի, որ կազմակերպությունը իր տեղում է, որ պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել, երբ որ խոսքը վերաբերում է զոհվածների աճյունների դուրսբերմանը, ճանաչմանը։
«Բոլոր տեսակի մանրամասները ՝ ինչպե՞ս և ո՞ր մասով է դա արվելու՝ որոշում են կողմերը։ Ո՞ւմ վերադարձնել, ո՞ւմ արտահանձնել, ո՞ր հերթականությամբ։ Այս աշխատանքները կարգավորվում են կողմերի փոխհամաձայնեցմամբ»։
Զառա Ամատունին հաստատեց՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունից հետո ընթացիկ քննարկումներ եղել են և կան։ Նշեց, որ հրադադարի հաստատումից հետո հստակ գործողությունների ժամկետ չկա։ Նախորդ փորձերը հաշվի առնելով՝ դիակների փոխանակման պրոցեսը կարող է տևել մի քանի ժամից մինչև մեկ օր, որը չի ներառում դիակների փնտրման և դուրս բերման գործողությունները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ