Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   08:27 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 11/27/2024   08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ» 11/27/2024   08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ» 11/27/2024   08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ» 11/27/2024   08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ» 11/27/2024   08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ» 11/27/2024   08:00 Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» 11/26/2024   23:58 Իսրայելը հաստատել է Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   23:45 Բժիշկը նախազգուշացրել է պանրի վնասակարության մասին 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   23:00 Պենտագոնը պաշտոնապես հաստատել է՝ Կիևին Ռուսաստանի խորքերը հարվածելու թույլտվությունը 11/26/2024   22:44 Բժիշկը խորհուրդներ է տվել ձմռանը քրոնիկ ցավը նվազեցնելու համար 11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը
11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել

Թուրքիան ցանկանում է այնպես անել, որ բանակցեն իր հետ՝ այլ ոչ Հայաստանի կամ Ադրբեջանի.Խոսրով Հարությունյան 10/14/2020   18:45  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Հայաստանն այսօր գործ ունի ահաբեկչական պետությունների հետ, դա ակնհայտ է ՝ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը ահաբեկչական պետություններ են,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում արձանագրում է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ նկատելով, որ հրադադարի լիակատար պահպանումը չի բխում նախևառաջ Թուրքիայի շահերից:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը ռազմական ագրեսիա է ձեռնարկել Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, որին մասնակցում է նաեւ Թուրքիան, վարձկան-ահաբեկիչներ՝ Սմերչ, Պոլոնեզ, թուրքական Կասիրգա եւ այլ կասետային զինատեսակներով հրթիռակոծելով խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ ու ընդգծել՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների և տեղափոխում նրանց Ադրբեջան։

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին կայացավ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը եւ 11 ժամ տեւած բանակցությունների արդյունքում հոկտեմբերի 10-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց հումանիտար հրադադար հաստատելու մասին՝ ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման նպատակով: Սակայն Ադրբեջանը խախտեց այն՝ շարունակելով ակտիվ ռազմական գործողությունները սահմանի ամբողջ երկայնքով՝ թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը:
Մեզ հետ զրույցում նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը նկատեց, որ սա իր հետևանքներն է ունենալու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, ինչի մասին վկայում է նաև վերջին շրջանում արդեն ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի ակտիվ միջամտությունը.

«Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը աստիճանաբար զգացնել է տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն չի հարգել Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը, նաև չի հարգում ՌԴ նախագահի նախաձեռնությունը, հակասում է Ռուսաստանի միջնորդական առաքելության արդյունավետությանը, պատահաբար չէ, որ ակտիվ բանակցությունների մեջ է մտել նաև Ռուսաստանի պաշտպանության նախարար Շոյգուն,որն ակտիվ աշխատում է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի իր գործընկերների հետ:Սա խոսում է այն մասին, որ քննարկվում են այնպիսի քայլեր, որոնք կստիպեն ադրբեջանաթուրքական տանդեմին հաշվի նստել այն պայմանավորվածությունների հետ, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում:Երկրորդ՝ ես կարծում եմ, միջազգային հանրությունը ավելի կակցենտավորի այն թեզը, որ նույնիսկ սեփական զինվորների դիերը մարտի դաշտից հանելու նախաձեռնությունը Ադրբեջանը խոչընդոտում է։ Այսինքն, սա, ինչ-որ կերպ, նաև ձևավորում է Ադրբեջանի քաղաքական ղեկավարության դիմանկարը և սրանից, կարծում եմ, Ադրբեջանի գործընկերները հետևություններ կանեն:Չի կարող մի երկրի ղեկավար, որի վարքագծում մենք հումանիզմի որևէ տարր չենք տեսնում, համարվել վստահելի գործընկեր։

Ավելին՝ դա ահաբեկչական պետությանը բնորոշ վարքագիծ է, ահաբեկիչներն են, որ հաշվի չեն առնում հումանիտար արժեքները»,- նշեց զրուցակիցը:

Վերջինիս հավաստմամբ՝ հրադադարի պահպանումը չի բխում Թուրքիայի շահերից, և քանի որ Թուրքան տարածաշրջան է բերել բավական տպավորիչ քանակությամբ գրոհայիններ, նրանց առկայությունը ստիպելու է ճնշումներ գործադրել Ադրբեջանի իշխանությունների վրա,մյուս կողմից՝ փորձելու է հասնել նրան, որ բանակցեն ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի, այլ՝ իր հետ:

«Առաջին իսկ օրը, երբ խոսք գնաց հումանիտար հրադադարի մասին, ես հրապարակավ հայտնել եմ, որ այն չի կայանա, քանի որ դա չի բխում Թուրքիայի շահերից: Ադրբեջանը այսօր քաղաքական որոշումներ կայացնող չի, այսօր որոշումներ կայացնում են Անկարայում:

Թուրքիան ցանկանում է այնպես անել, որ բանակցեն իր հետ՝ այլ ոչ Հայաստանի կամ Ադրբեջանի:

Սա Թուրքիայի ամենամեծ ցանկությունն է, որով կարձանագրվի նրա քաղաքական, ռազմական կամ աշխարհաքաղաքական ներկայությունը Անդրկովկասում: Սա է պատճառը, որ Թուրքիան չի կանգնելու, հատկապես, որ ինքը կորցնելու ոչինչ չունի՝ ոչ մարդկային, ոչ ռազմական։ Զոհվում են ադրբեջանցիներ, բայց իր նպատակին փորձում է հասնել Թուրքիան: Բոլոր դեպքերում Թուրքիան շահելու է այս առճակատումից: Եթե վաղը Ադրբեջանում հակաիշխանական ցույցեր լինեն, հասարակական կյանքը ցնցումների մեջ լինի, Թուրքիան մի վայրկյան անգամ չի հապաղի Ալիևին զոհ տալու, կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը Թուրքիայի վիլայեթներից մեկն է, մեկ ազգ՝ երկու պետություն թեզը պատահաբար չի շրջանառվում»,- նշեց զրուցակիցը:

Անդրադառնալով Թուրքիայի նախաձեռնությամբ ռազմական գործողություններում նաև վարձկանների ակտիվ ներգրավմանը, Խոսրով Հարությունյանը նկատեց, որ սա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ՝ ողջ տարածաշրջանի, ինչպես նաև՝ Եվրոպայի համար, և որ վարձկանները ծառայելու են բացառապես Թուրքիայի նպատակներն իրականացնելու համար.

«Վարձկաններն այստեղ չեն , որ միայն կռվեն Արցախի դեմ, նրանք ավելի հեռու գնացող նպատակներ ունեն տարածաշրջանում: Վերջին հաշվով, 2016 թվականից վարձկանները դարձել են Թուրքայի ռազմական համակարգի բաղկացուցիչ մաս, նրանք ֆինանսավորվում են Թուրքիայի կողմից և անկախ նրանից՝ ինչպես կավարտվի պատերազմը, վարձկանները մնալու են տարածաշրջանում և օգտագործվելու են Թուրքիայի նպատակներին հասնելու համար, այդ վարձկանները նաև հարամելու են Ադրբեջանի հասարակության կյանքը և զբաղվելու են թալանով, չեն բավարարվելու դրանով, կմտնեն նաև Վրաստան և Վրաստանը պետք է դա հասկանա:Հետագայում այդ վարձկանները հայտնվելու են նաև Եվրոպական երկրներում՝ ԵՄ անդամ պետությունները պետք է հասկանա դա սակայն ցավոք, միջազգային հանրության շրջանում, բացի հայտարարություններից, գործնական քայլեր չեմ նկատում»,- ասաց զրուցակիցը:

Վերջինս նաև նկատեց, որ Երևանը այժմ փաստարկված միջազգային հանրությանը ներկայացնում է, որ վարձկանների մասնակցությունները սպառնալիք է տարածաշրջանի կայունության պահպանման համար և մեր ԱԳՆ խողովակներով այդ աշխատանքը շատ ակտիվ տարվում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:30 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մեր հերոսական, սուրբ բանակը պատմական առաքելություն է իրականացնում. Դավիթ Բաբայան
18:10 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպպոնին Արցախի ճանաչման մասին բանաձև կներկայացնի խորհրդարան
17:57 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Не дождетесь! Ազգային հերոսն անձամբ է հերքում ադրբեջանցիների կողմից իրեն սպանելու լուրը
17:48 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ե՛տ դարձեք, քանի դեռ ուշ չէ. ԱՀ նախագահը՝ այս օրերին Հանրապետությունից դուրս գտնվող զինապարտ քաղաքացիներին
17:37 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանցիներն իրենց հրամանատարի ու զինակիցների դիակները թողել են մարտի դաշտում ու դիմել փախուստի
17:32 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հաղթելու վճռականությունը կարևոր է.Արծրուն Հովհաննիսյան
17:29 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հակառակորդն Արցախում հոսպիտալ է թիրախավորվել
17:28 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից Գեղարքունիքում 14 տարեկան երեխա է վիրավորվել, բեկորը վնասել է փայծաղը և թոքը
16:10 14/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից վիրավորում ստացած 13-ամյա Ռոբերտը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում
16:07 14/10/2020  |  Մեկնաբանություն«Ամեն ինչ ռազմաճակատին» կարգախոսն ոչ միայն տարբեր տեսակի ռեսուրսներին է վերաբերվում, այլև ճիշտ որոշումներ կայացնելուն. Ստեփան Դանիելյան

Արխիվ

[]