Թեմաներ
Ուրբաթ 11 / 22 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ 11/22/2024   17:00 ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ 11/22/2024   16:35 ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդն արտակարգ նիստ կանցկացնի «Օրեշնիկ» հրթիռով ՌԴ-ի հարձակումից հետո. AFP 11/22/2024   16:31 Երևանում նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում «Shacman» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է. կա վիրավոր 11/22/2024   16:26 Լուկաշենկոն ասել է՝ որ դեպքում ինտերնետը կանջատի իր երկրում 11/22/2024   16:26 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 11/22/2024   16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության 11/22/2024   15:55 Ինչ կրոնական դավանանքներ կան Հայաստանում, որը՝ քանի հետևորդ ունի. ուշագրավ վիճակագրություն 11/22/2024   15:44 Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ 11/22/2024   15:24 Կա խնդիր, որ այս ամենն ընկալվեց նորմալ՝ թագավորն է, թագավորը որոշեց այդպես անել՝ այդպես էլ եղավ․ Հոկտանյանը՝ հրաժարականների շքերթի մասին 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   15:17 Թմրանյութի հայտնաբերման դեպքեր Արմավիրի մարզում 11/22/2024   15:06 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել հանրային հեռուստաընկերությանը (տեսանյութ) 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   14:46 Հայաստանում 200 դպրոց չունի տնօրեն, դպրոցները հայտնվել են փակուղում. Հովսեփյան 11/22/2024   14:39 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները 11/22/2024   14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ​​ինտելեկտով մշակված հոլոգրամը 11/22/2024   14:28 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած 11/22/2024   14:24 Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա 11/22/2024   14:19 Վարչապետի խորհրդականից կգնա՞ ԱԺ պատգամավոր, ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին 11/22/2024   14:11 Շիրակի մարզի երիտասարդների հետ քննարկվել են ոստիկանությունում կանանց ներգրավվածության խթանման ուղիներն ու մարտահրավերները 11/22/2024   14:02 ԱՄՆ դեսպանատան պահակը լրտեսել է Ռուսաստանի օգտին 11/22/2024   13:42 Չինաստանը վեցոտանի ռոբոտ կստեղծի Լուսնի հեռախուզման համար 11/22/2024   13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան 11/22/2024   13:33 Կկատարվի քահանայական ձեռնադրություն 11/22/2024   13:28 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից 11/22/2024   13:21 Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. Կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ 11/22/2024   13:11 ՊՆ-ն հրապարակել է մեդալակիր զինծառայողների նկարը 11/22/2024   13:06 6-10 աստիճանով ցրտելու է 11/22/2024   12:34 Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ 11/22/2024   12:29 ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին 11/22/2024   12:25 Գերմանիայի արտգործնախարարն Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը տագնապալի է որակել 11/22/2024   12:23 Ուկրաինայում մտավախություն ունեն՝ ՌԴ-ն հարվածելու է Գերագույն Ռադայի շենքին. նիստը հետաձգել են 11/22/2024   12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան 11/22/2024   12:06 Ուժեղ քամու պատճառով 22-ամյա աղջիկ է մահացել. ողբերգական դեպք Պոդոլսկում 11/22/2024   12:06 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին 11/22/2024   11:59 Հայաստանում նախատեսում են 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել 11/22/2024   11:49 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին 11/22/2024   11:31 Կիևում պայթյունների շարք է տեղի ունեցել 11/22/2024   11:30 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել 11/22/2024   11:21 Նախագահը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը 11/22/2024   10:55 «Սրբազան պայքար» շարժման համար մասնակիցներ հավաքագրելու գործով ևս երկու անձ արդարացվեց 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   10:34 Վերականգնվում է Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը 11/22/2024   10:30 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով. վարչապետ 11/22/2024   10:16 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/22/2024   08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ» 11/22/2024   08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/20/2024   19:43 Սա նշանակում է, որ առաջիկայում պետք է պաշտոնանկ արվի Ալեն Սիմոնյանը, իսկ Լենա Նազարյանն ընտրվի նաև Ազգային ժողովի նախագահ․ Ղազարյան 11/20/2024   20:14 Այս երկրում ինձ որևէ մեկը նման հրահանգ չի կարող տալ. Քպական պատգամավոր 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/20/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/20/2024   19:01 Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում․ Մարալիկում բախվել են դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ն ու «Nissan»-ը. 3 վիրավորներից 2-ը ՌԴ քաղաքացիներ են 11/20/2024   18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/20/2024   20:00 Առեղծվածային դեպք՝ Երևանում. Հաղթանակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. փրկարարներն այն դուրս են բերել մեծ դժվարությամբ 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ)

Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս.սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը. Զոհված զինծառայող Հայկ Սահակյանի քեռի 10/13/2020   17:03  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հակառակորդի ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայող Հայկ Սահակյանի քեռին՝ Արմեն Հովհաննիսյանը։

«Կարոտն ամեն օր ավելի է մեծանում, ինչքան էլ փորձում եմ ինձ շեղել, գրառումներ անել, ժպտալով խոսել, միևնույն է...սիրտս ու հոգիս են լուռ, միևնույն է ամեն բացվող օրվա հետ աչքս դռանն է: Հույսը վերջում է մեռնում, անգամ այն դեպքում, երբ հողին ես հանձնել հերոսիդ... երբ քո աչքով ես տեսել այդ ամենը: Հույսը վերջում է մեռնում...սպասումը՝ երբեք: Հայկ, քեզ միշտ եմ սպասելու, որդի՛ս: Քո խենթ ու ազնիվ բնությունը պակասում է բոլորիս: 19 տարիների ընթացքում Հայկն այնքան բան փոխեց թե՜ մեր և թե՜ ընկերների կյանքում, որ ասելու չէ: Այդքան հոգատար մարդ դժվար էր գտնել: Երբ ընկերներին, ծանոթներին և անգամ անծանոթներին մի բան էր պատահում, մշտապես շտապում էր օգնության: Չէր մոռանում նաև դիմել բժիշկ մոր օգնությանը: Ասում էր՝ մամ, ոչինչ, որ հոգնած ես, հանուն ինձ օգնիր: Հայկը կատակասեր էր...անչափ կատակասեր: Անգամ ամենատխուր լուրը հայտնելիս ժպտում էր: Հայկը երբեք չէր սիրում դպրոցական դասերը, միշտ բողոքում էր, բայց ինչպիսի եռանդով էր կարդում գրքերը, որոնք իրեն հետաքրքրում էին: Ինքնուրույն սովորեց վարժ հաղորդակցվել ռուսերենով և անգլերենով, սովորեց մաթեմատիկա ու ֆիզիկա: Ինքնուրույն ընդունվեց համալսարան: Ամենից շատ ուզում էր դառնալ ինժեներ: Ասեցինք,-Հայկ, գնա համալսարան, նոր բանակ կգնաս: Մերժեց, բա թե պարտք ունեմ կատարելու: Կատարեց հերոսաբար: Վերջին գրառումն էր բանակ գնալուց առաջ՝ Կմեռնեմ հանուն ձեզ:

Մենք բոլորս սպասում էինք նրա վերադարձին և նաշանդրությանը: Հայկը հավերժ սիրհար էր ու դեռ մանկուց սիրում էր միայն մեկին: Հայկը եղբոր հետ պայմանվորվել էր. բա թե ես տղա կունենամ անունը Գևորգ կդնեմ, դու էլ տղուդ անունը՝ Հայկ: Գևորգս շուտով որդի կունենա:

Ի գիտություն բոլորիդ, Հայկը նվագում էր ջութակ և կանտրաբաս: Սիրուն երգում էր: Խաղում մյուզիքլներում: Համերգին էի գնացել: Ի˜նչ ազնվական տեսք ուներ տղաս բեմի վրա: Շատ խաղաղասեր էր զարմիկս ու իմաստուն: Այդպես էլ չհասկացա, թե ֆեմինիզմի մասին որտեղից էր կարդացել: Օհհհ, բայց կողմնակից էր... Իսկապես բաց էր աշխարհի հանդեպ ու այն ընդունում էր իր բոլոր գույներով: Չէր սիրում դատապարտել մարդկանց: Մշտապես հիշեցնում էր բոլորին, որ դատավոր չեն: Հայկը նաև աշխատասեր ու հասուն մարդ էր: Սիրելիի համար նվեր էր ուզել գնել, որպեսզի ոչ մեկիս չանհանգստացնի, գնացել ու թաքուն բեռնակրի աշխատանք էր կատարել:
Նայում եմ Ինստագրամի նկարները ու բացահայտում, որ իմ անհայտացած և հետո հայտնված շորերի ու վերնաշապիկների հեղինակը ինքն էր:

Տղա՛ս, ինչ ունեմ-չունեմ քեզ լինի, միայն ՔԵԶ, ՔԵԶ ու ՔԵԶ:

Եթե անկեղծ, մահը մշտապես է քայլել իր կողքով: Երկու անգամ փրկեցինք: Հայկս իր կյանքն հրաժեշտ տվեց նույնքան հատուկ, որքան որ ինքն է: Բոլորը կանչում էին Արև Տղա: Արև Տղան միակ թոռն էր, որ ոտքերը դնում էր պապու փորին ու ասում՝ Աշիկ, մասաժ արա: Լսվում էին ահահահահահա ծիծաղի ձայները: Հայկը միակ զարմիկս էր, որ գալիս էր ու ասում,- Քեռ,ես քեզնից սիրուն եմ չէէէ՞: Երկրպագուհիների բանակ ունեմ: Ու նորից լսվում էր ծիծաղի ձայներ:

Որդիս, նորից պիտի ասեմ ԴՈՒ քեռու համար ամենասիրուն բալեն ես: Հայկս խնայում էր իրեն տրված գումարը և բոլորիս նվեր գնում, Հայկն այն տղան էր, որը տանից ուտելիք էր վերցնում և կերակրում անտուններին ու սովածներին: Հայկս ամենաթեժ պահին խաղաղություն բերողն էր: Լուռ էր, հույզերը՝ ներսում: Հայկս զուսպ էր: Հայկս իր բակի բոլոր կատուների կերակրողն էր: Հայկս հերոս է, ով իր մահու կռիվն է տվել Հադրութում, խոցել թշնամուն բազմիցս: Սեփական կյանքով փրկել ընկերոջ կյանքը:

Հայկս, դու գնացիր ու սրտիս մի մասը հավերժ դատարկվեց: Քույրս ասում է, թող որդիս վերջին զոհը լինի ու հաղթանակենք այս պատերազմում: Հաղթել ենք, անկասկած հաղթել: Հավերժ փառք ու պատիվ մեր զինվորներին: Կոտրվել չկա, մենք պիտի ապրենք խաղաղ երկնքի տակ:

Հայկիս հիշատակը հարգելու համար խնդրւմ եմ հանգանակում անել հայկական հիմնադրամին։

Դուք լինեք բամբակ, մենք լինենք կրակ,

Դուք լինեք գառ, մենք լինենք գայլ:

Հացն ու Գինին, Տէր կենդանին:

հաղթել ենք»,- գրել է Հայկ Սահակյանի քեռին։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:59 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Առավոտյան տատիկս մեզ քնից արթնացրեց, իմացանք, որ կռիվը սկսել է». արցախցի դպրոցական
16:55 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Մոսկվայում ավարտվել է Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը
16:51 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Անհրաժեշտ է մի փոքր փոխել մեր վարվելաոճը. Սամվել Մարտիրոսյանը ներկայացնում է ֆեյսբուքյան տիրությում առկա որոշակի խնդիրները
16:47 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Հանուն Արցախի խաղաղության. Լոս Անջելեսում բազմահազարանոց քայլարշավ է անցկացվել
16:13 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա երեխան վիրահատվել է
15:38 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախը վճռական է պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ ռազմական հանցագործությունների համար. ՊԲ
15:12 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կորոնավիրուսի տարածումը ավելորդ խնդիրներ է առաջացնում մեր առողջապահական համակարգի համար.ՄԻՊ
14:57 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Աղոթք՝ Ղազանչեցոց եկեղեցուց
14:29 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ
14:12 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Տատիկը 7 զույգ գուլպա է գործել ու հիմա էլ երկտող է գրում, որ գուլպաների հետ ուղարկի սահման

Արխիվ

[]