ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպի հայտարարությունը՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 10/13/2020 19:47 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թափ է հավաքում, բռնության կատաղի էսկալացիան տեւում է ավելի քան երկու շաբաթ: Մեր գնահատականներով՝ տեղի ունեցածը անդրադառնում է ամբողջ տարածաշրջանի հարյուր հազարավոր մարդկանց վրա։
Խաղաղ բնակիչները մահանում կամ հաշմանդամության հասցնող վիրավորում են ստանում: Բնակելի տներ, հասարակական շենքեր և երբեմնի բանուկ փողոցները վերածվում են ավերակների։ Մարդիկ, այդ թվում՝ ծերերն ու փոքր երեխաները, ստիպված են ժամերով նստել չջեռուցվող նկուղներում կամ ընդհանրապես փախուստի դիմել։
Միեւնույն ժամանակ, բժշկական հաստատությունները, բուժաշխատողները եւ շտապ օգնության ծառայությունները դժվարությամբ են կարողանում հաղթահարել աճող ծանրաբեռնվածությունը, իսկ որոշ տեղերում, ինչպես հաղորդվում է, նույնիսկ հարձակման են ենթարկվում: Շփման գծի երկու կողմերում էլ տիրում է խառնաշփոթություն, վիշտ ու վախ։
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ հումանիտար հրադադարը կպահպանվի եւ այդ մարդկանց իսկական դադար կբերի
Այդ կապակցությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պատրաստ է աջակցել մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների փոխանցմանը եւ ձերբակալվածների ազատ արձակմանը: Նման գործողության ձևաչափի մասին կողմերը պետք է պայմանավորվեն միմյանց հետ։
Մենք մշտապես շփվում ենք կողմերի հետ, առաջարկների փոխանակում է տեղի ունենում։ Որպեսզի սկսվի օպերացիան, անհրաժեշտ է կարգավորել օպերատիվ և լոգիստիկ հարցերը և ապահովել անվտանգության երաշխիքներ մեր աշխատակիցների համար։
Մենք չենք մասնակցում քաղաքական բանակցություններին։ Մեր դերը՝ չեզոք միջնորդի դերը, կրում է բացառապես հումանիտար բնույթ։ Մենք վաղուց հանդես ենք գալիս նման կարգավիճակում ամբողջ աշխարհի հակամարտություններում։
Ինչ վերաբերում է մեր գործունեությանը՝ կապված հակամարտության հետ, ապա մենք աշխատում ենք ամբողջ տարածաշրջանով մեկ, որպեսզի թեթևացնել մարդկանց տառապանքները, որոնք ներքաշված են տեղի ունեցածի մեջ։
Մենք հարյուրավոր ընտանիքների տրամադրում ենք արտակարգ դրամական օգնություն և հիգիենիկ հավաքածուներ, տրամադրում ենք բժշկական պարագաներ, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար, հիվանդանոցներին և դատական բժշկության ոլորտում՝ իշխանություններին, հնարավորության դեպքում անցկացնում ենք տեղերում կարիքների գնահատում։
Բացի այդ, մենք սերտորեն համագործակցում ենք Հայկական Կարմիր Խաչի և ադրբեջանական Կարմիր կիսալուսնի ընկերության հետ, որոնք զբաղվում են այդ ճգնաժամի հետևանքների վերացմամբ։
Մեր ամենահամեստ կանխատեսումների համաձայն՝ ամբողջ տարածաշրջանում տասնյակ հազարավոր մարդիկ օգնության կարիք կունենան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
Դա լրացուցիչ ռեսուրսներ կպահանջի, ուստի մենք հանդես ենք եկել 9,2 մլն շվեյցարական ֆրանկ հավաքելու ուղերձով եւ արդեն սկսել ենք առատաձեռն նվիրատվություններ ստանալ կառավարություններից, ինչի համար մենք չափազանց երախտապարտ ենք։
Վերջում ուզում եմ ձեզ հետ կիսվել մեզ դիմած մի կնոջ պատմությունով։ Նա պատմել է, թե ինչպես է մանուկ հասակում թաքնվել նկուղներում եւ գիշերել անտառում, որպեսզի փրկվի մարտերից: Գրեթե 30 տարի անց նա ստիպված է նույնն անել՝ այս անգամ փոքրիկ դստեր հետ, որը հազիվ երկու տարեկան է, և տարեց ծնողների հետ, ովքեր այն ժամանակ նրան փրկել էին։
Նրա նմանները շատ են, եւ այդ բոլոր մարդկանց եւ նշանակալի մարդասիրական գործունեությանը մենք պետք է աջակցենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ