Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   20:14 Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր 11/22/2024   20:02 10 տարի առաջ այս օրը ՊԲ-ն հատուկ գործողություն իրականացրեց. չեզոք գոտուց դուրս բերվեցին հայ օդաչուների դին ու մասունքները 11/22/2024   19:49 Եթե ձայնագրությունները չկորեն՝ կերևա, որ ձեռքս էլ մնացել է ավտոբուսի դռների արանքում. Քաղաքապետարանը հերքում է, որ 100 դրամ չունեցող քաղաքացու նկատմամբ բռնություն է եղել 11/22/2024   19:38 Իսպանիան պաշտպանության պլան է պատրաստում՝ ռազմական ռիսկերի դեպքում 11/22/2024   19:27 Դատախազությունը պահանջում է բռնագանձել Ատեփանավանի նախկին քաղաքապետի գույքը․ Դարաքեշիշյանը դատարանի առաջ է կանգնել՝ թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական գործերով 11/22/2024   19:20 Կիևի մարզում Օդային տագնապ Է հայտարարվել 11/22/2024   19:07 Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման 11/22/2024   18:59 Նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ոլորտային բարեփոխումները 11/22/2024   18:51 Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին 11/22/2024   18:46 Ադրբեջանական SOCAR-ը վաճառում է իր բիզնեսի մի մասը Թուրքիայում 11/22/2024   18:40 Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/22/2024   18:25 Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան 11/22/2024   18:19 Պետդումայի նախկին պատգամավորը ճանաչվել է օտարերկրյա գործակալ 11/22/2024   18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան 11/22/2024   18:07 Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ. բացատրական աշխատանքն արդյունավետ էր 11/22/2024   18:02 Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   17:58 Պարզվում է՝ քայլելն օգտակար է ուղեղի առողջության համար 11/22/2024   17:51 Արտաշատի ԲԿ-ն սարքավորումներով հագեցնելու հարցը գտնվում է առողջապահության նախարարի օրակարգում 11/22/2024   17:42 «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է 11/22/2024   17:39 Գարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում 11/22/2024   17:35 Հեռահար զենք օգտագործելու թույլտվությունը ցույց է տալիս, որ Ռուսաստանի դեմպայքարում է ՆԱՏՕ-ն. Վոլոդին
11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ» 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ» 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ» 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»

Արամ Ա կաթողիկոսն այլընտրանք չի տեսնում Արցախի անկախության միջազգային ճանաչմանը 10/13/2020   21:56  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ստեղծված իրավիճակում Արցախի անկախության միջազգային ճանաչմանն այլընտրանք չի տեսնում: Այս մասին կաթողիկոսը նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր կոչում:

«Թուրքիայի անմիջական հովանավորությամբ և ահաբեկիչների ու վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն Արցախի դեմ, մեզ դրել է նոր իրավիճակի առաջ` իր ռազմական, քաղաքական, իրավական և աշխարհաքաղաքական կողմերով ու հետևանքներով: Հետևաբար, ներկա իրավիճակը պետք է Արցախին, Հայաստանին, ինչպես նաև միջազգային հանրությանը մտածելու տեղիք տա ու գործելու մեկ ուղղությամբ` Արցախի Հանրապետության ճանաչում, այլընտրանք չկա»,- նշել է Արամ Ա-ն:

Կաթողիկոսը հավելել է, որ Ադրբեջան-Արցախ վերջին պատերազմի զարգացումներին մոտիկից հետևողը հստակորեն պետք է տեսնի մի քանի կարևոր դրվագ:

 
«Առաջին` Ադրբեջանը վայելում է Թուրքիայի քաղաքական ու ռազմական անվերապահ ու ամբողջական աջակցությունը և Իսրայելի մասնագիտական ներուժը: Երկրորդ` ներկա պատերազմը սոսկ տեղական բնույթ չունի, այլ հղի է տարածաշրջանային և միջազգային հետևանքներ ունենալու լայն հավանականություններով: Երրորդ` Թուրքիան իր պանթուրանական ու ծավալապաշտական քաղաքականությանը նոր ձևավորում ու շեշտադրում տալով, Միջին Արևելքից ու իսլամական աշխարհից սկսած մինչև արևելյան Եվրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցությունը տարածելու իր հետևողական ջանքերին զուգահեռ, այժմ նույնը փորձում է անել Կովկասում` շահագործելով Ադրբեջանին»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսը հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ փորձել է զենքի ուժով Արցախը վերագրավել` հակադրվելով քաղաքական ու բանակցային ճանապարհով Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային որոշումներին, նշելով, որ Ադրբեջանի այս վերջին փորձը ևս հետապնդում է նույն նպատակը:

«Հայոց բանակը հերոսությամբ շարունակում է պաշտպանել Արցախը, մեր իրավունքը ու արժանապատվությունը: Արյուն թափեցինք, ահավոր ավերածություն ունեցանք, հսկա դժվարությունների դեմ հանդիման կանգնեցինք, սակայն շարունակում ենք պայքարել: Թուրքական աջակցությամբ ու իսրայելական զինուժով օժտված ազերիական հարձակումների դեմն առնելն ինքնին հաղթանակ է: Բանակի կողքին Հայաստանի ու Արցախի դիվանագիտական արշավը, Սփյուռքի կողմից լայնածավալ քարոզչությունը, կազմակերպված բողոքի ու աջակցության ցույցերը մեր ողջ ժողովուրդը զորակոչի ենթարկեցին: Իրավիճակը շարունակում է մնալ կնճռոտ ու փխրուն: 30 տարի շարունակ աշխարհին ասացինք` Արցախը մերն է, մեր ինքնորոշման իրավունքն արյան գնով հաստատեցինք և մեր հայացքները, մեր մտքերն ու աշխատանքն ուղղեցինք դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում: Անցնող տարիներին այս գծով նաև խոհեմ զգուշավորություն ցույց տվեցինք` առիթ տալով քաղաքական բանակցություններին: Սակայն, ներկա պատերազմը եկավ ևս մեկ անգամ ապացուցելու, որ Ադրբեջանը հավատարիմ չէ բանակցություններին և բացահայտորեն վայելելով Թուրքիայի ամբողջական աջակցությունը, մեզ հանգիստ չի թողնելու` դիմելով պատերազմի»,- նշել է Արամ Ա-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հավելել է, որ չենք կարող մի քանի տարին մեկ մարդկային զոհեր տալ, ինչպես նաև ենթարկվել նյութական և տնտեսական ահավոր վնասների: Կաթողիկոսը նշել է, որ անհրաժեշտ է հստակ ճշգրտել ռազմավարական ու մարտավարական մոտեցումները, կարճաժամկետ և երկարաժամկետ հանգրվաններով, միշտ իրապաշտ ոգով և համահունչ ներկա աշխարհաքաղաքական պայմաններին:

«Առաջին, անհրաժեշտ է ամեն գնով և անմիջապես ամբողջական զինադադար հաստատել և վերսկսել քաղաքական բանակցությունները: Երկրորդ, ծրագրված աշխատանք տանել Արցախի միջազգային ճանաչման գծով: Այլևս չենք կարող երկար սպասել, սա ի վնաս մեզ է` ամեն իմաստով: Գիտենք, որ նման քայլը կարող է նոր բարդություններ ստեղծել, սակայն այլ ճանապարհ չկա: Ներկա պատերազմից ավելի ծանր ի՞նչ կարող է լինել, երբ Ադրբեջանը նույնիսկ անտեսում է պատերազմին ու զինադադարին առնչվող միջազգային օրենքի սկզբունքները: Երրորդ, ինչպիսին էլ լինել Ռուսաստանի ներկա մարտավարական մոտեցումներն ու հաշվարկները, Ռուսաստանը երբեք չպետք է թույլ տա իր կողքին այլ ուժի ներկայությունը Կովկասում: Այս համոզմունքից ելնելով, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը պետք է լինի փոխադարձ վստահության հիման վրա ու հասարակության շահերով պայմանավորված: Չորրորդ, Արցախի ճանաչում ապահովելու հույժ կարևոր իրավաքաղաքական նախաձեռնությունը միջազգային համայնքին ներկայացնելը լուրջ նախապատրաստություն, պարբերական և դիվանագիտական լայնածավալ աշխատանք և հետևողական գործընթաց է ենթադրում, որին հարկ է լծվել անմիջապես: Միջազգային օրենքը տալիս է ճանաչման տարբեր տեսակները, եղանակներն ու պահանջները: Անհրաժեշտ է համապարփակ ու մասնագիտական մոտեցումով ուսումնասիրել ճանաչմանն առնչվող խնդիրներն ու կոնկրետ պարագաները»,- ասված է ուղերձում:

Արամ Ա կաթողիկոսի խոսքով` գտնվում ենք մեր պատմության ճակատագրական խաչմերուկներից մեկում:

«Ռազմական ասպարեզում հաղթական տանելն առանցքն է, իսկ միջազգային կարծիքի հայանպաստ դիրքորոշումը մեր հաջողության մղիչ ուժը: Հարկ է լինել զգոն ու խոհեմ և միշտ միակամ: Հետևաբար, կոչ եմ ուղղում Հայաստանի մեծարգո վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ զինադադարի ամրապնդումից անմիջապես հետո իր մոտ հրավիրի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքական կուսակցությունների ղեկավարներին, հոգևոր առաջնորդներին և Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչներին` միասնաբար խորհրդակցելու իրավիճակի և հետագա զարգացումների մասին: Նման հավաքը պետք է ցույց տա մեր ժողովրդի միասնական ոգին ու ամուր կեցվածքը և մյուս կողմից պետք է առիթ հանդիսանա տեսակետների ու մոտեցումների փոխանակման»,- նշել է կաթողիկոսը:

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն առաջարկել է նաև հիշյալ հավաքից հետո փորձագետներից բաղկացած հանձնախումբ կազմել, որը վարչապետի գլխավորությամբ կկարողանա ծրագրել միջազգային ճանաչմանն առնչվող գործընթացը` իր իրավագիտական, դիվանագիտական, հարաբերությունների և քարոզչական կողմերով:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:09 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Փաշինյանը Նիդերլանդների վարչապետին տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին
14:42 13/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Վարչապետի հրաժարականի պահանջի մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում. Եղոյանը հերքում է
09:55 13/10/2020  |  ՄամուլԻշխանությունը՝ ծանր որոշման առաջ. «Իրատես»
09:44 13/10/2020  |  ՄամուլՎարչապետի հետ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորները ծանր սրտով են լքել դահլիճը. «Իրատես»
21:02 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020«Հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը». Վարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներին
15:35 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կախված իրավիճակից քաղաքական ուժերի հետ Փաշինյանի հանդիպումները կարող են կրել շարունակական բնույթ
14:16 12/10/2020  |  ԼՐԱՀՈՍՌազմական դրության իրավական ռեժիմը չպահպանելու համար նախատեսվել է մինչեւ 6 տարվա ազատազրկում ու վարչական տուգանք՝ մեծ չափերի
10:42 12/10/2020  |  ՄեկնաբանությունԼոս Անջելեսի հայությունը՝ Արցախի թիկունքին․ Նիկոլ Փաշինյան
21:55 11/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
20:23 10/10/2020  |  ԼՐԱՀՈՍ«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, այո՛, կարող է դառնալ այս իրավիճակից ելք». վարչապետի հարցազրույցը գերմանական «ZDF» հեռուստաալիքին

Արխիվ

[]