ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգամ փողը հիմք չի կարող լինել՝ այս սարսափ ֆիլմում «նկարահանվելու» համար. The National- ը զրուցել է սիրիացի վարձկանների հետ 10/13/2020 20:29 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկան ահաբեկիչ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում բախումներ սկսվելուց առաջ, գրում է The National- ը:
Լրատվամիջոցը զրուցել է սիրիացի վարձկաններից մեկի հետ. «Հիմա ես ձեզ հետ խոսում եմ ստորգետնյա բունկերից», - ասել է 24-ամյա Իբրահիմը,- «Ուժեղ հարվածներ են հասցնում: Մենք այնքան տղաներ կորցրեցինք, նույնիսկ չէի կարողանում հաշվել քանիսին: Ես չգիտեմ, թե ինչ գործ ունենք մենք այստեղ։ Անգամ փողը հիմք չի կարող լինել՝ այս սարսափ ֆիլմում «նկարահանվելու» համար: Թուրքերը մեզ այնպիսի դրության մեջ են դրել, որ այլևս չենք կարող այստեղից փախչել: Հուսով եմ, որ կկարողանանք վերադառնալ»,- պատմեց սիրիացին։
Նրա գտնվելու վայրը առաջնագծում էր. WhatsApp-ի քարտեզում նշվում էր Ղարաբաղից արևելք, ադրբեջանական Ահմեդալիլար գյուղի մոտ՝ Իրանի հետ սահմանին:
Իբրահիմը «Սուլթան Մուրադ» խմբավորման անդամ է, որը համարվում է թուրքամետ սիրիական զինված խմբավորում։ Լրատվամիջոցին Իբրահիմը պատմել է, որ երեք շաբաթ առաջ իրենք սկսել են կամավորներ հավաքագրել Ադրբեջանում թուրքական գործողությունների համար:
«Լիբիայում տեղի ունեցածից հետո մեզանից շատերը հրաժարվեցին գործարքի գնալ»,- ասաց Իբրահիմը,- «Բայց ես մտածում էի, որ կարող եմ գումար աշխատել, որպեսզի մինչև ձմեռ ընտանիքս դուրս բերեի այս իրավիճակից»։
Ինչպես և Ադրբեջանի դեպքում՝ Թուրքիան հազարավոր սիրիացի վարձկանների վճարել էր Լիբիայում Տրիպոլիի զինյալներին աջակցելու համար՝ գործելու ընդդեմ արևելքում գտնվող Լիբիայի ազգային բանակի:
Իբրահիմի հետ սեպտեմբերի 24-ին կնքել են եռամսյա պայմանագիր, առաջարկել 8000 թուրքական լիրա (1300 դոլար) ամսական վճար։ Նկատենք, որ դա հակամարտությունից երեք օր առաջ է տեղի ունեցել։
Նրա խոսքով ՝ պայմանագրից հետո իրեն Քիլիս ռազմական սահմանակետով տեղափոխել են Գազիանթեփ, ապա՝ Անկարայի տարածքով դեպի Բաքու:
Ըստ Իբրահիմի՝ շուրջ 3000 սիրիացի վարձկաններ Ղարաբաղում կռվել են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: «Նրանք մեզ սնունդ, ռազմական համազգեստ, դիպուկահար հրացաններ և հակատանկային հրթիռներ տվեցին, բայց մենք ուժեղ կրակի տակ ենք հիմա», - ասաց նա: «Միայն ուրբաթ օրը մենք կորցրեցինք վեց մարդ, 30-ը վիրավորվեց, և նրանց ստիպված էին տեղափոխել Բաքու»:
Անցած հանգստյան օրերին հայտնի դարձավ հակամարտության առաջին երկու սիրիացի զոհերի մասին:
Երկու վարձկաններն էլ, որոնք գրանցված են «Ալ-Համզա» դիվիզիայում, Սիրիայի ազգային բանակից են՝ Հոմսի շրջանից, սպանվել են անցած կիրակի ՝ հայկական զորքերի կողմից:
Սիրիայի Մարդու իրավունքների դիտարանը գնահատում է, որ սպանվել է առնվազն 107 սիրիացի վարձկան, ևս 30-ը վիրավորվել են:
Համիդը պնդում է, որ սեպտեմբերի 18-ից իր տղաներից 15 հոգի ուղարկել է Լեռնային Ղարաբաղ:
«Նորակոչիկները հավաքվում են Հավար Քիլիսի կենտրոնում ՝ Թուրքիայի հետ սահմանին», - պատմեց նա,- «Նրանք հիմնականում գալիս են սիրիական ընդդիմության զինված խմբերի երկու խմբավորումներից ՝ «Սուլթան Մուրադ» և «Ալ-Համզա» դիվիզիայից, բայց նրանք ավելի ու ավելի են շատանում: Ամեն օր նոր շարասյուն է մեկնում »: Համիդն ասաց, որ կամավորների պակաս չկա:
«Նրանց ասել են, որ պետք է պահպանեն ռազմական կամ ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչպիսիք են նավթի հանքավայրերը, և որ նրանք ծառայելու են որպես ժամանակավոր ուժ»։
Անցած ուրբաթ Ջայեյշ ալ-Իսլամից 200 մարդ լքել է Սիրիան ՝ «հայերի» դեմ կռվելու համար առանց հրամանատարներից թույլտվություն ստանալու:
Թուրքիայի հետ կապված սիրիական խմբավորումներից մի մասը Լիբիայում տեղի ունեցած իրադարձություններից հետո չի ցանկացել աջակցել նոր ռազմական գործողությանը:
Լիբիա մեկնած 200 գրոհայիններից միայն կեսն են վերադարձել։ Մնացածները զոհվել կամ ծանր վիրավորվել են: Ընտանիքները դեռ սպասում են Անկարայի խոստացած փոխհատուցմանը:
«Սիրիական ազգային բանակի» վարձկանների վերջին 300-հոգանոց խումբը հոկտեմբերի 1-ին Լիբիայից հետ է վերադարձել, փոխանցում է Rybar տելեգրամ-ալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ աղբյուրի՝ թուրքական հատուկ ծառայությունները դադարել են վարձկաններ ուղարկել Տրիպոլի՝ ամբողջ ուժերը կենտրոնացնելով Ադրբեջանի վրա։ Սակայն հետ վերադարձած խումբը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղ գնալ՝ կատաղի մարտերի պատճառով։ Ըստ նույն աղբյուրի՝ Ադրբեջանում սպանված սիրիացի վարձկաններին թաղում են եղբայրական գերեզմաններում՝ լիակատար գաղտնիության պայմաններում, գիշերները։ Նրանց վերջին հրաժեշտը տալու հնարավորություն ունեն միայն մտերիմները։ Սիրիական աղբյուրները գրում են, որ Հալեպի մատույցներում «Սիրիական ազգային բանակի» մոտ 40 վարձկանի մարմին է տեղափոխվել։ Հրապարակվել է նաև խմբակային հուղարկավորության տեսանյութը։
Ավելի վաղ սիրիական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մոտ 300 վարձկան Թուրքիայից պահանջել են հետ տանել իրենց Սիրիա․ նրանց չի բավարարում այն, որ մարտերից հետո վերականգնվելու հնարավորություն չի տրվում։
The National- ը փոխանցում է, որ Թուրքիայի պետական լրատվամիջոցները և իշխանամետ աղբյուրները մեղադրանքներ են առաջադրել Հայաստանի հասցեին ՝ տարածելով չճշտված կադրեր, թե իբր զինյալները գնում Սիրիայից ՝ հայկական ուժերի կողքին կռվելու համար։ Հետագայում պարզվել է, որ նրանք հայազգի հայրենասեր կամավորներ էին, ովքեր եկել էին Սիրիայից և Լիբանանից ՝ պաշտպանելու իրենց հայրենիքը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի կանխենք մեկ այլ ցեղասպանություն, ինչպիսին թուրքերը կատարել են 100 տարի առաջ մեր նախնիների դեմ։ Մենք նրանց այլեւս թույլ չենք տա դա անել», - The National- ին ասել է լիբանանահայ Վարդանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ