Թեմաներ
Չորեքշաբթի 11 / 27 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել 11/27/2024   16:48 ՀՀ ԱԺ նախագահն ու Գերմանիայի նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/27/2024   16:32 ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի հաստատումը 11/27/2024   16:30 Համացանցում հայտնվել են Մուրմանսկի մարզում խորտակված նավից զբոսաշրջիկներին փրկելու կադրերը 11/27/2024   16:26 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցները 11/27/2024   16:20 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ուղղությամբ աշխատանքների ընթացքը 11/27/2024   16:16 Հայկ Մարությանը միացել է Անդրանիկ Թևանյանի ստորագրահավաքին, իսկ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանի ստորագրահավաքին 11/27/2024   16:13 C360 կուտակային հաշիվներում խնայողությունների նկատմամբ կկիրառվի ավելի բարձր տոկոսադրույք 11/27/2024   16:07 Աղազարյանը դեռ սպասում է իր ընկերոջը՝ մանդատի հարցը քննարկելու համար 11/27/2024   16:05 Ալիևը օկուպացված հողատարածքները վարձով է տալու գյուղացիներին 11/27/2024   15:54 Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը 11/27/2024   15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ 11/27/2024   15:43 Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (տեսանյութ) 11/27/2024   15:21 Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել 11/27/2024   15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան 11/27/2024   15:12 Լիբանանում Sputnik-ի թղթակիցը վիրավորվել է Իսրայելի հրետակոծությունից. դա տեղի է ունեցել հրադադարից հետո 11/27/2024   14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ 11/27/2024   14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը 11/27/2024   14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին 11/27/2024   14:37 Ես վառ օրինակն եմ, թե ինչ է լինում, երբ այդ խնդրանքը չեն կատարում, դա նշանակում է՝ հորինված գործով քրեական հետապնդում․ Վարդազարյան 11/27/2024   14:33 Հայաստանի արտաքին գործերի նախարարը կայցելի Ֆինլանդիա 11/27/2024   14:18 ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հանդիպումը ԱՄԷ ԱԳՆ պետնախարար Նուրա բինտ Մուհամմեդ Ալ Կաաբիի հետ 11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/27/2024   14:12 Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի․ առանց ժպ նշանակելու կարելի է շարունակել Գյումրու ղեկավարումը. Առաքելյան 11/27/2024   14:06 Գեղամ Նազարյանի հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են. Ագնեսա Խամոյան 11/27/2024   13:36 Եթե Պուտինը գար Հայաստան՝ ՀՀ իշխանությունները արևմուտքի ճնշման տակ կհայտնվեր. Դրա համար էլ խնդրել են, որ ԵԱՏՄ նիստը ՌԴ-ում լինի. Խաչատրյան 11/27/2024   13:34 Գեղամ Նազարյանի մանդատը վայր դնելու հարցը քննարկվելու է. Խաչատրյան 11/27/2024   13:31 Ընդլայնվել է հղիների նախածննդյան հսկողության պարտադիր հետազոտությունների ծավալը` պետական պատվերի շրջանակներում.ԱՆ 11/27/2024   13:26 Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել դեռահասների համար սոցիալական ցանցերի արգելքին 11/27/2024   13:24 Տեղումները կշարունակվեն. ջերմաստիճանը կնվազի ևս 5-8 աստիճանով 11/27/2024   13:18 Լիբանանը զինվորականներ է տեղակայում երկրի հարավում՝ Իսրայելի և Հեզբոլլահի միջև զինադադար ապահովելու համար 11/27/2024   13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ 11/27/2024   12:59 Գևորգ Պապոյանը տեղյակ չէ, որ Երևանում անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Փաշինյանի խնդրանքով անցկացվելու է ՌԴ-ում 11/27/2024   12:53 Ալեքսանդր Սիրունյանին՝ ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին ԱԺ նախագահի հայտարարությունը 11/27/2024   12:51 Ռուսաստանի արտաքին հետախուզությունը տվյալներ ունի, որ ԱՄՆ-ն մտադիր է ամբողջապես ենթարկեցնել Հայաստանին 11/27/2024   12:48 2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա 11/27/2024   12:43 Գյումրիում հաղթած ուժը անպատասխանատվություն է դրսևորել, ստիպված ենք ԺՊ նշանակել. Պապոյան 11/27/2024   12:35 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. նախաձեռնվել է քրեական վարույթ 11/27/2024   12:32 ՀՀ ԱՀԾ պետը չի մասնակցել Մոսկվայում կայացած ԱՊՀ նիստին, բայց ՀՀ-ն ներկայացուցիչ ունեցել է. «Ազատություն» 11/27/2024   12:25 Աղետ է, երեխաները ճարպակալում են. էներգետիկների վաճառքը սահմանափակելու նախագիծ՝ ԱԺ-ում ուղիղ 11/27/2024   12:19 ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության 11/27/2024   12:12 Մայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում ձյան տեղումներին զուգահեռ գործի է դրվել «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տեխնիկան և մարդուժը 11/27/2024   12:10 Հանրապետության ողջ տարածքում առատ ձյան տեղումներ են դիտվել. ձյան ծածկույթը հասել է մինչև 30 սմ-ի 11/27/2024   12:07 Սպիտակի ոլորանների ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է մարդատար տրանսպորտային միջոցների համար
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է

Հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո. Իսպանացի գրող 10/12/2020   13:02  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչի բաց նամակն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նամակի մեջ մասնավորապես նշված է.

«Ղարաբաղի Հանրապետության նախագահ

մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին

 Հարգարժա´ն նախագահ Հարությունյան,

Ձեզ գրում եմ մի հեռավոր և միևնույն ժամանակ՝ մոտ վայրից՝ Իսպանիայից:                  Թեև Դուք ինձ կասեք, որ այդ երկրի կառավարությունն ավելի քան մեկ դար անց դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղարաբաղի Հանրապետության բնակիչները պետք է իմանան, որ Իսպանիայի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին իրենց կողքին են: Մեզ միավորում է քրիստոնեությունը: Նույնիսկ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, գիտակցում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ մեզ միավորում է մի երկարատև պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայքարել են նույնանման արժեքների համար, մեզ միավորում է կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդչափ նման ժողովուրդներ են, կարող են համարվել մեկ ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները տակավին պիտի անցնեն միասին:

Ահա թե ինչու՝ կցանկանայի, որ Դուք՝ որպես փոքր և, միևնույն ժամանակ, մեծ Ղարաբաղի Հանրապետության առաջնորդ, իմանաք, որ այս խավար, այսքան դժնդակ ու դժվար օրերին, երբ այդքան մարդկային էակներ սպանվում են դաժան մարտերում Հայաստանի և հայերի թշնամիների կողմից, նրանք են սանձազերծել, ովքեր չեն հանդուրժում ձեր գոյությունն այդտեղ՝ Լեռնային Ղարաբաղում՝ բարձր պահելով հայ և քրիստոնյա ժողովրդի անկախության դրոշը, որն այդտեղ է վաղնջական ժամանակներից և առհավետ:

Որովհետև մեծ խաբեություն է ներկայացնել Ղարաբաղի ժողովրդին, փորձելով հավատացնել աշխարհին, թե իբրև հայ ժողովուրդը ադրբեջանցիներին վտարել է այդ լեռներից, երբ ակնհայտ և ապացուցելի ճշմարտությունն ամբողջովին հակառակն է: Իրականում հայերն էին վտարվել Ադրբեջանի գյուղերից և քաղաքներից, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ, որը հայ ժողովրդի դեմ իրագործել էին թուրքերը, ապա նաև հույն քրիստոնյաների, սիրիացի քրիստոնյաների, կայսրության բոլոր քրիստոնյաների դեմ՝ Փոքր Ասիան և Կովկասը ամեն գնով թուրքացնելու և իսլամացնելու բացահայտ մտադրությամբ, անգամ՝ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական բնաջնջմամբ, որոնք, սակայն, չհնազանդվեցին, մինչև իսկ՝ իրենց բնաջնջման սպառնալիքի ներքո: Բայց աշխարհը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական հող  է  եղել, որովհետև քարերը համառ են, և այնտեղ շատ աճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Այս ամենը հավաքագրված և փաստագրված է  Հայաստանի պատմության թանգարանում:

Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում և շարունակում է լսել լեռներից իջնող գետակների կարկաչյունը ամենավաղ ժամանակներից ի վեր, առհավետ: Դեռևս հնագույն ժամանակներում այդտեղ՝ Արցախում, նրանք առևտուր էին անում Բաբելոնի, Շումերների երկրի, Պարսկական կայսրության հետ:

Այժմ Հայաստանի թշնամիները հավակնում են ոչնչացնել հնագույն խաղաղասեր մի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, կեղծ պատրվակով, իբրև դրանք Ադրբեջանի հողերն են, այնինչ շատ լավ գիտեն, որ այդ հողը միշտ եղել է հայկական հող, քրիստոնեական հող մեր թվագրության IV դարի սկզբներից ի վեր: Նրանք այդ ամենը գիտեն, և միակ բանը, որին հավակնում են,  մի քաղաքակրթություն ոչնչացնելն է, որովհետև հայկական քաղաքակրթություն է, և գիտեն նաև, որ բացառությամբ սակավաթիվ դեպքերի՝ ադրբեջանցիները երբեք չեն ապրել այդ երկրում և երբեք էլ չեն ապրի: Նրանք միայն բուռն ցանկություն ունեն աշխարհին ապացուցելու, որ կարող են ոչնչացնել բոլոր նրանց, ում իրենց դարավոր թշնամին են համարում, չհասկանալով, որ ամենախոհեմը, ողջամիտը, քաղաքակիրթը կլիներ մոռանալ անիմաստ ատելությունը և ընտրել շատ տարբեր մի այլ ճանապարհ:

Պարո´ն նախագահ Հարությունյան, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն: Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն իրադրությունը. լավ գիտեն, թե ով է կանգնած այս դաժան հարձակման հետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զինատեսակները, հրետանին, վերջին սերնդի անօդաչու սարքերը, ով է հազարավոր վարձկան ջիհադիստների ուղարկել այդ տարածաշրջան, որոնցից շատերը նույնիսկ հարկադրված են եղել, քանի որ  ցանկացել են մնալ ազատության մեջ, մյուսները՝ Արևմուտքի և քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ լի՝ որպես կամավորներ  եկել՝ այդ գարշելի գործն իրագործելու, ինչպես նույնը ողբերգական ձևով տեղի ունեցավ վերջին տարիներին Սիրիայում, իսկ հիմա՝ փորձելով ահաբեկել մի ժողովրդի, որն իր երկարատև պատմության ողջ ընթացքում կրել է ճակատագրի շատ վայրիվերումներ, բայց երբեք վախ չի ունեցել, թե ինչ է պատահելու իրեն: Վարձկաններին ուղարկողները կարծես թե չգիտեն, որ Մարդկությունը պատերազմ չի կամենում, այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հակամարտությունից  հայերը նորից դուրս կգան հաղթանակած, քանի որ նրանց թշնամիներին երբեք չի հաջողվի հաղթել հայ ժողովրդին, քանզի նրանցն է պատմության, բանականության և ճշմարտության ուժը:

Պարո´ն նախագահ Հարությունյան, այսօր հայերը պահանջում են, որ և´ Աշխարհը, և´ Եվրոպան, և´ Իսպանիան իրենց չմոռանան, քանի դեռ դիմակայում են իրենց դեմ սանձազերծված անարդար պատերազմին: Երբ ավարտվեց Մեծ պատերազմը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, ԱՄՆ նախագահ Վիլսոնը, քաջատեղյակ լինելով հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, որոշում ընդունեց Սևրի պայմանագրով (1920թ.) Փոքր Ասիայի և Կովկասի արդար բաժանում կատարել, որին ընդդիմացան թուրքերը՝ Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, պայմանագիր, որը չեղյալ հայտարարվեց 1923թ. Լոզանի պայմանագրով, որում դաշնակիցները, կուշտ լինելով պատերազմից, անտարբերության մատնեցին այս ամենը: Այդժամ տեղի ունեցավ պատմական կեղծիք, և հայերը ստացան Սևրի պայմանագրով համաձայնեցված տարածքների նվազագույն մասը: Բայց նրանք չստորագրեցին Լոզանի պայմանագիրը, հետևաբար՝ պատմականորեն շարունակում են պաշտպանել վիլսոնյան Հայաստանը: Սա է դիվանագիտական ճշմարտությունը, թեև ոմանց կարող է դուր չգալ լսել այդ մասին:

Ճշմարտությունն այն է, որ այսօր հայ երիտասարդներն են նահատակվում անարդար պատերազմում, մինչդեռ ջիհադիստ ահաբեկիչներ են ուղարկվում տարածաշրջան՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը, մինչդեռ մի ռազմական գերտերության գերժամանակակից ինքնաթիռները ռմբակոծում են Արցախի Հանրապետության լեռների փոքրիկ բնակավայրերը, որտեղ ապրում են խաղաղասեր մարդիկ, քրիստոնյաներ, որոնք միայն ցանկանում են շարունակել ապրել այն տարածքում, որն արդեն իսկ իրենցն էր, երբ Նոյն առաջին անգամ տրորեց խաղողի ողկույզը:

Պարո´ն նախագահ Հարությունյան, հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո:  Ջերմ ողջույններ եմ Ձեզ հղում այդքան հեռավոր ու այդքան մոտիկ Իսպանիայից:

 

Ալմերիա, Իսպանիա, 8 հոկտեմբերի 2020թ.

 

Գ. Հ. ԳՈՒԱՐՉ,  գրող

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]