Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Դատապարտում ենք. ՀԺՄ-ի ու լրատվամիջոցների հայտարարությունը 10/12/2020   16:15  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020

Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Հայաստանի Ժուռնալիստների միությունն ու ավելի քան երկու տասնյակ լրատվամիջոցների ղեկավարներ։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունել է N 1655-Ն որոշումը ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի N 1586-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին, ըստ որի՝ արգելք է սահմանվում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակման վրա։

Դրան հաջորդեց այսօր խորհրդարանում ընդունված Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն՝ սահմանափակումները խախտելու համար։ Սահմանվել են հսկայական տուգանքներ, որոնք ԶԼՄ-ների համար կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։
Վերոնշյալ կարգավորումները լուրջ խոչընդոտներ են ստեղծում ԶԼՄ-ների աշխատանքում, խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։
Փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին։

ՀՀ Սահմանադրության 76-րդ հոդվածի իմաստով ռազմական դրության ժամանակ թույլատրելի են հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:

Նշվածից բխում է, որ Սահմանադիրը չի թույլատրում հիմնական իրավունքների և ազատությունների բացարձակ արգելք, ըստ այդմ, սահմանափակումները կարող են կիրառվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը։
Վերոհիշյալ փոփոխություններով Գործադիրը բացարձակ արգելք է սահմանում ցանկացած կարգի հաղորդման հրապարակման վրա, եթե այն քննադատում, հերքում, կասկածի տակ է դնում կամ որևէ այլ կերպ արժեզրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների (այդ թվում` ելույթները, հրապարակումները) արդյունավետությունը, այն դեպքում, երբ ռազմական հաջողությունների և պետական անվտանգության ապահովման գրավականը հենց ձեռնարկված գործողությունների արդյունավետության վերաբերյալ քննարկումներն օրակարգային դարձնելը և ճիշտ եզրահանգումներ կատարելն է։

ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ որպես ընդհանուր սկզբունքի հարց՝ արտահայտվելու ազատության յուրաքանչյուր սահմանափակման «անհրաժեշտությունը» պետք է համոզիչ ձևով հաստատվի։ Ազգային իշխանությունները պետք է համոզիչ կերպով հիմնավորեն, որ սահմանափակման համար գոյություն ունի «սոցիալական ծայրահեղ կարիք»։ Այն իրավական կարգավորումները, որոնք բացարձակ և անվերապահ կարգով արգելում են ազգային անվտանգության պատրվակով տեղեկատվության տարածումը և բացառում են անձանց կյանքին և բարեկեցությանն առնչվող պաշտոնատար անձանց գործողությունների և որոշումների նկատմամբ հասարակական վերահսկողությունն ու դրանց քննադատությունը, խախտում են արտահայտվելու ազատության իրավունքը։

Ազգային անվտանգության, խոսքի ազատության և տեղեկատվության հասանելիության մասին Յոհանեսբուրգի սկզբունքներից ևս բխում է, որ պետությունը չի կարող կտրականապես մերժել ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվության հասանելիությունը կամ հանրային շահերին առնչվող տեղեկատվության բացահայտման համար սպառնալ պատասխանատվությամբ։ Նման դեպքերում համընդհանուր շահերը վնասող տեղեկություններն իմանալու հանրային հետաքրքրությունը և դրանց առնչությամբ քննարկումներ իրականացնելու իրավունքը գերակա է այդ տեղեկությունների բացահայտումից կամ քննադատությունից առաջացած ցանկացած ենթադրյալ վնասի նկատմամբ:

Այսպիսով, գործող իշխանությունների կողմից վերոհիշյալ փոփոխություններն անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ կարևորություն և հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից՝ միաժամանակ հակասելով պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։
Իշխանությունները ոչ միայն չեն ներկայացրել այս փոփոխությունների համար հիմնավոր պատճառներ, այլև տպավորություն կարող է ստեղծվել, թե այն գործի է դրվում բոլորովին այլ նպատակներով։

Նախագծերի փաթեթով ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար լրատվամիջոցների կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելու համար նախատեսված է ՀՀ դրամով հսկայական տուգանք։ ԶԼՄ-ների համար սահմանված այդ տուգանքների չափերը խնդրահարույց են ոչ միայն օրինականության, այլև համաչափության սկզբունքի տեսանկյունից։

Ռազմական դրության այս պայմաններում հայաստանյան ԶԼՄ-ները ոչ միայն պահպանում էին դրանով պայմանավորված սահմանափակումները, այլև համագործակցում էին պատկան մարմինների հետ՝ գիտակցելով երկրում ստեղծված իրավիճակի կարևորությունը, իրենց աշխատանքի պատասխանատվությունը և անվտանգության հետ կապված հարցերի բոլոր նրբությունները։ Իշխանությունների կողմից այս փոփոխությունների համար պատճառ հանդիսացող մեկնաբանությունները հիմնավոր չեն և կամայական են։

Հայաստանի ժուռնալիստների միությունը և լրատվամիջոցները խստորեն դատապարտում են իշխանությունների այս որոշումները՝ արձանագրելով, որ այս փոփոխությունները լուրջ սպառնալիք են խոսքի ազատության, կարծիքի արտահայտման, տեղեկատվության հասանելիության և հանրային շահի համար։

Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, և ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները և այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական և կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ։


1. Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյան
2. Ֆլորա Նախշքարյան - «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր
3. Հակոբ Ավետիքյան - «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
4. Արմենիկա Կիվիրյան NEWS.am լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
5. Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Times.am» էլեկտրոնային ռեսուրսի գլխավոր խմբագիր
6. Գեղամ Մանուկյան - «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրեն
7. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործադիր տնօրեն
8. Արամ Անտինյան - «Քառյակ» մեդիայի տնօրեն
9. Նարեկ Նիկողոսյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության տնօրեն
10. Սոնա Տռուզյան - «Pastinfo» լրատվական պորտալի ղեկավար
11. Արմինե Օհանյան - «Հրապարակ» օրաթերթի և «Hraparak.am» կայքի գլխավոր խմբագիր
12. Անժելա Նալբանդյան - PARA TV-ի գլխավոր պրոդյուսեր
13. Վահե Սարգսյան - «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր
14. Լիլիթ Սեյրանյան - «168 Ժամ» թերթի և «168.am» կայքի փոխխմբագիր
15. Էմանուիլ Մկրտչյան - «ԱՐՄԻՆՖՈ» գործակալության տնօրեն
16. Կոնստանտին Պետրոսով - «ԱՌԿԱ» լրատվական գործակալության տնօրեն
17. Սևակ Հակոբյան - Yerevan.today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
18. Լիլիթ Մկրտչյան - «ԱրմՆյուզ» ՖՄ ռադիոկայանի տնօրեն
19. Անի Հովհաննիսյան - «Analitik.am» կայքի գլխավոր խմբագիր
20. Բորիս Մուրազի - «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր
21. Կարեն Մաթոսյան - onnet.am կայք խմբագիր
22. Փիրուզա Մելիքսեթյան - «Իրատես դե ֆակտո» թերթի գլխավոր խմբագիր
23.Արեգնազ Մանուկյան–7or.am կայքի գլխավոր
24.Աստղիկ Մաթևոսյան - AntiFake.am կայքի գլխավոր խմբագիր

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:09 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ԱՀ Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը իր պատրաստակամությունն է հայտնում մարդասիրական գործողությունների իրականացման ուղղությամբ
15:59 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ռուսաստանն անում է ամեն հնարավորը հրադադարի պայմանավորվածությունը պահպանելու համար. ՀՀ-ում՝ ՌԴ դեսպան
15:55 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Կառավարություն են շտապում նախարարներն ու ԱԺ ղեկավարությունը
15:44 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Շուտով ամեն ինչ վերջանալու է և, անշուշտ, մեր հաղթանակով.Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար
15:29 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների պատսպարմամբ ադրբեջանական օդուժը սահմանի երկայնքով կիրառում է Սու-25 գրոհիչ ինքնաթիռներ. ՊՆ
15:09 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում. Սուրեն Սահակյան
14:40 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Արցախի դեմ սանձազերծված պատերազմի վերաբերյալ քրգործի շրջանակում տվյալներ են ստացվել միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին. ՔԿ
14:37 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Զոհվել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի ևս երկու սան
13:39 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020Այսօր առավոտյան արևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի «ԱՆ-2» տիպի անօդաչու ռմբակոծիչ ինքնաթիռ. ՊՆ խոսնակ
13:32 12/10/2020  |  Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020ՅՈՒՆԵՍԿՕ-ն մտահոգություն է հայտնել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Արխիվ

[]