ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո. Իսպանացի գրող 10/12/2020 13:02 | Ադրբեջանական ռազմական ագրեսիա-2020
Իսպանացի գրող, ԵՊՀ պատվավոր դոկտոր Գոնսալո Գուարչի բաց նամակն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին։ Նամակի մեջ մասնավորապես նշված է.
«Ղարաբաղի Հանրապետության նախագահ
մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
Հարգարժա´ն նախագահ Հարությունյան,
Ձեզ գրում եմ մի հեռավոր և միևնույն ժամանակ՝ մոտ վայրից՝ Իսպանիայից: Թեև Դուք ինձ կասեք, որ այդ երկրի կառավարությունն ավելի քան մեկ դար անց դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն Ղարաբաղի Հանրապետության բնակիչները պետք է իմանան, որ Իսպանիայի բազմաթիվ քաղաքացիներ այս օրերին իրենց կողքին են: Մեզ միավորում է քրիստոնեությունը: Նույնիսկ նրանք, որոնք չեն հետևում եկեղեցու բոլոր ծեսերին, գիտակցում են, որ մենք քրիստոնեական համընդհանուր մշակութային ժառանգության կրողներն ենք, որ մեզ միավորում է մի երկարատև պատմություն, որի ընթացքում երկու ժողովուրդները պայքարել են նույնանման արժեքների համար, մեզ միավորում է կյանքն ընկալելու արևմտյան մոտեցումը, նույն ընտանեկան արժեքները և համանման ինքնատիպ գծեր: Մեզ այնքան շատ բան է միավորում, որ նույնիսկ կարելի է ասել, թե հայերն ու իսպանացիները, որոնք միմյանց այդչափ նման ժողովուրդներ են, կարող են համարվել մեկ ընտանիքի անդամներ դեպի ապագան տանող ճանապարհին, որը մեր երկու ժողովուրդները տակավին պիտի անցնեն միասին:
Ահա թե ինչու՝ կցանկանայի, որ Դուք՝ որպես փոքր և, միևնույն ժամանակ, մեծ Ղարաբաղի Հանրապետության առաջնորդ, իմանաք, որ այս խավար, այսքան դժնդակ ու դժվար օրերին, երբ այդքան մարդկային էակներ սպանվում են դաժան մարտերում Հայաստանի և հայերի թշնամիների կողմից, նրանք են սանձազերծել, ովքեր չեն հանդուրժում ձեր գոյությունն այդտեղ՝ Լեռնային Ղարաբաղում՝ բարձր պահելով հայ և քրիստոնյա ժողովրդի անկախության դրոշը, որն այդտեղ է վաղնջական ժամանակներից և առհավետ:
Որովհետև մեծ խաբեություն է ներկայացնել Ղարաբաղի ժողովրդին, փորձելով հավատացնել աշխարհին, թե իբրև հայ ժողովուրդը ադրբեջանցիներին վտարել է այդ լեռներից, երբ ակնհայտ և ապացուցելի ճշմարտությունն ամբողջովին հակառակն է: Իրականում հայերն էին վտարվել Ադրբեջանի գյուղերից և քաղաքներից, նաև Հայոց ցեղասպանության ժամանակ, որը հայ ժողովրդի դեմ իրագործել էին թուրքերը, ապա նաև հույն քրիստոնյաների, սիրիացի քրիստոնյաների, կայսրության բոլոր քրիստոնյաների դեմ՝ Փոքր Ասիան և Կովկասը ամեն գնով թուրքացնելու և իսլամացնելու բացահայտ մտադրությամբ, անգամ՝ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական բնաջնջմամբ, որոնք, սակայն, չհնազանդվեցին, մինչև իսկ՝ իրենց բնաջնջման սպառնալիքի ներքո: Բայց աշխարհը գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղը միշտ հայկական հող է եղել, որովհետև քարերը համառ են, և այնտեղ շատ աճյուններ կան, որոնք ապացուցում են, որ այդ լեռները պատկանել են ժամանակակից հայերի նախնիներին դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում: Այս ամենը հավաքագրված և փաստագրված է Հայաստանի պատմության թանգարանում:
Ղարաբաղի հայ ժողովուրդը շարունակում է ապրել այդ նույն լեռներում, այդ նույն հովիտներում և շարունակում է լսել լեռներից իջնող գետակների կարկաչյունը ամենավաղ ժամանակներից ի վեր, առհավետ: Դեռևս հնագույն ժամանակներում այդտեղ՝ Արցախում, նրանք առևտուր էին անում Բաբելոնի, Շումերների երկրի, Պարսկական կայսրության հետ:
Այժմ Հայաստանի թշնամիները հավակնում են ոչնչացնել հնագույն խաղաղասեր մի ժողովրդի՝ Լեռնային Ղարաբաղի հայերին, կեղծ պատրվակով, իբրև դրանք Ադրբեջանի հողերն են, այնինչ շատ լավ գիտեն, որ այդ հողը միշտ եղել է հայկական հող, քրիստոնեական հող մեր թվագրության IV դարի սկզբներից ի վեր: Նրանք այդ ամենը գիտեն, և միակ բանը, որին հավակնում են, մի քաղաքակրթություն ոչնչացնելն է, որովհետև հայկական քաղաքակրթություն է, և գիտեն նաև, որ բացառությամբ սակավաթիվ դեպքերի՝ ադրբեջանցիները երբեք չեն ապրել այդ երկրում և երբեք էլ չեն ապրի: Նրանք միայն բուռն ցանկություն ունեն աշխարհին ապացուցելու, որ կարող են ոչնչացնել բոլոր նրանց, ում իրենց դարավոր թշնամին են համարում, չհասկանալով, որ ամենախոհեմը, ողջամիտը, քաղաքակիրթը կլիներ մոռանալ անիմաստ ատելությունը և ընտրել շատ տարբեր մի այլ ճանապարհ:
Պարո´ն նախագահ Հարությունյան, ուզում եմ Ձեզ հավաստիացնել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը միայնակ չեն: Իսպանիան, Եվրոպան և Արևմուտքը գիտեն իրադրությունը. լավ գիտեն, թե ով է կանգնած այս դաժան հարձակման հետևում, ով է ուղարկել ինքնաթիռները, ծանր զինատեսակները, հրետանին, վերջին սերնդի անօդաչու սարքերը, ով է հազարավոր վարձկան ջիհադիստների ուղարկել այդ տարածաշրջան, որոնցից շատերը նույնիսկ հարկադրված են եղել, քանի որ ցանկացել են մնալ ազատության մեջ, մյուսները՝ Արևմուտքի և քրիստոնյաների նկատմամբ ատելությամբ լի՝ որպես կամավորներ եկել՝ այդ գարշելի գործն իրագործելու, ինչպես նույնը ողբերգական ձևով տեղի ունեցավ վերջին տարիներին Սիրիայում, իսկ հիմա՝ փորձելով ահաբեկել մի ժողովրդի, որն իր երկարատև պատմության ողջ ընթացքում կրել է ճակատագրի շատ վայրիվերումներ, բայց երբեք վախ չի ունեցել, թե ինչ է պատահելու իրեն: Վարձկաններին ուղարկողները կարծես թե չգիտեն, որ Մարդկությունը պատերազմ չի կամենում, այլ՝ ժողովուրդների միջև խաղաղություն, նաև չգիտեն, որ այս հակամարտությունից հայերը նորից դուրս կգան հաղթանակած, քանի որ նրանց թշնամիներին երբեք չի հաջողվի հաղթել հայ ժողովրդին, քանզի նրանցն է պատմության, բանականության և ճշմարտության ուժը:
Պարո´ն նախագահ Հարությունյան, այսօր հայերը պահանջում են, որ և´ Աշխարհը, և´ Եվրոպան, և´ Իսպանիան իրենց չմոռանան, քանի դեռ դիմակայում են իրենց դեմ սանձազերծված անարդար պատերազմին: Երբ ավարտվեց Մեծ պատերազմը՝ Առաջին համաշխարհային պատերազմը, ԱՄՆ նախագահ Վիլսոնը, քաջատեղյակ լինելով հայերի դեմ իրագործված ցեղասպանությանը, որոշում ընդունեց Սևրի պայմանագրով (1920թ.) Փոքր Ասիայի և Կովկասի արդար բաժանում կատարել, որին ընդդիմացան թուրքերը՝ Քեմալ Աթաթուրքի գլխավորությամբ, պայմանագիր, որը չեղյալ հայտարարվեց 1923թ. Լոզանի պայմանագրով, որում դաշնակիցները, կուշտ լինելով պատերազմից, անտարբերության մատնեցին այս ամենը: Այդժամ տեղի ունեցավ պատմական կեղծիք, և հայերը ստացան Սևրի պայմանագրով համաձայնեցված տարածքների նվազագույն մասը: Բայց նրանք չստորագրեցին Լոզանի պայմանագիրը, հետևաբար՝ պատմականորեն շարունակում են պաշտպանել վիլսոնյան Հայաստանը: Սա է դիվանագիտական ճշմարտությունը, թեև ոմանց կարող է դուր չգալ լսել այդ մասին:
Ճշմարտությունն այն է, որ այսօր հայ երիտասարդներն են նահատակվում անարդար պատերազմում, մինչդեռ ջիհադիստ ահաբեկիչներ են ուղարկվում տարածաշրջան՝ փորձելով ապակայունացնել Հայաստանը, մինչդեռ մի ռազմական գերտերության գերժամանակակից ինքնաթիռները ռմբակոծում են Արցախի Հանրապետության լեռների փոքրիկ բնակավայրերը, որտեղ ապրում են խաղաղասեր մարդիկ, քրիստոնյաներ, որոնք միայն ցանկանում են շարունակել ապրել այն տարածքում, որն արդեն իսկ իրենցն էր, երբ Նոյն առաջին անգամ տրորեց խաղողի ողկույզը:
Պարո´ն նախագահ Հարությունյան, հայերը երբեք մենակ չեն լինի, մենք՝ միլիոնավոր կանայք ու տղամարդիկ, ձեզ հետ ենք, որովհետև դուք գտնվում եք բանականության, արդարության և ճշմարտության հովանու ներքո: Ջերմ ողջույններ եմ Ձեզ հղում այդքան հեռավոր ու այդքան մոտիկ Իսպանիայից:
Ալմերիա, Իսպանիա, 8 հոկտեմբերի 2020թ.
Գ. Հ. ԳՈՒԱՐՉ, գրող
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/27/2024 08:22 Ընդդիմադիր պատգամավորին էլ «կխնդրեն» մանդատը վայր դնել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:20 Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․«Հրապարակ»
- 11/27/2024 08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:14 Ալեն Սիմոնյանը սպառնացել է ու վիրավորել․«Հրապարակ»
- 11/27/2024 08:09 ՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:07 Արարատ Միրզոյանը նեղսրտել է թիմակիցներից. անարդար են վարվել Նարեկ Զեյնալյանի հետ. «Ժողովուրդ»
- 11/27/2024 08:06 Ովքեր են ՔԿ-ում ազատման դիմում գրել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/27/2024 17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան
- 11/27/2024 15:49 Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ
- 11/27/2024 15:18 Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է․ Մհեր Մելքոնյան
- 11/27/2024 14:43 Գյումրիում ինձ ճանաչողների հետ խորհրդակցելուց հետո, կկայացնեմ որոշում. Սարուխանյանը՝ իր թեկնածության մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/27/2024 18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած
- 11/27/2024 17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել
- 11/27/2024 14:57 Եղվարդում իրար են բախվել 3 «Opel»ներ
- 11/27/2024 13:16 Ավտովթար՝ Շիրակի մարզում. Գյումրու քաղաքապետարանի 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել